Քայլերթ Ֆրանսիայի հրապարակից կանանց և երեխաների մասնակցությամբ
01 Հունիս 2022
«Դիմադրություն» շարժումը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր, հունիսի 1-ին Ֆրանսիայի հրապարակից կանանց և երեխաների քայլերթ էր կազմակերպել:
Երեխաների ձեռքին կային եռագույն փուչիկներ, Հայաստանի եւ Արցախի դրոշներ:
Քայլերթի խորհուրդն էր՝ արժանապատիվ ապագա անվտանգ հայրենիքում:
Երթը անցավ Երեւանի կենտրոնական փողոցներով, ծնողները քաղաքացիներին կոչ էին անում միանալ իրնց պայքարին հանուն վաղվա սերունդների:
Հանրապետության հրապարակում, ՀՀ կառավարության շենքի մոտ երթի մասնակիցները կանգ առան։ Շենքի դիմաց երեխաները գունավոր կավիճներով նկարեցին Արցախի և ՀՀ դրոշները, ինչպես նաեւ թողեցին՝ «Ես ուզում եմ հայ մնալ», «Արցախը հայկական է» եւ այլ բովանդակությամբ գրառումներ:
Վերջում երեխաները երկինք բաց թողեցին եռագույն փուչիկները: