ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Համազգայինի՝ Գրքի տոնին նվիրված միջոցառումը Վանաձորում

19 Փետրվար 2022

«Արեւի նման նայեք աշխարհին». Հովհաննես Թումանյանի այս պատգամով սկսվեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Երեւանի գրասենյակի եւ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի համատեղ միջոցառումը՝ նվիրված գիրք նվիրելու օրվան։ Միջոցառումը տեղի ունեցավ Լոռու մարզային գրադարանում։

Բացման խոսքում ԳՄ բաժանմունքի նախագահ, գրող Մանվել Միկոյանը, կարեւորելով օրվա խորհուրդը, շնորհակալություն հայտնեց Համազգայինին նման նախաձեռնության համար։

Համազգայինի Երեւանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը ներկայացրեց բոլոր այն գրքերը, որոնք տպագրվել էին Համազգայինի նախաձեռնությամբ եւ նյութական միջոցներով։

«Գիրքը միայն գրողի հոգու հայելին չի. այն մեզ մոտեցնում է մեր անցյալին, պատկերանում է ներկայով եւ հույս ու հավատ ներշնչում ապագայի հանդեպ։ Մեր գրականությունն ու մշակույթն է մեզ սովորեցնում չափանիշ դարձնել անանցանելի արժեքները, մեր մեջ ձեւավորում իդեալ ունենալու գաղափարախոսությունը, առանց որի աղոտ կլինի մեր անցնելիք ճանապարհը»,- իր ելույթում ասաց Ռուզան Առաքելյանը։

Միջոցառմանը ներկա էին նաեւ Վանաձորի պետական համալսարանի դասախոսները, ովքեր իրենց ելույթներով կարեւորեցին Համազգայինի նախաձեռնությունը եւ օրվա խորհուրդը։ Նրանք անդրադարձան այն հեղինակներին, որոնց հեղինակած գրքերը նվեր ստացան։

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վանաձորի պետական համալսարանի դասախոս Արմենուհի Կյուրեղյանն իր խոսքում ընթերցեց Թումանյանի խոսքերը, որոնք նույնքան արդիական են, որքան ամենայն հայոց բանաստեղծի ժամանակներում։

Միջոցառման վերջում բոլոր ներկաները նվեր ստացան Համազգայինի տպագրած գրքերից։

Գրքի տոնին նվիրված միջոցառման ավարտին դարձյալ վկայակոչվեցին անմահ Թումանյանի խոսքերը. «Արեւի նման նայե՛ք աշխարհին»։

Հիրավի, արեւը ոչ միայն ջերմացնում է մարդկանց հոգիները, այլեւ հալեցնում է չար ու նենգ մտքերը։

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության Երևանի գրասենյակ

Ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Լոռու մարզային կառույցի անդամ Արմենուհի Կյուրեղյանի ելույթը Հովհ. Թումանյանի ծննդյան օրվա առիթով Վանաձորի Կենտրոնական գրադարանում Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության և Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի կողմից նախաձեռնված միջոցառմանը․

Հովհաննես Թումանյանի անզուգական դերը հայ գրականության մեջ վաղուց արդեն անվիճարկելի, բացարձակ ճշմարտություն է։ Այդ մասին, թերևս, ամենից լավ ասել է Պարույր Սևակը՝ «մեր գրականության մեծերի մեծը»:

Որքան անգնահատելի է Թումանյանի թողած ժառանգությունը հայ գրականության մեջ, նույնքան անգնահատելի և զարմանալիորեն արդիական են նրա դատողությունները հասարակական – քաղաքական ոլորտում։

Արդիական չե՞ն արդյոք մեծ լոռեցու այս մտորումները…

Թումանյանի կարծիքով` ինչպես անհատի, այնպես էլ հանրության կյանքի բնականոն կազմակերպման, նրանց շահերի ներդաշնակման, հավաքականության ներուժն առավելագույնս բացահայտելու և արդյունավետ գործադրելու հիմնական պայմանը ինքնաճանաչումն է։

«Ճանաչի՛ր ինքդ քեզ ինքնակատարելագործվելու, լավանալու, բարձրանալու համար», – ասում է Հովհ․ Թումանյանը։

Ազգային անինքնաճանաչությունը, սեփական ազգային «ես»-ին անծանոթ մնալը, ըստ Թումանյանի, «մեծ ցավ է», «ամոթալի մի դրություն»: Եվ այդ ցավը պատել է հայությանը. «Չգիտենք մենք ի՛նչ ենք եղել, ի՛նչ ենք արել, ինչո՛ւ և ինչպես, ի՛նչ օրով, ի՛նչ ճանապարհով ենք էստեղ հասել»:

Ինչի՞ է հանգեցնում չիմացությունը թե՛ ամբողջ ազգային հանրույթին, թե՛ դրա առանձին անդամին: Սեփական պատմությունը, մշակույթը, լեզուն, հարազատ բնօրրանը չճանաչողը հնարավորություն չունի սթափ ինքնագնահատական ձևավորելու, ուստի և նա անխուսափելիորեն երկու ծայրահեղության է հասնում՝ կա՛մ ազգային պարծենկոտության, կա՛մ ազգային ինքնանվաստացման: Այս վերջին հոգեվիճակը Հովհ. Թումանյանը բնութագրել է այսպես. «Եվ ի՛նչ զարմանք, որ էս դրության մեջ գտնվող մարդը իր անհատական խեղճությունն ու դատարկությունը կարող է հեշտ տարածել իր ամբողջ ցեղի ու նրա անցյալի վրա, արհամարհել իր ցեղը, իր անունից ամաչել, ուրանալ, իրեն թույլ տալ իր ցեղի վերաբերյալ ամեն ստորություն, և շատ-շատ կդառնա մի միջազգային ոչնչություն, որ աշխարհքում ոչինչ չի հարգում՝ սկսած իրենից»:

