ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Արցախի հոգեւոր պատմութիւնը խեղաթիւրելու ատրպէյճանական նոր սադրանքները մշակութային ցեղասպանութեան համազօր են

24 Փետրվար 2022

Ատրպէյճանի մշակոյթի նախարար Անար Քերիմովը Փետրուարի սկիզբը յայտարարեց «մասնագէտներէ» կազմուած «աղուանական պատմութեան եւ ճարտարապետութեան մասնագէտներու աշխատանքային խումբ» ստեղծելու մասին, որուն գլխաւոր նպատակը այսպէս կոչուած աղուանական եկեղեցիներէն «հայկական կեղծ հետքերու» վերացումն է։

Պաքուի իշխանութիւններու պատմագիտական նորովի այս մարտավարութիւնը կը հետապնդէ մէկ նպատակ՝ ի սպառ ոչնչացնել Արցախի բռնագրաւուած տարածքներուն վրայ գտնուող հայկական հոգեւոր ժառանգութեան պատմութիւնը:

Արցախեան 44-օրեայ պատերազմին հետեւանքով, ըստ պաշտօնական տուեալներու՝ աւելի քան 1400 հայկական յուշարձաններ կը գտնուին Ատրպէյճանի կողմէ բռնագրաւուած տարածքներուն մէջ, որոնց շարքին՝ 161 վանքեր եւ եկեղեցիներ, 591 խաչքարեր: Պատերազմէն ետք, վերոնշեալ յուշարձաններուն մէկ մասը սրբապղծուած, ձեւախեղուած եւ կամ քանդուած է։

Ատրպէյճանական հակահայ տեղեկատուական քաղաքականութեան համակարգի նորագոյն այս մարտավարութեան հիմնական նպատակակէտն է Արցախի ատրպէյճանականացումը պատմագիտական մակարդակի վրայ եւ հայութեան դէմ սանձազերծուած տեղեկատուական սադրանքի դրսեւորում, որ լուրջ մարտահրաւէր է հայ ժողովուրդի ազգային անվտանգութեան։

Հայկական յուշարձաններու ոչնչացման առընթեր ատրպէյճանական պատմութեան նենգափոխման, հայութեան մշակութային ժառանգութեան իւրացման ու յափշտակման փորձերը ու հակագիտական թեզերը նպատակ ունին նաեւ հայերը ներկայացնել որպէս եկուորներ, իսկ ատրպէյճանցիները պատմական Արցախի աշխարհագրական տարածքի բնիկներ։

Տեղեկատուական պատերազմին մէջ ընդգրկելով հոգեւոր ոլորտը, ակնյայտ կը դարձնէ Պաքուի կողմէ այն յստակ քարոզչական քաղաքականութիւնը, որ կը միտի հայկական մշակութային ժառանգութեան հանդէպ տեղեկատուական բացասական կարծիքի ձեւաւորման ու ստեղծման, որուն դէմ այսօր այնքան անհրաժեշտ է ՀՀ պետական, գիտակրթական եւ ակադեմական համակարգի արդիւնաւէտ հակազդեցութիւնը։

Որպէս պատմական փաստագրութիւն, նշենք, որ Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ ենթակայ եւ Պատմական Հայաստանի Ուտիք ու Արցախ նահանգներու թեմերը ընդգրկող Աղուանից եկեղեցւոյ հոգեւոր եկեղեցավարչական իշխանութիւնը կազմաւորուած է 6-րդ դարուն։ Հետագային, որպէս Գանձասարի կաթողիկոսութիւն, ի հոգեւորս ենթարկուած է Սուրբ Էջմիածնի Հայոց կաթողիկոսութեան։ Իսկ 2005 թուականին հայկական հնագիտական խումբի մը կողմէ յայտնաբերուած Տիգրան Մեծի կառուցած Արցախի Տիգրանակերտ բնակավայրի բացայայտումը կը վկայէ Արցախի աշխարհագրական տարածքին վրայ երկու հազարամեակներու վրայ երկարող հայոց պետականութեան գոյութեան փաստին մասին։

Պաքուի այս վարքագիծը նորութիւն չէ հայ ժողովուրդին համար: Տասնամեակներէ ի վեր ատրպէյճանական հակահայ բրտութիւններու շարանը շեշտաւորում ստացաւ մանաւանդ Խորհրդային շրջանին, երբ կարճ ժամանակահատուածի մը ընթացքին ատրպէյճանական իշխանութիւնները իրագործեցին Նախիջեւանի Շահապոնք, Երջնակ եւ Գողթն գաւառներու հայաթափումը: Այսօր, հայկական պատմական այդ հողատարածքին վրայ ոչ մէկ հայ կ՚ապրի, իսկ շրջանի պատմական յուշարձանները, եկեղեցիներն ու սրբատաշ խաչքարերը ոչնչացած են: Հայկական հաւաստի աղբիւրներու համաձայն, Նախիջեւանի մէջ վերջին տասնամեակներուն ազերիներու կողմէ կործանուած են 250-է աւելի վանքեր, եկեղեցիներ եւ ճարտարապետական շինութիւններ:

Հակահայ տեղեկատուութիւնը Ատրպէյճանի քաղաքական ռազմավարութեան մէջ շեշտուած ուղեգիծ է, որուն խորքին մէջ հայատեացութիւնը դրսեւորուած է բազմաճիւղ մակարդակներով։ Յիշենք միայն մէկ օրինակ, երբ պատմութիւնը եղծելու իր մոլուցքին մէջ Պաքուն չխնայեց հայ ժողովուրդի հոգեւոր ժառանգութեան եւ ընդհանրապէս քրիստոնէական ժառանգութեան գոհարներէն՝ Հին Ջուղայի խաչքարերը, որոնք 2006 թուականին բնաջնջուեցան։

Այսօրուան դրութեամբ, հրամայական կը դառնայ բողոքի ալիք ծաւալել «Միացեալ ազգերու կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպութեան» (UNESCO) մօտ, որուն մշակութային ժառանգութիւններու պահպանման գծով համաձայնագրի օրէնքները խախտած է Պաքուն:

Հակահայ տեղեկատուական ռազմավարութեան բազմաբեւեռ ու նախայարձակ այս գործընթացով Պաքուի իշխանութիւնները թիրախաւորած են հայ ազգի պատմական քաղաքակրթութեան եւ մշակութային արժեհամակարգի վերջնական աղաւաղումն ու հայրենի եւ Սփիւռքի հայութեան բարոյալքումը։

«Արեւմտեան Ատրպէյճան» եւ «Կովկասեան Աղուանքի ժողովուրդ» հասկացութեանց քարոզչական շրջանառութեամբ՝ Պաքու կը նպատակադրէ կասկածի տակ առնել հայ ժողովուրդի Արցախի նախաբնիկները ըլլալու պատմական իրողութիւնը։

Ապատեղեկատուական այս յորձանքին դիմաց խոցելի կը դառնայ Հայաստանի եւ Արցախի հանրապետութեանց ազգային անվտանգութիւնը, եթէ համապատասխան ու վճռական հակադարձութեան քայլեր չնախաձեռնուին։

«Հորիզոն»ի Խմբագրական

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company