ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Բարեկեցության խաբկանք կամ ո՞ւմ շահերից է բխում հայ-թուրքական սահմանի վերաբացումը. մաս 4-րդ

21 Փետրվար 2022

Ադրբեջանն, իր հերթին, խոսելով տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եւ մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժի մասին, առաջին հերթին փակեց Վարդենիս-Քարվաճառ-Մարտակերտ ավտոմայրուղին, պահանջեց կառուցել Շուշին շրջանցող նոր ճանապարհ, չի ցանկանում դիտարկել Գանձակով անցնող երկաթուղին։ Իսկ պարտվածի շահն ու կարծիքը ո՞վ է հարցնում, ե՞րբ են հարցրել։ Հայաստանն անվերապահ կապիտուլյացիայի հայտարարություն է ստորագրել. նա կստանա այն, ինչ իրեն կտան եւ կտա այն, ինչ իրենից կպահանջեն։ Ի դեպ, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի փետրվարի 9-ի հայտարարություններից պարզ դարձավ, որ ադրբեջանցիք երկաթուղուց բացի, նաեւ ավտոմոբիլային ճանապարհի պահանջ են ներկայացրել, իսկ Փաշինյանը ստիպված է եղել համաձայնել։ Նաեւ նշեմ, որ չնայած, ինչպես արդեն նշել եմ, տրանսպորտային միջանցքի ունիվերսալ սահմանում չկա, բայց կիրառվող սահմանումների մեծ մասը մի ընդհանրություն ունի. միջանցքով անցնում են հեռահաղորդակցության մի քանի տեսակներ՝ երկաթուղի, ավտոմոբիլ, լաստանավ, գազատար, նավթատար…

Այնպես որ, Փաշինյանի պնդումները, թե Հայաստանը կդառնա հյուսիս-հարավ եւ արեւելք-արեւմուտք տրանսպորտային ուղիների խաչմերուկ, Պարսից ծոցից Սեւ ծով բեռնափոխադրումները կանցնեն Հայաստանով եւ Հայաստանը տրանզիտային եկամուտներ կունենա՝ սին են։ Նույնիսկ Օստապ Բենդերն ավելի համոզիչ էր, երբ խոսում էր Նյու Վասյուկիի պայծառ ապագայի մասին։ Դատեք ինքներդ։ «Հյուսիս-Հարավ միջանցքը», որը Հնդկաստանը եւ Պարսից ծոցը կկապի Եվրոպայի հետ՝ շրջանցելով Սուեզի ջրանցքն ու Ջիբրալթարը, անցնելու է Ադրբեջանով։ Այս միջանցքի կարեւորությունը հատկապես զգացվեց 2021 թվականի մարտի 23-ից հետո, երբ Պանամայի դրոշի տակ նավարկող նավը Սուեզի ջրանցքում ծանծաղուտի վրա կանգնեց՝ խաթարելով համաշխարհային բեռնափոխադրումները։

Միջանցք կառուցելու համաձայնագիրը ստորագրվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին Հնդկաստանի, Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ։ Միջանցքի կառուցման աշխատանքները շարունակվում են մինչ օրս։

Բեռնափոխադրումների տարեկան պոտենցիալը կազմում է 24,7 մլն տոննա։ Ավարտին է մոտենում ադրբեջանական կապիտալի մասնակցությամբ իրականացվող Կաղզվին-Ռեշտ-Աստարա հատվածի շինարարությունը, որի Կաղզվին-Ռեշտ հատվածը շահագործման է հանձնվել 2019 թվականին։ Ադրբեջանական Աստարան իրանական Աստարային միացնող հատվածը շահագործման է հանձնվել 2018-ին։

Խոսելով «Հյուսիս-Հարավ միջանցքի» մասին՝ հնարավոր չէ չնշել միջանցքին զուգակցված ուղիների մասին։ Դրանցից ամենակարեւորը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է, որը հնարավորություն կտա ուղեւորներին ու բեռները Պարսից ծոցից հասցնել մինչեւ Սեւ ծով։ Այսինքն, եթե խոսում ենք «հյուսիս-հարավ, արեւելք-արեւմուտք» խաչմերուկի մասին, ցավով պետք է արձանագրենք, որ այդ խաչմերուկը կա. ուղղակի այն գտնվում է լրիվ այլ տեղ՝ Բաքվում, այլ ոչ թե Երասխ կայարանում, ինչպես որ դա ուզում է ներկայացնել Փաշինյանը։ Այնպես որ, Հայաստանը ճիշտ կանի մտածի ոչ թե տրանզիտային վճարներ գանձելու, այլ վճարելու մասին, եթե երբեւէ Գյումրի-Կարս հատվածին թույլ տրվի միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն։ Հավատացնում եմ, այդ տրանզիտային վճարները կարող են շատ բարձր լինել։

