ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • ԱԺ ընտրություններ 2018

Դաշնակցությունը ժողովրդի դիմադրողականությունն է

29 Նոյեմբեր 2018

ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանի հարցազրույցը «Ժողովուրդ» օրաթերթին:

-Պարո՛ն Մինասյան, դուք աշխատել եք ե՛ւ այս, ե՛ւ նախկին իշխանությունների ժամանակ: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել:

-Որպես նախարար` բախտ է վիճակվել աշխատել երեք կառավարությունների հետ: Հովիկ Աբրահամյանի կառավարությունում չափազանց դժվար էր գաղափարների քննարկումն ու դրանց իրագործումը: Կարեն Կարապետյանի կառավարությունում առաջին հայացքից թվում էր, որ այս կամ այն ծրագիրը հեշտ կլինի կիրառել, սակայն հակադրություններն ու հակասությունները խորն էին` պայմանավորված ոչ միայն գաղափարական տարբեր մոտեցումներով, այլեւ անձնավորված որոշակի վերաբերմունքով: Իսկ Փաշինյանի կառավարության հետ շատ ավելի հեշտ էր աշխատելը, որովհետեւ վարչապետը անցել է պարլամենտական բավական մեծ ընթացք. քաղաքական գործից վարչապետի հետ, անշուշտ, ավելի հեշտ էր աշխատելը, սակայն այս կառավարության մեջ հաճախ հանդիպում էիր այնպիսի դեպքերի, երբ դիմացինը պարզապես չէր ընկալում ծրագրի էությունը, գաղափարը: Կառավարության մեջ ներգրավված մարդիկ պետք է հասկանան, որ ցանկացած ժամանակ պրոֆեսիոնալիզմ ու արհեստավարժությունը անհրաժեշտ են: Հին կադր արտահայտությունը չպետք է դառնա իրենց առաջնորդող ուժ, եւ մերժեն բոլոր հին կադրերին, որովհետեւ փորձառությունը ձեռք են բերում ժամանակի ընթացքում, մինչդեռ մենք հանդիպում ենք դեպքերի, որ ակնհայտորեն ոչ ճիշտ որոշումների արդյունքում փորձառու անձինք դուրս են մղվում պետական համկարգից, եւ դա կբերի Հայաստանում է՛լ ավելի սրացման եւ գործազրկության այն վիճակին, որ այսօր, ցավոք, ունենք: Հին եւ նոր կադրերի համադրությունը կլինի լավագույն տարբերակը: Այստեղ չկա սեւ եւ սպիտակ. բոլոր սպիտակները սեւանալու են, եթե մենք հասարակությանը երկու գույնի ենք բաժանում: Տարանջատել, կտրել կապը սերունդների միջեւ նշանակում է թուլացնել պետական կառավարման համակարգը:

-Դաշնակցությունը մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին: Ինչպե՞ս եք գնահատում կուսակցության շանսերը եւ առանձին Ձեր շանսերը` որպես ռեյտինգային թեկնածու:

-Արմավիրի մարզում, որտեղ ես եմ առաջադրված, մրցակցությունը մեծ է: Բոլոր քաղաքական ուժերն էլ ունեն արժանի թեկնածուներ: Ես չեմ խուսափել հրապարակային որեւէ բանավեճից, որովհետեւ հասարակությունը պետք է իմանա, թե ում է մանդատ տալիս: Դաշնակցությունը պիտի մասնակցի ընտրություններին, որովհետեւ այն ժողովրդի դիմադրողականությունն է: Եթե Դաշնակցությունը չլինի, ոչ մի վարչապետ չի կարող մարտահրավերներին դիմագրավել: Ես վստահ եմ, որ մեր հասարակության այն գիտակից հատվածը, որը տեսնում է այդ մարտահրավերները, Դաշնակցությանը ձայն կտա:

-Դաշնակցությունը հայտարարեց, որ կուսակցության վարկանիշը ընկել է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու համար: ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը, անդրադառնալով սրան, ասաց, որ չի հասկանում` ինչո՞ւ են նման հայտարարություններ լինում այն դեպքում, երբ ժամանակին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու համար հերթեր էին գոյանում: Սրա մասին ի՞նչ կասեք:

