Ոչ մի կառավարություն չի կարող առնել այս եւ ապագա սերնդի իրավունքը․ Էլիզաբեթ Չուլջյան
28 Փետրվար 2022
Վերջին տարիներին մոտավորապես 120 միլիոն դոլար է գնացել ամերիկյան կառավարությունից դեպի Ադրբեջան, չնայած որ իրենք են եղել հարձակողական ուժը ամեն քայլափոխի Հայաստանի դեմ, Արցախի դեմ. ասաց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա նշեց, որ դա տեսնում ենք առօրյա մակարդակում ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի սուվերեն հողի վրա, որտեղ դեռ 1000-ից ավելի ադրբեջանական զորք կա։
«Ուրեմն ամերիկյան կառավարությունը պետք է հստակ ազդանշան ուղարկի Ադրբեջանի կառավարության, որ չենք կարող ամերիկյան օժանդակությամբ կանաչ լույս տալ Ադրբեջանի կառավարությանը, որ շարունակի իր հարձակողական քայլերը»,-ասաց Էլիզաբեթ Չուլջյանը։
Նա հիշեցրեց Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մարաղայի ջարդերը և նշեց, որ սրանք 34 տարվա ընթացքում շարունակվել են և միջազգային մակարդակով Ադրբեջանին ազդանշան են տվել, որ կարող է շարունակել այս քայլերը։
Մանրամասն՝ տեսանյութում․
https://youtu.be/uSatidNodg4