Նաեւ չմոռանանք Ստամբուլ-Թեհրան-Իսլամաբադ երկաթուղին, որը նույնպես կարող է կապել Պարսից ծոցը Սեւ ծովի արեւմտյան ափին։ Իսկ եթե ինչ-որ պատճառով Պարսից ծոցը պետք լինի կապել Սեւ ծովի արեւելյան ափի հետ Նախիջեւանի միջով, ապա դրա համար կառուցվում է Ջուլֆա-Նախիջեւան-Արալիկ-Իգդիր-Կարս երկաթուղին։ Ցավալի է, բայց նույնիսկ Նախիջեւանը երկաթուղային խաչմերուկ դառնալու ավելի մեծ շանսեր ունի, քան Երեւանը։

Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը միացել է «Հյուսիս -Հարավ միջանցքին» 2006 թվականի հունվարին։ Դրանից մեկ տարի անց, 2007 թվականին, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը համաձայնության եկան Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության շուրջ։ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան երկաթուղին կարող էր դառնալ «Հյուսիս-Հարավ միջանցքի» արեւմտյան ճյուղը։ Ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտը դարձան ռուս-վրացական պատերազմը եւ Վրաստանից Աբխազիա եւ այնուհետեւ Ռուսաստանի Դաշնություն գնացող երկաթուղու չգործելը։ Ավելի պարզ, որպեսզի ծրագիրն իրականություն դառնար, պետք է վերագործարկվեր Անդրկովկասյան երկաթուղու Սամտրեդիայի բաժանմունքը, որը Թբիլիսին՝ Աբխազիայի միջով, կապում էր Ռուսաստանի հետ։ Հայաստանը, առնվազն մինչեւ 2018 թվականը, փորձում էր Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ միջնորդ հանդիսանալ, որպեսզի երկաթուղային հաղորդակցությունը երկու երկրների միջեւ վերականգնվի։ 2013 թվականի հունվարին այցելելով Երեւան, Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց, որ Աբխազիայով անցնող երկաթուղու վերագործարկումը հնարավոր է եւ Վրաստանը պատրաստ է այս ուղղությամբ աշխատել «աբխազ եղբայրների հետ»։

Սակայն երկաթուղին մինչ այժմ չի վերագործարկվել, եւ վերջերս վրացիները կատեգորիկ մերժեցին մասնակցել «3+3» ֆորմատով տարածաշրջանային հանդիպումներին։

Հատկանշական է Փաշինյանի վերաբերմունքն Իրան-Հայաստան երկաթուղուն։ Հունվարի 24-ի հարցազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ դեռեւս մինչեւ թաշվյա, ոչ բռնի հեղափոխությունը նա ուսումնասիրել է Իրան -Հայաստան երկաթուղու ծրագիրը եւ կարծում է, որ դա մեքենայություն է, այլ ոչ թե իրական ծրագիր։ Առավել քան հետաքրքիր մեկնաբանություն էր։ ԱԺ-ում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, ես նրան հարցրեցի այդ երկաթուղու մասին։ Սկզբից նրան թվաց, որ ես ավտոմայրուղու մասին եմ խոսում, իսկ երբ ճշտեցի, որ խոսքը երկաթուղու մասին է, իրեն հատուկ ոճով, սկսեց քննադատել նախկիններին, որ տասը տարի բան չեն արել։ Ներքին համոզմունք ունեմ, որ նա այդ երկաթուղու մասին առաջին անգամ էր լսում, այլապես հնարավորությունը բաց չէր թողնի նախկիններին մեղադրել միջազգային մակարդակի մեքենայության մեջ, առանց մտածելու, որ նույն մեղադրանքն է ներկայացնում նաեւ Իրանի նախկին իշխանություններին։

