ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Խոշորացման այս գործընթացը բացառապես կրում է քաղաքական բնույթ. Աշոտ Սիմոնյան

06 Հունիս 2022

Մայիսի 26-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության հերթական նիստի ժամանակ ներկայացրեց «Վարչատարածքների բաժանման», ՏԻՄ-երի և «Հանրային ծառայության» մասին օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։

Ըստ Գնել Սանոսյանի՝ կառավարությունը պետք է այդ փաթեթը համարի անհետաձգելի և ուղարկի ԱԺ, քանի որ համայնքները պետք է խոշորացվեն։

Այս ժամանակ Գնել Սանոսյանը տեղեկացրեց, որ 13 խոշորացված համայնքներ կրկին կխոշորացվեն և կդառնան 5 համայնք։

168.am–ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արագածոտնի նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանն անդրադառնալով արդեն խոշորացված համայնքները կրկին խոշորացնելու նախագծին, ասաց՝ գործընթացը, որը սկսվել է դեռևս նախորդ տարի, որի վերաբերյալ մեկ ձևական հանրային լսում անցկացվեց խորհրդարանում, այդ ժամանակ հստակ իր տեսակետն արտահայտել է, և ժամանակը ցույց է տվել, որ ճիշտ էր։

«Խոշորացման այս գործընթացը բացառապես կրում է քաղաքական բնույթ, որի միակ նպատակն իշխանությունների հաստատումն է տեղական ինքնակառավարման մակարդակով։ Այստեղ որևէ այլ շահ գոյություն չունի, իշխող քաղաքական ուժի կողմից ՏԻՄ-ի զավթումն է։ Արդյո՞ք հաշվի են առնում այդ համայնքների շահերը, ի վերջո, մենք անցել ենք խոշորացման գործընթաց՝ նույն Թալին համայնքի հետ կապված, կա՞ արդյոք որևէ գնահատական, թե ի՞նչն էր պատճառը, որ խոշորացման մեխանիզմում իր գործունեությունը ծավալող համայնքի ո՞ր խնդիրը չբավարարելու կամ ո՞ր խնդիրը չլուծելով է պայմանավորված, որ այժմ մենք նորից վերախոշորացնում ենք, այսինքն, ավելին, գերխոշորացնում ենք։ Ի՞նչն է պատճառը, որ մենք նորից խոշորացնում ենք արդեն խոշորացված համայնքը, ո՞րն է դրանից հանրային շահը, այդ համայնքի բնակիչն ի՞նչ լրացուցիչ դրական ազդակներ է ունենալու իր ամենօրյա կյանքի ընթացում։ Այս հարցերի պատասխանները չկան ու չեն էլ լինելու, որովհետև այս իշխանությանը սա չի հետաքրքրում։

Այս մարդիկ շատ հստակ հաշվարկներ են անում, եթե խոշորացվող համայնքի ղեկավարը կամ խոշորացվող համայնքում իրենք ունեն տոտալ ազդեցություն համայնքի ղեկավարի և ավագանու նկատմամբ, ուրեմն՝ իրենց համար ամեն ինչ լավ է։ Եթե, օրինակ, Անդրանիկ Պապիկյանի հետ իրենք ունեն խնդիր և Անդրանիկ Պապիկյանին դուրս թողնելով՝ խոսում են համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի մասին, ասում են՝ եկեք այս ամենը ներառենք մեկ փնջի մեջ, և դրանով բոլոր խնդիրները կլուծեն անցանկալի համայնքապետի ու ավագանու հարցերը»,- նշեց Աշոտ Սիմոնյանը։

Այս համատեքստում, ըստ պատգամավորի՝ իշխանական պատգամավորները խորհրդարանում, Սիմոնյանի բնորոշմամբ, «կրկեսային» լսումներ կկազմակերպեն, կփորձեն իրենք իրենց համոզել, թե՝ տեսեք, ինչ լավ բան ենք անում։ Նաև կփորձեն ապահովել 1-2 տասնյակ դերակատարներ, որոնք կգնան խորհրդարան ու կծափահարեն իշխանության իրականացրած գործընթացին և դրանով առաջ կգնան։

«Սա իշխանությանը բնորոշ գործելաոճ է։ Եթե իրենք տվյալ համայնքներում ունեն իրենց թեկնածուն, ուրեմն՝ այդ համայնքներում ամեն ինչ լավ է։ Մենք ունենք մի շարք խոշորացվող համայնքներ, որտեղ, եթե թեկնածուն իրենց քաղաքական հայացքների կրողն է կամ դրանց դեմ գոնե չարտահայտվողն է, այդ համայնքներն իրենց համար ընդունելի են»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։

Թե ի՞նչ են շահել համայնքները խոշորացումից կամ ի՞նչ են շահելու կրկնակի խոշորացումից, նման հաշվետվություն կամ բացատրություն իշխանության կողմից Աշոտ Սիմոնյանին հայտնի չէ։ Սակայն հայտնի է այլ փաստ, որ խոշորացվող համայնքների գերակշիռ մասում այն հիմնավորումը, որ դնում էին դրա հիմքում, ասելով, թե կունենա ավելի շատ ազատ միջոցներ, և դա կուղղեն համայնքի զարգացմանը՝ կեղծ են։

«Եթե վերցնենք ու ուսումնասիրենք չխոշորացված համայնքների և արդեն խոշորացվող համայնքների միայն աշխատակազմին տրամադրվող բյուջեն, ապա կտեսնեք, որ այնտեղ էական տարբերություններ չկան։ Առանձին դեպքերում, խոշորացված համայնքի վարչական ծախսերը և աշխատակազմի բյուջեն շատ ավելի մեծ է, քան առանձին փոքր համայնքների բյուջեն։ Դրանք կեղծ լոզունգներ են, որոնք իշխանությունը փորձում է հիմնավորել։

Երկու ամիս առաջ քննարկվում էր, որ Վանաձորում համայնքի ղեկավարի ու ավագանու հետ կապված ճգնաժամ է առաջացել, ուստի օրենքը, ըստ իրենց, պետք է փոխեին և այդպես էլ արեցին՝ օրենքը փոխեցին։ Նրանք ազատվեցին Մամիկոն Ասլանյանից և նշանակեցին ժամանակավոր պաշտոնակատար, իրենց համար ցանկալի անձի։ Այդ անձի շուրջ էլ վաղը կառուցելու են ընտրությունների գնալու իրենց ավագանու ցանկը և դրանով կզավթեն Վանաձորը։ Սա է իրենց ոճը, այսինքն՝ որտեղ հնարավորություն չունեն կալանավորելով, բիրտ ուժ գործադրելով հարցը լուծել, իրենք ունեն «աշխատող գործիք», կգրեն ցանկալի օրենք, մեծամասնությամբ կընդունեն, ծափ կտան ու կասեն, թե՝ համայնքի համար լավ բան ենք անում»,- եզրափակեց Աշոտ Սիմոնյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company