Բանաստեղծը՝ որպես հանրության առավել զգայուն անդամ, իրեն պարտավորված է զգում ոչ միայն դատողություններ, այլև որոշակի առաջարկություններ անելու: «Ինչպես ֆիզիկական հիվանդությունները ունեն իրենց առանձնահատուկ հաստատ սիմպտոմը, ախտանշանը, էնպես էլ հասարակական-բարոյական հիվանդությունները ունեն իրենց ախտանշանը…. Սրա համար էլ եթե մի հասարակության մեջ վատ բարքեր են հայտնվում, որպես բարոյական անկման ախտանշաններ, նա պետք է կռվի դրանց դեմ և իր բարոյական առողջության վրա էլ հոգ տանի էնպես, ինչպես հոգ է տանելու իր ֆիզիկական առողջության վրա»:

Անձնային և ազգային ինքնաճանաչման պակասը հանգում է հանրային կյանքի անցանկալի հետևանքների: Բանաստեղծը հատկապես առանձնացնում է այն, երբ մարդն իր տեղում չէ, երբ ունեցած գիտելիքներն ու հմտությունները չեն համապատասխանում զբաղեցրած դիրքին, բայց ոչ պակաս «մեծ ցավ» է գնահատում, երբ դա լինում է ոչ թե պատահականություն կամ տվյալ անհատի կատարած սխալ ընտրության հետևանք, այլ ազգային-հանրային ձախավեր օրինաչափություն, համակեցության անկազմակերպվածության վկայություն:

Արդիական չե՞ն արդյոք իր ժամանակի մի ընտրության վերաբերյալ բանաստեղծի մտորումները:

Ինքնաճանաչման պակասը և ինքնագնահատականի աղավաղումը կարող են հանգեցնել հանրային կյանքի կարգավորման համակարգային խաթարման, հասարակության անդամների ապակողմնորոշման, երբ իշխանության գլխին հայտնվում են ոչ թե սոսկ տվյալ դերակատարմանն անհամապատասխան մարդիկ, այլ խարդախ ստահակները:

Ի՞նչն է վնասակար ազգային համերաշխության համար. փոխանակ մրցակցային ազնիվ պայքարում հաղթելու և հանրության քվեն շահելու, ամեն ինչ արվում է դիմացինին վարկաբեկելու, տապալելու համար, իսկ առավել վնասակարն այսօրինակ վարվելակերպի բարոյական արձագանքն է, արժեքային համակարգի կաթվածահարումը: Այնպես որ` միանգամայն հիմնավոր է Հովհաննես Թումանյանի ահազանգը. «Եվ տապալում ու խորտակում են, բայց ոչ թե իրենց հակառակորդին, այլ հավատը մարդկանց մեջ, հավատը դեպի մարդն ու մարդու ազնիվ խոսքը, դեպի գործիչն ու գործը, դեպի գրվածքն ու գրողը: Եվ այս հազար անգամ ավելի լուրջ խնդիր է»:

Ներազգային փոխհարաբերությունների նման ընթացքի հնարավոր շտկումը, հանրային կյանքի խելամիտ և արդյունավետ կարգավորումն այն է, որ ամեն ոք հայտնվի իրեն արժանի տեղում և չփորձի անօրեն կերպով գրավել ավելի արժանավորի տեղը: Սա Հովհաննես Թումանյանը ձևակերպել է անվերապահ հրամայականի ձևով. «Պետք է լռեն վերջապես բոլոր նրանք, որոնք խոսել են ու խոսում են և՛ ժողովրդի անունից, և՛ գրականության, և՛ պատմության, և՛ գիտության, միմիայն մարդկանց աչքերին թոզ փչելու համար, կուրացնելու ու իրենց ետևից տանելու համար, իրենց համար առաջնորդողի դիրք ու աթոռ ստեղծելու համար, և հանդես պետք է գան ու խոսեն նրանք, որոնք երկար տքնությամբ ու ճոխությամբ ուսումնասիրել ու սիրել են իրենց խոսքի առարկան և չեն գալիս դիրք ու աթոռ գրավելու հավակնությամբ, այլ գիտությանն ու գեղարվեստին ծառայելու պատրաստակամությամբ»:

Արդիական չե՞ն արդյոք «Ճիշտ մարդը՝ ճիշտ տեղում» կառավարման սկզբունքով, ինչպես նաև հայոց լուսավոր գալիքի հանդեպ հավատով ու վստահությամբ առաջնորդվելու՝ Թումանյանի առաջարկները։

«Զարմանալի է մեր ազգի կենսունակությունը. ես լիքն եմ էդ մեծ կենսունակության անսասան հավատքով: Եվ ոչ մի բռնակալ, և ոչ մի բարբարոս երբեք չի կարողացել նվաճել ու ընկճել հայկական ցեղի էդ հզոր հատկությունը», – խոստովանում է Հովհ. Թումանյանը։

Մեծն լոռեցու բոլոր այս մտորումները խիստ արդիական են…

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company