Եվ ահա, այսքան վերլուծությունից հետո, ծագում է հիմնական հարցը. «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները մխրճվել այս արկածախնդրության մեջ։ Սա ի՞նչ է տալիս Հայաստանին»։ Եթե Ադրբեջանի հետ հարաբերությունների «նորմալացման» վերաբերյալ պարտված Հայաստանի կարծիքը որեւէ մեկը չի հարցնում, ապա հասկանալի չէ, թե ինչո՞ւ Հայաստանը, գտնվելով իր նորագույն պատմության ամենաթույլ, խոցոտված ու խոցելի կետում, հանկարծ որոշեց արմատապես «հարթել» հայ-թուրքական հարաբերություններում առկա խոչընդոտները։ Միգուցե Հայաստանի կարծիքը էլի որեւէ մեկը չի հարցնում կամ կարծիքի հետ որեւէ մեկը հաշվի չի նստում։ Իհարկե, այդ ճնշումն էլ կա։ Չէ՞ որ Հայաստանը պարտվեց ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային, իսկ այդ երկու պետությունները չեն թաքցնում, որ ունեն միեւնույն նպատակներն ու ապագայի վերաբերյալ տեսլականը։ Բանավոր հավաստիացումներին փոխարինելու եկավ, այսպես կոչված՝ «Շուշիի դեկլարացիան», որտեղ թուրքերն ու ադրբեջանցիները վերահաստատում են, որ նրանք նույն ազգն են, բայց երկու պետություն են։

Իսկ միգուցե Հայաստանի իշխանությունները խորապես հավատում են, որ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը Հայաստանին խաղաղություն եւ բարեկեցություն կբերի։ Միգուցե լուրջ հաշվարկներ են արել։ Կասկածում եմ։ Դեռ 2021 թվականի աշնանն էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ ճանապարհների ապաշրջափակումը մեր ՀՆԱ-ն կմեծացնի 30%-ով։ Իմ պատգամավորական հարցմանն ի պատասխան՝ էկոնոմիկայի նախարարությունից հայտնեցին, որ «Հայաստանի համախառն ներքին արդյունքի վրա հաղորդակցությունների ապաշրջափակման ազդեցության վերաբերյալ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հնչեցրած հայտարարության համար հիմք են հանդիսացել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման ազդեցության վերաբերյալ Համաշխարհային բանկի «Changing Trade Patterns after Conflict Resolution in South Caucasus» եւ Ասիական զարգացման բանկի «Armenia’s Transport Outlook» ուսումնասիրությունները»։ Տեղեկացնեմ, որ Համաշխարհային բանկի ուսումնասիրությունը հրապարակվել է հեռավոր 2001 թվականին եւ հիմնվում է 1999 թվականի տվյալների վրա։ 2021-22 թվականներին դատողությունները 1999-ի իրավիճակի վրա կառուցելն այնպիսի զավեշտ է, որ դրան նույնիսկ չարժեր էլ անդրադառնալ:

Համաշխարհային բանկի հիշատակված ուսումնասիրության մեջ Եվգենիյ Պոլյակովն 2001 թվականին, կիրառելով ձգողականության մոդելը, եզրակացրել էր, որ սահմանների բացումն էական ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի վրա։ Նա եզրակացրել է. «Առաջին. Հայաստանը կարող է առավել քան կրկնակի ավելացնել իր արատահումները, եթե Թուրքիայի եւ Ադրբեջանի շուկաները բացվեն։ Սա կարող է համարյա կիսով չափ նվազեցնել Հայաստանի առեւտրային դեֆիցիտը, ինչը, կարճաժամկետ կտրվածքով, 30 տոկոսով կմեծացնի նրա ՀՆԱ-ն։ Իր պոտենցիալ արտահանումների մեծ ներմուծման բաղադրիչի շնորհիվ, Հայաստանի ներմուծման պահանջարկը կմեծանա, ինչը տարածաշրջանային գործընկերների արտահանումների համար մեծ պահանջարկ կգեներացնի։ Երկրորդ. էական խնայողություններ կապահովվեն՝ կարճացնելով արտահանման ուղիները եւ ներմուծման աղբյուրներից հեռավորությունը։ Հայաստանը կարող է տարեկան ավելի քան 50 մլն ամերիկյան դոլար խնայել, ինչը վճարային հաշվեկշռում ավելի քան կզրոյացնի բեռնափոխադրումների դեֆիցիտը եւ կմեղմի ներքին գների, մանավանդ էներգակիրների գների վրա ճնշումը»:

Շարունակելի

Մաս առաջին, երկրորդ, երրորդ

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ
19.02.2022

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company