-Երբ ասում են` Դաշնակցությունը, օրինակ, էսպիսի բան ասեց, պետք է նկատի առնել, որ ո՛չ ես եմ Դաշնակցությունը, ո՛չ էլ այլ դաշնակցական, եթե այն չունի կուսակցության ներկայացուցչական գործառույթ: Ինչ վերաբերում է համագործակցությանը կամ վարկանիշը ցածր լինելուն. Կարինե Աճեմյանը, որի հետ ես պատգամավոր եմ աշխատել, չեմ կարծում, որ ինքը այն քաղաքական անձն է, որ նման գնահատականներ է տալիս: Էդպիսի արտահայտություն առնվազն իրեն կարող էր թույլ տալ մարդ, որը որ կանգնած է կոալիցիա ձեւավորելու ակունքում, մանրամասնություններին տիրապետում է: Եթե անձը դրան չի տիրապետում ու նման բան է ասում, նշանակում է` այդ մարդը ուզում է քաղաքական այս վիճակում շոու անել կամ ինչ-որ հարվածներ հասցնել: Դաշնակցությունը համագործակցել է այն պատճառով, որովհետեւ իրեն խնդրել են: Դա վերաբերում է բոլոր այն իշխանություններին, որոնց հետ համագործակցել ենք` ներառյալ այս կառավարությունը: Մենք կառավարություն չենք մտել վարչապետին խնդրելով, հակառակը, վարչապետն է խնդրել, որ Դաշնակցությունը ներկայացված լինի կառավարությունում, որ կարողանանք բազմաթիվ մարտահրավերներ լուծել: Անդրադառնալով մեր անցյալին` ասել ենք, որ անցյալին վերադարձ չկա: Գուցե չպետք է մտնեինք կոալիցիա այն ժամանակ, երբ մեր ձայները վճռական չէին: Բայց մենք գնացել ենք այդ քայլին` ստանալով առավելագույնը երկրի համար, որ կարողանանք օգնել իշխանությանը այս խնդիրները լուծել: Երբ Դաշնակցության հասցեին մեղադրանքներ են հնչում, առնվազն պետք է հասկանալ` իսկ հասարակությունը ի՞նչ իշխանություն է ձեւավորել: Եթե Դաշնակցությունը բոլոր ժամանակներում համագործակցել է իշխանությունների հետ, ուրեմն կենսունակ է եղել, որ համագործակցել է:

-Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական շատ ուժեր դժգոհեցին, որ պայքարը ընթանում էր սեւերի եւ սպիտակների միջեւ: Ի՞նչ եք կարծում, այս քարոզարշավը ինչպե՞ս կանցնի:

-Սեւի եւ սպիտակի բաժանումը օգտակար է երկու ուժերին` նախկին եւ ներկա իշխանություններին, որպեսզի կարողանան քաղաքական դաշտը հստակ բաժանել երկու մասի: Բայց դրանից ո՛չ հասարակությունն է շահելու, ո՛չ պետությունը, ո՛չ էլ մեր ընտրողները կարողանալու են գաղափարական, ծրագրային բանավեճի արդյունքում ընտրել այն ուժին, որը որ ապագայում կարող է լուրջ փոփոխություններ անել երկրում: Դա ցանկալի բան չէ, եւ չպետք է թույլ տալ, որ այդ բաժանումը դառնա առանցքը: Դա մեր քաղաքական համակարգի տունը քանդողն է: Երեւանի ավագանու ընտրություններում ոչ թե ավագանու ընտրություններ տեղի ունեցան, այլ վստահության քվե: Բայց դա կարելի էր չանել էլ Երեւանի մասշտաբով, որովհետեւ բոլորն էլ գիտեին, որ փոփոխությունը անհրաժեշտ է, եւ դրա համար Նիկոլ Փաշինյանը ունի հասարակության վստահությունը: Վստահ եմ` ո՛չ իշխանությունը, ո՛չ հասարակության մի մասը գոհ չէ այն պատկերից, ինչ ունեցանք Երեւանի ավագանիում, որովհետեւ մենք տեսնում ենք, որ չկա այն քննարկումը, չկա այն առողջ բանավեճը, հիմնարար լուծումների քարտեզը, որը պետք է զարգացնի Երեւանը: Համոզված եմ` այս խորհրդարանական ընտրությունները այսպես չեն լինի:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company