Մենք գնում ենք այս պայքարը համազգային դարձնելու ճանապարհով․ Իշխան Սաղաթելյան
03 Ապրիլ 2022
Երկրի հյուրասրահ»-ի տաղավարում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Անդրադարձ է կատարվել երկրի եւ տարածաշրջանի խնդիրներին։
Քննարկվել են Արցախի անկախության ճանաչման, Հայաստանի ներքին իրավիճակին, ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքի նշանակության եւ այլ հարցեր։
Խոսելով հանրահավաքի մասին, որը լինելու է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներից հանդիպումից առաջ՝ Սաղաթելյանը նշել է․«Այս հանրահավաքը շատ ենք կարևորում։ Կա Ադրբեջանի կողմից 5 կետերի առաջարկ, հայ-թուրքական գործընթաց, աշխարհաքաղաքական նոր իրավիճակ, նոր ճարտարապետությունը, որը Հայաստանի համար նոր անորոշությունների ու սպառնալիքների դաշտ է բացում և այս վիճակում կա մի իշխանություն, որը բազմաթիվ անգամ ապացուցել է, որ չի կարողանում սպասարկել մեր ժողովրդի, Արցախի և Հայաստանի շահերը։ Այս իրավիճակում ընդդիմությունը պարտավոր է ներկայացնել ելքեր, քայլեր, այս իմաստով այս հանրահավաքը շատ կարևոր է ու էական»։
Մանրամասները՝ տեսանյութում