Գյումրիի Զորավար Անդրանիկի պուրակում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը
10 Ապրիլ 2022
Համազգային դիմադրության շարժման մասնակիցների նախաձեռնությամբ ապրիլի 10-ին Գյումրիում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը: Գյումրու «Խաղաղության օղակ» պուրակից նախաձեռնության մասնակիցները երթով շարժվեցին Զորավար Անդրանիկի պուրակ, որտեղ էլ տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը։
ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանն ընդգծեց` դրոշի տեղադրմամբ ցանկանում են հասարակությանը մոտ պահել ազգային արժեքներին։ «Պետականության կայացման գործում մարդ պետք է ունենա իր սեփական մտածելակերպը։ Վստահ եմ` բացի նրանից, որ դրոշները տեղադրվում են քաղաքում, առաջիկայում կտեսնեք պատշգամբներից կախված, խանութների, ինչպես նաև տարբեր այլ հիմնարկությունների պատերին»։
Նշենք, որ ավելի վաղ դրոշներ են տեղադրվել Երեւան, Արտաշատ, Սպիտակ, Աշտարակ, Կապան, Վանաձոր, Էջմիածին և Չարենցավան քաղաքներում։