Նիկոլն ԱԺ ամբիոնից փաստացի հայտնեց Արցախը Ադրբեջանին ամբողջովին հանձնելու իր մտադրության մասին. Իշխան Սաղաթելյան
13 Ապրիլ 2022
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հնչեցրել է մի շարք կարևոր հայտարարություններ՝ պնդելով, որ միջազգային ճնշումներով հարկադրված է Արցախի հարցում որոշում կայացնել: Նա նաև ընդգծել է, որ կողմ է Ադրբեջանական կողմից Հայստանին աջադրված 5 կետանոց պայմաններին, ինքը չունի որևէ առարկություն և ամենակարևորը, ըստ Փաշինյանի՝ Արցախի մնացյալ մասի կարգավիճակի հստակեցումն իր պաշտոնավարման օրոք այս նորամուծությամբ է բանակցվում՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցն հիմա ածանցվում է անվտանգության երաշխքներին ու իրավունքներին, և ոչ թե առանջային է ԼՂ կարգավիճակի և ինքորոշման հարցը՝ ինչպես նախկիններն էին բանակցում ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանության համար Yerevan.Today-ը դիմեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին։
«ԱԺ ամբիոնից Նիկոլը այսօր փաստացի հայտարարեց Արցախը Ադրբեջանին հանձնելու իր մտադրության մասին։ Նրա բոլոր հիմնավորումները ոչ այլ ինչ էին, քան սեփական տկարությունը թաքցնելու խղճուկ փորձ։ Մի քանի օր առաջ հայտարարել եմ, հիմա նորից կկրկնեմ՝ չե՞ս կարողանում պահել Արցախը, ուրեմն հեռացիր և ճանապարհ տուր կարող ուժերին։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է 1998 թվականին։
Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում հիմա։ Ալիևի և Փաշինյանի համագործակցություն, որոնք համատեղ ջանքերով սկսել են Արցախի նախիջևանացման ծրագիրը։ Նրանք երկուսով են ցանկանում որոշել Արցախի ճակատագիրը՝ թքած ունենալով այն փաստի վրա, որ 1991թ. դեկտեմբերի 10-ին արցախահայությունը հանրաքվեով արդեն իսկ հնչեցրել է իր՝ ազատ և անկախ ապրելու շատ հստակ ձևակերպված կամքը։
Այն, ինչի մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը, ոչ այլ ինչ է, քան Արցախի՝ Ադրբեջանի կազմում թողնելու քաղաքականություն։ Եվ դեռ ակնկալում է, որ իր դավաճան այդ մտադրության համար երկնային արքայության է արժանանալու։ Իսկ ես հայտարարում եմ, որ չի ստացվելու։ Օրվա իշխանությունների այս փորձերը կասեցվելու են, իսկ նրանց միակ վարձքը՝ սերունդների մշտական անեծքն է լինելու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Մեր դիտարկմանը, որ ստացվում է՝ ընդամենը ժամերի կամ շաբաթների հարց է Արցախի վերջնական կապիտուլյացիան, և հայությունը հիմա ռեալ տեսնում է, որ կանգնած է Արցախը վեջնականորեն կորցնելու փաստի առաջ և փաստացի արցախահայությունը, Սփյուռքը, Հայաստանի քաղաքացին որևէ կերպ չի մասնակցում այդ իրավիճակին հանգուցալուծում գտնելու գործին, նորից միայնակ է Փաշինյանը որոշում ընդունում, ԱԺ փոխնախագահը պատասխանեց․ «Շատ ճիշտ նկատեցիք՝ մեր ժողովուրդն այսօր մասնակից չէ իր ճակատագրի որոշման գործին, նիկոլն ինքը իր խմբակով փորձում է տնօրինել մեր ճակատագիրը։ Մինչդեռ ժամանակին նույն Փաշինյանը խոստանում էր, որ առանց ժողովրդի կարծիքն հարցնելու որևէ որոշում չի կայացնելու Արցախի հարցի կապակցությամբ։
