ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Դաշնակցությունը կայուն պետականամետ և հայաստանամետ է

26 Նոյեմբեր 2018

ՀՅԴ վարկանիշային ցուցակով ԱԺ խորհրդարանական ընտրություններում թեկնածու առաջադրված Նունե Պետրոսյանը ծնվել է 1968-ին: Ավարտել է Վայքի թիվ 1 միջնակարգ դպրոցը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբուժական ֆակուլտետը, Մոսկվայի բժշկական գիտությունների ակադեմիայի մանկաբուժության ինստիտուտի կլինիկական օրդինատուրան: Աշխատել է Վայքի բուժմիավորում ՓԲԸ-ում` որպես մանկաբույժ-նեոնատոլոգ, Վայքի ավագանու անդամ է եղել, աշխատել է Երևանի քաղաքապետարանի թիվ 19 պոլիկլինիկայում` որպես փոխտնօրեն, 2016թ.-ից մինչ օրս` ՀՀ ԲՍՓ գործակալության մանկական մասնագիտացված ԲՍՓՀ նախագահն է:

Yerkir.am-ը զրուցել է Նունե Պետրոսյանի հետ ընտրապայքարի, առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:

– Տիկի´ն Պետրոսյան, ինչո՞ւ եք որոշել ՀՅԴ-ի ցուցակով առաջադրվել ԱԺ պատգամավորության թեկնածու:

– Դեռևս 2000-ից լինելով ՀՅԴ անդամ` մշտապես ակտիվ գործունեություն եմ ցուցաբերել մեր երկրում դրական փոփոխությունների, պետականության ամրապնդման, հզորացման գործում: Լինելով բժիշկ և 4 երեխաների մայր՝ հետամուտ եմ եղել ապագա սերնդի, ապահով երկրի կերտմանը : Այսօր մեր երկրում առկա` փոփոխված իրավիճակն ավելի է պարտադրում մասնակից լինել ծավալվող գործընթացներին, և ամենակարևորը մասնակցությունն է առաջիկա ԱԺ ընտրություններին:

– Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, եւ անձամբ Դուք ի՞նչ խնդիրներ եք բարձրացնելու, եթե ընտրվեք:

– Դաշնակցությունը մշտապես հետամուտ է լինում իր ուղեգծին և ծրագրերին: Դաշնակցությունը կայուն պետականամետ և հայաստանամետ է ՝անկախ հանգամանքներից և իրավիճակից: Դաշնակցության մարտահրավերներն ուղղված են լինելու հայի տեսակի, հայ ավանդական ընտանիքի, հայ եկեղեցու, Հայաստան -Սփյուռք կապի, ազգային գաղափարների, արժեհամակարգի պահպանման գործին: Աշխատելով առողջապահական կազմակերպություններում, սոցիալական ոլորտում, կրթական և մշակութային հարցերին առնչվելով, քաջատեղյակ լինելով երեխաների և կանանց հիմնախնդիրներին, սոցիալապես ծանր կացության մեջ գտնվող ընտանիքների խնդիրներին` ընտրվելու դեպքում օրենսդրական մի շարք առաջարկություններով եմ հանդես գալու ԱԺ-ում:

– Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը` հեղափոխություն, հետհեղափոխական էյֆորիա, քաղաքական ուժերի համար դժվար կլինի համոզել ընտրողին, վստահության քվե խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի ընտրողը, ձեր ուժին ընտրի:

– Դաշնակցությանը երբևէ բաժին չի ընկել վայելքների ինչ-որ ժամանակահատված, և բոլոր ջրբաժաններում էլ պայքարելու պատճառներ ու առիթներ ենք ունեցել: Դաշնակցությունը ստեղծված իրավիճակում պատրաստակամ է ամեն ինչ անել այս շարժման ցանկալի արդյունքին հասնելու համար և իր անփոխարինելի դերն ունի մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, քաղաքական ուղղվածության գործում: Հայաստանի հզորացմանը, հայապահպանությանը, աղքատության հաղթահարմանը, հարկային խելամիտ քաղաքականությանը, սահմանամերձ շրջանների ապահովմանը, կյանքի որակի բարձրացմանը, Արցախի խնդրի հաջողմանը ուղղված հարցերում Դաշնակցությունը, անհրաժեշտ կադրային ռեսուրսները և Սփյուռքի պոտենցիալն օգտագործելով, պետք է վստահության քվեների արժանանա: Ամենակարևոր մեխն այն է, որ Դաշնակցությունն այս բոլոր լուծումները պետք է ապահովի պետության անմիջական մասնակցությամբ և օրենքների փոփոխությամբ: Լիբերալ տնտեսության զարգացումը, օտար արժեհամակարգի ընդունումը մեր երկիրը չեն կարող դուրս բերել այս վիճակից: Կարևոր է նաև, որ ՀՅԴ -ն մեկ անձի շուրջ չի ձևավորվել:

– Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում: Որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:

– Անկասկած է, որ Դաշնակցության ներկայությունը խորհրդարանում կարևոր է. Դաշնակցությունն է այն միակ կուսակցությունը, որը սոցիալիստական գաղափարախոսության կրող է, ի տարբերություն առաջադրված մյուս կուսակցությունների, որոնք լիբերալ տնտեսության զարգացման կողմնակիցներ են: Այդ պատճառով ճիշտ չէ ԱԺ-ում` և´ իշխանության, և´ ընդդիմության մեջ, նույն ուղղությունների ներկայությունը: ՀՅԴ-ն ներկայացված է աշխարհի 30-ից ավելի երկրներում, այլ երկրների խորհրդարաններում: Ներկայացված լինելով Սփյուռքում` միայն Դաշնակցությունն է, որ կարողություն ունի ողջ հայության ներուժը ծառայեցնել ի նպաստ հայոց պետականության հզորացմանը: ՀՅԴ պլատֆորմի հիմնական շեշտադրումը լինելու է սոցիալական արդարության, ազգային հարստության արդարացի բաշխման, երկրում աղքատության հաղթահարման, երիտասարդ սերնդի արժանապատիվ ապագայի կերտման ուղղություններով:

Մ.Բ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company