ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կարմիր բերետավորների այս սրիկայությունն աննախադեպ էր

22 Փետրվար 2022

Երիտասարդներն իրենց բնական ընդվզումն են արտահայտել «Մարիոթ»-ի մոտ, կարծում եմ՝ ՀՅԴ ՀԵՄ-ի մի քանի տասնյակ երիտասարդներն ասել են այն, ինչ ողջ հայ ժողովուրդն է մտածում, ուղղակի իրենք են ժողովրդի մտածումն արտահայտել, բայց այս անգամ կարմիր բերետավորների կողմից արդեն սրիկայություն է արվել։ Այս մասին Ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո հայտնել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Եվրանեսթ»-ի նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ դաշնակցական երիտասարդների բերման ենթարկմանը։

«Նախորդ մեկուկես տարում բազմաթիվ բախումներ են եղել, բռնություն են գործադրել, բայց այս անգամ որոշել են Փաշինյան-Ալիեւ տանդեմին մինչեւ վերջ ծառայել՝ ցույցի մասնակիցների՝ այդ թվում աղջիկների նկատմամբ բռնություն գործադրելով բերել են ոստիկանություն, որտեղ այդ նույն հուզական տրամադրությունը շարունակվել է, հիմա քրեական գործ է հարուցվում, քննություն պետք է լինի։

Այս անգամ արդեն լրատվամիջոցներին են հասել՝ Երկիր Մեդիայի լրագրող Անի Նահապետյանը հակառակ նրան, որ տարբերանշան է ունեցել, ներկայացել է, բերման է ենթարկվել։ Նա հանցագործության մասին հաղորդում է տալիս, ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբն է եկել, փաստաբաններ կան նաեւ ներսում։ Բոլոր բերման ենթարկվածների հետ հանդիպեցինք, մեկ-երկուսի մոտ ֆիզիկական ուժի գորադրման արդյունքում հետեւանքներ կան՝ աղջիկների մեկի ձեռքն է վնասվել, այդ ամենը կարձանագրվի»,- հայտնեց պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ նախորդ մեկուկես տարում շատ են նմանատիպ դեպքեր, բայց ոստիկանների գործողությունները, նշում է, աննախադեպ էին այս անգամ։

«Ոստիկանների հետ խոսելիս ասում եմ՝ վերջին 1․5 տարում բազմաթիվ դեպքեր են եղել՝ բերման ենք ենթարկվել, քրեական գործեր են հարուցվել, ըմբռնումով ենք մոտեցել, բայց սա աննախադեպ էր՝ կարմիր բերետավորների այս տմարդի պահվածքն աննախադեպ էր։ Ներողություն եմ խնդրում նրանցից, որոնք մարտի դաշտում են եղել, շատ ոստիկաններ են զոհվել, բայց կարմիր բերետավորները տուն են գնալու, իրենց ընտանիքների անդամներին են նայելու, իրենց ընկերներին են հիշելու, որոնք զոհվեցին, ասելու են՝ թուրքին, Ալիեւին ու Փաշինյանին են պաշտպանում»,- նշեց Մանուկյանը։

Պատգամավորը հայտնեց, որ բերման ենթարկվածները քիչ անց ազատ կարձակվեն։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company