Կա մի պարզ ճշմարտություն՝ սա ազգային հարց է։ Ոչ մի իշխանություն՝ առավել ևս սրանք, չունեն նման լուծումներ տալու մանդատ։ Ժողովուրդն ինքը պետք է որոշի՝ համաձայնե՞լ մեզ արվող առաջարկներին, թե՝ ոչ։ Ինչ վերաբերվում է լուծումներին, ապա ասել և շարունակելու եմ պնդել՝ առաջին քայլը օրվա այս ապիկար իշխանությունների ժամ առաջ հեռացումն է։ Չի կարելի թույլ տալ, որ ճակատագրական այս պահին երկրի ու ժողովրդի անունից կապիտուլյացիա ստորագրած, ամեն կերպ թշնամու առջև ստորացված մեկը խոսի»։
Հ.Գ. Այս պահին Հայաստան դաշինքի պատգամավորական խմբերը շարունակում են այցը Սյունիք ու հանդիպումներ մարզի բնակչության հետ: Քիչ առաջ էլ Գորիսի հրապարակում տեղադրվեց Արցախի դրոշը:
եթե իշխանությունները չեն կարողանում պաշտպանել հայրենիքը, պետք է հեռանան.Իշխան Սաղաթելյան
«Սա Ալիևի երկար ժամանակների պահանջն է, Նիկոլ-Ալիև պայմաանվորվածության արդյունք է, որովհետև երեկ առավոտվանից միաժամանակ Հայաստանի խորհրդարանից և ադրբեջանական իշխանությունները նույնաբովանդակ հարձակում էին սկսել մեզ վրա , որ այցելում ենք Արցախ»,-այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արցախ մուտք գործելու արգելքին։
«Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ուղիղ ասել է, որ մենք գնում ենք «Արցախն Ադրբեջանի կազմում» ճանապարհով և Արցախն ունենալու է անվտանգության երաշխիքներ և լայն իրավունքներ»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ասում ենք, որ դու հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու իրավունք չունես։ Այս ճանապարհը նշանակում է նոր Նախիջևան, սրանով մենք վերջնականապես կորցնելու ենք Արցախը։ Նիկոլն, այսօր, ըստ էության, բավարարում է Ալիևի պահանջը։ Մենք ասում ենք, որ որևէ իշխանություն իրավունք չունի որոշելու մեր ժողովրդի ճակատագիրը։ Արցախի ժողովուրդը 1991 թվականի անկախության հանրաքվեով շատ հստակ ասել է, և այսօրվա իշխանության ղեկին հայտնված խմբակը չունի որևէ մանդատ՝ մեր երկիրը վերջնականապես նոր կապիտուլյացիայի տանելու», – ասաց Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորի խոսքով՝ եթե իշխանությունները չեն կարողանում պաշտպանել հայրենիքը, պետք է հեռանան, որպեսզի գան այն ուժերը, ովքեր կարող են պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը, ապահովել Արցախի ինքնորոշումը։
«Այլ ճանապարհ չկա, այլ ճանապարհը պետականության կորուստն է», – ասաց Իշխան Սաղաթելյանը։
Սա Ալիեւի երկար ժամանակների պահանջն է, սա Նիկոլ-Ալիեւ համատեղ գործունեության ու պայմանավորվածության արդյունք է, ես ուրիշ բացատրություն չունեմ նշեց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ իրենց թույլ չեն տվել մուտք գործել Արցախ:
«Երեկ տեսաք, որ միաժամանակյա Հայաստանի խորհրդարանից եւ Ադրբեջանի իշխանությունները նույնաբովանդակ հարձակում էին սկսել մեզ վրա, որ այցելու ենք Արցախ: Ես կարծում եմ՝ օրվա իշխանությունները պատասխանատու են այս իրավիճակի համար, իրենք պարտավոր են ապահովել անհապաղ կապ Հայաստանի ու Արցախի միջեւ, որեւէ մեկն իրավունք չունի արգելել ՀՀ քաղաքացիների մուտքն Արցախ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԳՆ-ի եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որ իրենք տարակուսած ու մտահոգված են, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել պատգամավորների մուտքը Արցախ, Սաղաթելյանն ասաց. «Մտահոգված ու տարակուսված լինելը դեռեւս բավարար չէ, պետք է ձեռնարկեն գործուն քայլեր եւ անհապաղ կարգավորեն խնդիրը: Մնացածը դեմագոգիա է, մարդկանց մոլորեցնելու փորձ»:
Մանրամասն՝ տեսանյութում
https://youtu.be/1Sv-I7aGRyw