ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Դաշնակցությունը իր դերակատարությունը տեսնում է ցանկացած պարագայում

29 Նոյեմբեր 2018

«Ազատություն» ռադիոկայանն այսօր զրուցել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանի հետ:

«Ազատություն»․ – Պարոն Ռուստամյան, ի տարբերություն այն ուժերի, որոնք հայտարարում են, թե հավակնում են ապագա խորհրդարանում լինել երկրորդ ուժը, Դաշնակցությունը հայտարարեց, որ ընտրապայքարին մասնակցում է հաղթելու նպատակով: Դեռևս կա՞ այդ վճռականությունը:

Արմեն Ռուստամյան․ – Մենք ասել ենք, որ մենք այս ընտրությունների արդյունքներով չէ, որ պայմանավորում ենք մեր գործողությունների ընթացքը: Մենք վստահ ենք, որ ամեն պարագայում այն խնդիրները, որի մասին ես խոսում եմ, և այն պրոբլեմները, որ մենք ունենք՝ ներքին թե արտաքին, դրանց լուծման մեջ Դաշնակցությունը ունի իր ուրույն դերակատարությունը: Եվ մենք սրան ենք պատրաստվում: Մենք մտածում ենք, որ պետք է իսկապես ամեն ինչ անել, որպեսզի մեր այս նոր փոփոխությունները, որոնք մարդկանց մեջ հույս են արթնացրել, ապագայի առումով են մեծ հույս արթնացրել, դրանք չմարեն: Սա է գլխավոր մեր անելիքը: Մենք չենք լինի, կլինենք, ինչ չափով կլինենք՝ սա չի փոխելու հարցերի վիճակը: Մենք էս պրոբլեմները պիտի կարողանանք լուծել: Դրա համար Դաշնակցությունը իր դերակատարությունը տեսնում է ցանկացած պարագայում:

«Ազատություն»․ – Ըստ Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցման, քաղաքացիների 67 տոկոսը պատրաստվում է քվեարկել «Իմ քայլի» օգտին, 10 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստանի», 9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի», 3-ը՝ «Սասնա ծռերի», 2-ը՝ Հանրապետականի և 2-ը՝ Դաշնակցության: Այսինքն, ըստ այս հարցման Դաշնակցությունը անցողիկ շեմը չի հաղթահարելու: Այս պարագայում դուք ի՞նչ եք մտադիր անել:

Արմեն Ռուստամյան․– Երանի էդ տոկոսները նշանակեին, որ հենց էդ տոկոսով էլ իրենք ունակ են հարցերը լուծել: Իրականում կարող է ճիշտ հակառակը լինել: Ասում ա՝ լավից միշտ քիչ ա լինում: Իրականում կարող ա հենց մենք այսպես թվերի մեջ խորտակենք էն հիմնական հարցը, որը իսկապես լուծողները էդ առումով չներգրավվեն և չունենան էն հնարավորությունը, որ էդ հարցերը լուծեն: Էդ տոկոսներով չի, որ իմ նշած խնդիրները լուծվելու են: Եթե մարդկանց թվում է, թե մենակ Ազգային ժողովում ինչ-որ հարաբերակցություն, մանավանդ էդպիսի հարաբերակցություն ունենալով խնդիրները կլուծվեն, թող լուծեն, թող չուզողը մենք լինենք: Այո, ակնհայտ է, որ ֆավորիտ է մեկ քաղաքական ուժ, թե ինչ տոկոսով կարձանագրվի այդ փաստը, դա այլ հարց է: Բայց ակնհայտ է նաև այն, որ մենք պետք է իսկապես ունենանք հավասարակշռված, բալանսավորված իշխանություն: Եվ դրա համար բավական նախադրյալներ ստեղծվել են, որ Ազգային ժողովը չդառնա կցորդը կառավարության, այլ կարողանա հակակշռել և զսպել, որովհետև մենք խորհրդարանական համակարգի մեջ ենք, և այդտեղ Դաշնակցության դերը ուղղակի անփոխարինելի է: Խորհրդարանում կլինի, թե որևէ տեղ կլինի՝ մեր մասնակցությունը լինելու է անմիջական և լուրջ: Ես ասել եմ ու նորից եմ ուզում կրկնել, որ երբ նեղն են ընկնում, միշտ Դաշնակցության դուռն են գալիս: Դա եղել է պատմության մեջ բազմաթիվ անգամ, և էդ բանը նորից կարող է կրկնվել: Հենց իշխանությունները․․․ հենց տեսնում են, որ փակուղային վիճակ է, ծանր վիճակ է, գալիս են հարցում են՝ ի՞նչ անենք: Էն մարդուն են հարցնում, էն քաղաքական ուժին, որը էդ փորձառությունն ունի:

Մարինե Խաչատրյան
azatutyun.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company