ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Դաշնակցության ամենամեծ քննադատը մենք ենք՝ դաշնակցականներս

28 Նոյեմբեր 2018

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածու Գնել Սարգսյանը:

Ծնվել է 1978 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում: Ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, նաև` Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության մագիստրատուրան: 2002-2004թթ. բուժծառայության լեյտենանտի կոչումով ծառայել է 4-րդ բանակային կորպուսում` որպես կորպուսի բուժծառայության պետի տեղակալ: ՀՅԴ անդամ է 2006 թվականից: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ընթացքում ձևավորված` ՀՅԴ պահեստազորային կամավորական գումարտակի անդամ է եղել: Երկար տարիներ աշխատում է առողջապահության ոլորտում:

– Պարո´ն Սարգսյան, ի՞նչ մասնագիտություն ունեք: Ինչքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք քաղաքականությամբ:

– Ծնվել եմ ճարտարագետի (ինժեների) և բժշկի ընտանիքում, ինքս էլ մասնագիտությամբ բժիշկ եմ: Մասնագիտությանս ընտրության հարցում մեծ դերակատարություն ունի մայրս, նա մեր մարզում ճանաչված մանկաբույժ է: Դեռևս վաղ տարիքից տեսել և գնահատել եմ նրա ծանր, բայց ամենամարդասիրական աշխատանքը: Պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո, երկրորդ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով, սովորել եմ նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնում, քանի որ ցանկացել եմ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Կարծում եմ` որևէ ասպարեզում վստահ զգալու համար պետք է ունենաս բազային գիտելիքներ, այլապես կնույնացվես այսօրվա քաղաքական դաշտում պատահականորեն հայտնվածներին:

– Ազգային ժողովի նախորդ ընտրություններին ևս առաջադրվել էիք և Արարատի մարզում ՀՅԴ ռեյտինգայինների թվում զբաղեցրեցիք առաջին տեղը, ինչո՞ւ այս անգամ ևս որոշեցիք առաջադրվել և ի՞նչ մարտավարություն եք ընտրելու քարոզարշավի ընթացքում:

– Երկու դեպքում էլ իմ թեկնածությունն առաջադրել է ՀՅԴ Արարատի տարածքային կառույցը և մեծ պատասխանատվության զգացումով ընդունել եմ ընկերներիս առաջարկը: Մարտավարական առումով` սկզբունքորեն դեմ եմ հակաքարոզչությամբ զբաղվելուն: Փորձելու եմ լայն զանգվածներին ներկայացնել ՀՅԴ-ի առավելությունները, ծրագրերն ու մոտեցումները, ուստի այլոց թերություններն ու բացթողումները ներկայացնելու ժամանակ չի լինելու: Ասեմ, որ այս ընտրություններում ՀՅԴ քվեաթերթիկը 3-րդն է, ես էլ 6-րդ համարն եմ:

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք առաջիկա ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ի՞նչ եք կարծում, կա՞ վտանգ, որ իշխանությունը կլինի միայն մեկ կուսակցության ձեռքում:

– Համոզված եմ, որ կլինեն ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ: Միաժամանակ ցավում եմ, որ չի պահպանվի ընտրությունների կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ մրցակցային սկզբունքը, քանի որ կուսակցությունները հնարավորություն չստացան ընտրությունների գնալու բարեփոխված ընտրական համակարգի պայմաններում՝ դրա համար չունենալով անհրաժեշտ նվազագույն ժամանակը: Կարծում եմ` մեկ անձի ձեռքում կենտրոնացված անսահմանափակ իշխանությունը հղի է ծանր հետևանքներով, անգամ` ամենահանճարեղ անհատների պարագայում, հիշենք Ալեքսանդր Մակեդոնացուն, որը, Պարսկական հզոր կայսրությանը հաղթելով, չբավարարվեց և, փառասիրությունից դրդված, արշավեց նաև իրեն անհայտ Հնդկաստանի վրա, ինչն էլ դարձավ նրա կործանման սկիզբը: Նույնը եղավ Նապոլեոնի հետ, նա չբավարարվեց Մոսկվայի գրավմամբ և, արշավելով Ռուսաստանի խորքերը, կանխորոշեց իր պարտությունների սկիզբը: Պատահական չէ, որ հետագայում, Հեղինե կղզում աքսորի ժամանակ, նա անընդհատ կրկնում էր, որ երջանիկ կլիներ, եթե պատահական գնդակից զոհվեր Մոսկվայի տակ՝ փառքի գագաթնակետին:

– Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանը փոխեց Սահմանադրությունը վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, իսկ ՀՅԴ-ն աջակցեց նրան:

– Այդ թեզն անգամ քննարկման կարիք չունի, քանի որ դեռևս 90-ականներից ՀՅԴ-ն իր ծրագրային դրույթներում մշտապես շեշտել է կառավարման խորհրդարանական մոդելին անցման անհրաժեշտությունը, և տասնամյակների հետևողական պայքարից հետո, ի վերջո, քաղաքական դաշտի կարևորագույն դերակատարներն ընդունեցին ՀՅԴ տեսակետների ճշմարտացիությունն այս հարցում: Անդրադարձեք անցած բոլոր նախագահական ընտրություններին, որոնց ընթացքում հասարակությանը շատ հեշտ բաժանել են սևի ու սպիտակի, ինչն էլ հետընտրական շրջանում հանգեցրել է արյունալի բախումների: Խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում կա քաղաքական ողջ ներկապնակն ի հայտ բերելու հնարավորություն: Այս Սահմանադրությամբ, ընդհակառակը, փորձ է արվել սահմանափակել մեկ անձի բացարձակ իշխանությունը, ինչպես Սահմանադրություն բառն է հուշում՝ սահման դնել անձի փառասիրական նկրտումների դեմ: Հիշենք Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը», որով փորձ էր արվում որոգայթներ ստեղծել միանձնյա իշխանության ձգտող ցանկացածի դեմ, և ինչպես հայտնի սահմանադրագետ Դոմենիկ Ռուսոն է ասել. «Այդ աշխատության միայն անվանումը մի ողջ իրավական տեսություն էր»: Իմ մագիստրոսական թեզի պատրաստման ժամանակ մանրամասն ուսումնասիրել եմ նաև Հայաստանի Առաջին հանրապետության քաղաքական համակարգը, որը ևս պառլամենտական էր, և կարծում եմ ներկայիս հանրապետությունը, քաղաքական մշակույթի և կամքի առումով, առաջինից ընդօրինակելու շատ բան ունի: Նույնը վերաբերում է նաև պետական, քաղաքական գործիչներին: Տեղին է հիշատակել ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի խոսքերը, թե Ամերիկայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս մի պահ շրջվում էր Լինկոլնի պատկերի կողմը և ինքն իրեն հարցնում, թե ինչպես կվարվեր վերջինս նման դեպքերում: Շատ կցանկանայի, որ մերօրյա պետական գործիչներն իրենց աշխատասենյակներում ունենային Արամ Մանուկյանի պատկերը և Հայաստանի ու հայության համար ծանրագույն պահերին շրջվեին Արամի պատկերի կողմն ու իրենք իրենց հարցնեին` ինչպե՞ս կվարվեր Արամն այդ պարագայում:

– Ի՞նչպես եք վերաբերվում ՀՅԴ-ի հասցեին հնչող բազմաթիվ և բազմաբնույթ կարծիքներին ու քննադատություններին:

– Ցանկացած քննադատություն, եթե անհիմն է, ավելի շատ նման է բամբասանքի: Խորենացին էր ասում. «Տառերը չսովորած` կրոնագիտություն են քարոզում»: Շատ հաճախ էլ քննադատությունները կրում են անձնավորված բնույթ, քանի որ, եթե հնարավոր չէ գրոհել գաղափարի վրա, գրոհում են այդ գաղափարը կրողների վրա: Դաշնակցության ամենամեծ և օբյեկտիվ քննադատը հենց մենք՝ դաշնակցականներս ենք, բայց այդ քննադատությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Դաշնակցության մեջ չկա միջկլանային, միջանձնային պայքար, այլ կա տեսակետների, գաղափարների, մոտեցումների պայքար, և այդ պայքարի արդյունքում էլ ծնվում են բյուրեղացած որոշումները, որոնք միս ու արյուն են դառնում ՀՅԴ կուռ ու կարգապահ շարքերի շնորհիվ, եւ որոնց համար դաշնակցականները կրում են հավաքական պատասխանատվություն:

