Դա սադրանք էր ոստիկանների կողմից կազմակերպված՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով. Իշխան Սաղաթելյան
03 Հունիս 2022
ՔՊ-ական մի քանի պատգամավորներ «Դիմադրության» շարժման պայքարի առաջին օրից փորձում են հիմքեր ստեղծել՝ ինձ կալանքի տանելու համար։ Ֆրանսիայի հրապարակում ճեպազրույցի ժամամակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը :
Անդրադառնալով կառավարական առանձնատների դիմաց ակցիայի ժամանակ կիրառված ոստիկանական բիրտ գործողություններին, լուսաձայնային նռնակներին՝ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ դա սադրանք էր ոստիկանների կողմից կազմակերպված՝ Նիկոլ Փաշինյանի հրահանգով.
«Ես այս շարժման համար պատասխանատվություն եմ կրում, բայց իշխանությունն էլ պատասխանատվություն է կրում 5 հազար զոհված տղերքի համար։ Իրենք պետք է պատասխան տան 187 գյուղի, 6 քաղաքի, Արցախի 72 տոկոսի կորստի համար»,-ասաց Սաղաթելյանը։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ ռեժիմը, հասկանալով, որ օրեցօր կորցնում է իշխանությունը, «Կոլցո» օպերացիա է կազմակերպել և ժողովրդին ջարդել։
«Ո՛չ հարձակվել ենք, ո՛չ բռնության կոչեր ենք արել, ընդամենն ասել ենք՝ ինչու՞ եք փողոց փակում, ինչու՞ եք ժողովրդին ջարդում։ Դրա համար հատ-հատ պատասխան են տալու։ Բայց թող միշտ իմանան, որ իշխանությունը հավերժ չէ, ո՞վ են իրենք»,- հարց հնչեցրեց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարեւորը՝ Իշխան Սաղաթելյանի ճեպազրույցից
-Պայքարի առաջին օրից իշխանությունը փորձում է հիմքեր ստեղծել ինձ կալանքի տանելու համար։ Պատրաստ եմ պատասխանատվություն կրել տուժած քաղաքացիների և ոստիկանների համար, իսկ ՔՊ-ն պետք է պատասխան տա 5000 զոհված տղաների և հանձնված տարածքների համար։
– Այսօրվա միջադեպը եղել է հրահրված։ Սադրանքը կազմակերպել է ոստիկանությունը՝ Նիկոլի հրահանգով։ Քաղաքացիական հագուստով սադրիչներ ենք տեսնում մեր շարքերում։
– Ոստիկանությունն այսօր հատուկ միջոց է կիրառել քաղաքացիների նկատմամբ, իսկ մենք ընդամենը պահանջել ենք բացել փողոցը, որ շարունակենք մեր երթը։
– Հայ ժողովրդի 90 տոկոսից ավելին դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում։ Ու հայտնվել են մի խումբ մարդիկ, որոնք ասում են, որ կարգավիճակի նշաձող են իջեցնում։ Նրանք հավատում են, որ ադրբեջանցին պետք է ապահովի արցախցու անվտանգությունը։
– Պայքարը միայն Արցախի համար չէ։ Վաղը կարող ենք կորցնել Սյունիքը և հայկական պետականությունը։
– Մենք նոր բան չենք պահանջում․ ասում ենք՝ վերահաստատեք 1992 թ․ Գերագույն Խորհրդի որոշումը և առաջնորդվեք ՀՀ Անկախության հռչակագրով։