ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • ԱԺ ընտրություններ 2018

Պետք է ամրանանք թե՛ ներսում, թե՛ դրսում

30 Նոյեմբեր 2018

Նախորդ ընտրություններին Դաշնակցությունը մասնակցում էր «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսով, այսօր բաց ճակատով կարող ենք զեկուցել, որ այդ նոր սկիզբը Հայաստանում դրված է. Արտաշատում Արարատի մարզ կատարած ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Մենք փոխեցինք մեր քաղաքական համակարգն այնպես, որ այսօր հնարավոր դարձավ վարչախմբի փոփոխություն առանց արյունահեղության: Դա կատարվեց խաղաղ այն պարզ պատճառով, որ այլևս մեկ անձի ձեռքում չէր կուտակված իշխանությունը, մեկ անձով չէր պայմանավորվում Հայաստանի ամբողջ ապագան, և այդ մեկ անձը կարողացավ, այդ ամենը հասկանալով, հրաժարական տալ: Այն իշխանափոխությունը, որը կատարվեց այս մայիս ամսին, հիմքում ուներ շատ մեծ գործընթաց, որը հասունացել էր, և այդ հասունացման քայլերում, նախադրյալների ստեղծման մեջ Դաշնակցության դերակատարությունը եղել է անվիճելի: Բայց մենք դեռ չունենք մեր երազած արդար Հայաստանը»,- ասաց նա:

Ըստ ՀՅԴ-ականի` այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, դեռ չի կարելի համարել լիարժեք հեղափոխություն: Նա պատմեց, որ մարզ կատարած այցի ժամանակ տաբեր բնակավայրերում հանդիպել են բազմաթիվ մարդկանց և մեկ անգամ ևս արձանագրել են այն պատկերը, որ փոփոխություն տեղի է ունեցել վերևում, բայց այդ փոփոխությունները ներքև չեն հասել: «Այսօր մեր քաղաքացին նույն ծանր սոցիալական վիճակի մեջ է: Այդ ծանր սոցիալական վիճակն իսկապես օր օրի ավելի է դժվարեցնում մեր ժողովրդի ապագայի նկատմամբ ունեցած վստահությունը: Մենք ուրախ ենք այսօր տեսնելով այն մեծ ակնկալիքները, այն հույսը որ առաջացել են այս փոփոխություններից: Այսօր մեր ժողովուրդն ունի մեծ հույս, որ նոր ձևավորվող իշխանությունն ժամանակը կօգտագործի օպտիմալ, կհասկանա որ այդ ժամանակը շատ կարճ է, հասկանա որ այդ ժամանակում նա պետք է այնքան խնդիր լուծի, որ հանկարծ հիասթափության նոր ալիք Հայաստանում չառաջանա: Եվ սա պետք է տեսնի այն կինը, որ մոտեցավ մեզ ու ասաց` ես 28 հազար դրամ թոշակ եմ ստանում, այդ 28 հազարով ես ո՞նց ապրեմ, երբ գնում եմ հիվանդանոց, որ բուժվեմ օրական ինձնից 15 հազար դրամ են պահանջում: Ես իմ բուժումը կիսատ եմ թողել, որովհետև այդքան գումար չունեմ վճարելու: Դուրս եմ եկել հիվանդանոցից ոչ թե բուժված, այլ որովհետև չեմ կարող այնտեղ իմ բուժումը շարունակել»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով` այդ կինը սպասում է, որ իր կյանքն այնպես արագ փոխեն, որ նա կարողանա բուժումը շարունակել, որ կարողանա իր թոշակով ապրել: «Այդպիսի բազմաթիվ հանդիպումներ մենք այսօր փողոցում տարբեր տեղերում ունեցել ենք: Իսկապես ակնկալիքը մեր ժողովրդի մեջ շատ մեծ էր այս փոփոխություններից, բայց դա նաև շատ մեծ պատասխանատվություն է բոլորիս առաջ, որ մենք չհիասթափեցնենք այդ կնոջը, չհիասթափեցնենք բոլոր նրանց, ովքեր մեծ ակնկալիք ունեն որ այս փոփոխությւոնների շունչը վերջապես իրենց կենցաղ կմտնի և իրենց ընտանիքում այդ փոփոխությունները կզգան: Սա մեր գլխավոր անելիքն է, Դաշանակցությունն այս պատասխանատվությամբ է, որ այս ընտրությունների մեջ է մտել: Մենք մեր առջև կանգնած շատ լուրջ վտանգներ, մարտահրավերներ ենք տեսնում: Տեսնում ենք` մենք շատ քիչ ժամանակ ունենք, այն խնդիրները, որոնք մեր դռան առաջ են, այն խնդիրները որ մեզ բոլորիս այս ծանր վիճակի մեջ են դրել և այն դժգոհությունը, որը բերեց այս հեղափոխությանը: Մենք պետք է կարողանանք արագ և արդյունավետ քայլեր իրականացնել այնպես, որ մարդիկ այդ փոփոխությունները զգան ամեն մեկն իր անձնական կյանքում: Դաշնակյցությունը լինելով ազգային, սոցիալիստական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն` շատ լավ հասկանում է, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն, եթե մենք մեր ազգային արժեքներն ու նկարագիրը պահենք, եթե մեր ընտանեկան բարոյական արժեքներն ու մեր նկարագիրը պահենք, մեր ավանդույթներով առաջնորդվենք, կարողանանք հասկանալ, որ ոչ մի բան, ոչ մի փոփոխություն արժեք չունի, եթե մեր սոցիալական խնդիրները մեր ժողովդրի կենցաղային անհրաժեշտ պայմանները չկարողանանք բարեփոխել»,- ընդգծեց Ռուստամյանը և հավելեց. «Մենք պետք է հասկանանք, որ ժողովրդավարությունը կարող է շատ արագ շուռ գալ մեր դեմ, եթե մեր հին թե քաղաքական թե տնտեսական մենաշնրոհները փոխարինենք քաղաքական ու տնտեսական նոր մենաշնորհներով: Մենք պետք է հասկանանք, որ իրական հեղափոխությունը ոչ թե ավարտվում է իշխանության գալով, այլ իրական հեղափոխությունը սկսում է իշխանության գալով, որպեսզի այդ հեղափոխությունը բոլորին ծառայի: Որ երբ մենք ասում ենք, որ ժողովուդրը եկել է իշխանության, դա ոչ թե նշանակի` մի խումբ է եկել իշխանության, որն ակտիվ է եղել այդ հեղափոխության ժամանակ, այլ իսկապես այդ հեղափոխության պտուղները վայելի ողջ ժողովուրդը»:

Նա նշեց, որ Դաշնակցությունը մտել է այս գործընթացի մեջ` ունենալով հստակ պատկերացնումներ լայն խնդիրների մասին, որոնք այսօր ժողովդրին հուզում են և այն միջոցների ու լուծումների մասին, որ հնարավոր է իրավիճակը շտկել` զարգացնելով այն ինչին իրենք սկիզբ են դրել: «Համակարգի այդ փոփոխություններով այլևս որևէ մեկը չի կարող իրեն զգալ միանձնյա ղեկավար, և որով կունենանք հավասարակշռված իշխանություն, որտեղ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունը կգործեն անկախ և կլինեն ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանը: Երբ այդպիսի միջավայր կունենանք, արդեն հստակ կարող ենք ասել, որ հեղափոխությունը հաջողել է, հաղթել է: Այդ ժամանակ մեզ կմնա մեկ բռունցք դառած պաշտպանվել արդեն արտաքին վտանգներից, իսկ այդ արտաքին վտանգները մեր դուռն ամեն օր են թակում: Մենք պարտավոր ենք այս վիճակում այնպես անել, որ մենք թե ներսում ամրանանք, թե դրսում գայթակղություն չառաջացնենք, որ նորից մեր գոյության իրավունքը տարբեր ագրեսիվ մեթոդներով մեր ձեռքից խլեն: Սա է Դաշնակցության նպատակը: Ուզում եմ, որ այս ընտրություններին գնաք շատ լուրջ համեմատալով բոլոր քաղաքական ուժերի ծրագերերը, մոտեցումները անցած կենսագրությունը և տեսնել` ով է ընդունակ այս նոր փուլում, նոր սպասվող լուրջ մարտահրավերների, դիմակայել և ունի այնքան ներուժ, այնքան փորձառություն և այնքան կադրային բանկ, որ կարողանան այդ ամեն ինչը իրականացնել ամենաբարձր և արդյունավետ կերպով: Սա է որ մենք ձեզնից ակնկալում ենք և սրա համար է, որ Դաշնակցությունն իր կարգախոսը «Հավատարիմ հողին ու հային» այնպես է ընտրել, որ վստահ լինեք, որ դուք ունեք, ոչ թե Դաշնակցության այս սերնդի հետ, այլ Դաշնակցության մոտեցումների ու կառույցի հետ, որ 128 տարի է եղել է մեր ժողովրդի հետ և միշտ հավատարիմ է մնացել իր նպատակներին: Մենք իրար հետ միասին հավատարիմ լինելով հողին ու հային կկառուցենք մեր երազած ազատ անկախ և միացյալ Հայաստան, ընտրեք Դաշնակցությանը ու կունենանք այդ Հայաստանը»,- եզրափակեց նա:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը դիտորդ չէ. մեր գործունէութիւնը

«ԱՍՊԱՐԷԶ».- Ինչպէ՞ս կը գնահատէք Պաքուի մէջ Արցախի նախկին քաղաքական եւ ռազմական

22 Նոյեմբեր 2025
Ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպ

Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են,

22 Նոյեմբեր 2025
Ամերիկյան 27 սենատորներ պահանջում են ա

ԱՄՆ քսանյոթ սենատորներ՝ սենատոր Էդ Մարկիի և Շելդոն Ուայթհաուսի գլխավորությամբ,

22 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company