– Ի՞նչ մոտեցում ունի ՀՅԴ-ն Արցախի հիմնախնդրի լուծման հարցում:

– ՀՅԴ-ն իր մոտեցումները հստակ արտահայտեց 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում: Մինչ այլ կուսակցություններ ճառեր էին ասում և լուծման տարբերակներ առաջարկում՝ Դաշնակցությունը, զենքը ձեռքին, խրամատից լուծման իր տարբերական էր պարտադրում թշնամուն: Կարծում եմ` սրանից հստակ դիրքորոշում հնարավոր չէ պատկերացնել: Յուրաքանչյուր հակամարտության ամենաարդյունավետ լուծումը տրամաբանական փոխզիջումների տարբերակն է, քանի որ ցանկացած միակողմանի լուծում հանգեցնելու է կողմերից մեկի դժգոհությանը, և այդ դժգոհությունը ժամանակի ընթացքում հանգեցնելու է հակամարտության թարմացմանն ու նոր ուժով բռնկմանը: Շատ եմ կարևորում նաև կողմերի միջև ռազմական հավասարակշռության պահպանումը, քանի որ դրա խախտման դեպքում ուժեղացած կողմը գնում է ռազմական արկածախնդրության: Համաշխարհային պատմությունն ունի դրա վառ օրինակը, երբ 1918 թվականին ջախջախված Գերմանիան ընդամենը 21 տարի անց Եվրոպայում ռազմական հավասարակշռությունը փոխեց իր կողմը և, օգտվելով Անգլիայի ու Ֆրանսիայի «խաղաղարարական» դիվանագիտությունից, ի վերջո, 1939 թվականին սանձազերծեց Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հիտլերի հետքերով գնաց նաև Ալիևը, քանի որ 1994 թվականին՝ պարտվելուց 22 տարի անց, ենթադրելով, որ ռազմական հավասարակշռությունը փոխվել է հօգուտ Ադրբեջանի, 2016 թվականին սանձազերծեց Ապրիլյան քառօրյա պատերազմը: Կարծում եմ` սա հզոր ազդակ պիտի լինի հայ հասարակությանը՝ մերժելու համար հայ «խաղաղարարներին»՝ ի դեմս Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա գաղափարները կիսողների: Բեռլինի կոնֆերանս մեկնելուց առաջ Խրիմյան Հայրիկին հարցնում են, թե ինչ լեզվով պիտի շփվի եվրոպացի դիվանագետների հետ, նա պատասխանում է, որ կշփվի բոլորի համար ընկալելի լեզվով, և դա լացի լեզուն է, սակայն այնտեղից վերադառնալուց հետո արդեն նա առաջ քաշեց «երկաթե շերեփի» գաղափարը՝ հստակ գիտակցելով, որ լացի լեզուն այլևս ոչ մեկին հասկանալի չէ:

– Արդյունավետ համարո՞ւմ եք ՀՀԿ-ի և ՔՊ-ի հետ ՀՅԴ-ի կոալիցիոն գործակցությունը:

– Այդ հարցի պատասխանը, առնվազն վերջերս, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները տվել են, և ավելացնելու ոչինչ չունեմ: Ուղղակի ասեմ, որ ինչպես Դանթե Ալիգիերին էր նշում իր «Աստվածային կատակերգություն»-ում, դժոխքում ամենածանրը պատժվում են բարոյական փորձությունների ժամանակ չեզոքություն դրսեւորածները: Դաշնակցությունը երբևէ չի խուսափել պատասխանատվությունից, հատկապես` երկրի համար ծանրագույն պահերին և կոալիցիաներին մաս կազմելը դիտարկել է այդ տեսանկյունից:

Մ.Մ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company