ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Կենտրոնական բանկը շահագրգռված է, որ դոլարի փոխարժեքն ավելի իջնի. Սուրեն Պարսյան

07 Հունիս 2022

Համաշխարհային շուկա իր ապրանքատեսակների արտահանումը խրախուսելու համար՝ ԱՄՆ-ն էժան դոլարի քաղաքականություն է վարում։ ԱՄՆ-ն մեծ քանակությամբ դոլար է տպում ու բաց թողնում տնտեսության մեջ, որն, իր հերթին, հանգեցնում է դոլարի արժեզրկմանը։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու,տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով դոլարի կուրսի վերջին տատանումներին եւ դրա հնարավոր վտանգներին։

Միաժամանակ փորձագետն արձանագրել է, որ Հայաստանում դոլարի կուրսի տատանումների, մասնավորապես, վերջին արժեզրկումների պատճառները տարբեր են։ Նախ և առաջ փաստենք, որ մարտ-ապրիլ ամիսներին, Հայաստանում աննախադեպ խոշոր՝ 50 մլն. դոլարի չափով գործարք է կատարվել՝ դրամ է գնվել, որի արդյունքում, ձնագնդի էֆեկտով, դոլարի կուրսի տատանումները մեծանալով հասել են մինչև այսօր։ Ըստ էության, սա կտրուկ հարված է եղել փոխարժեքին, և հատկանշական է, որ վերոհիշյալ գործարքի մասին որևէ տեսակի ինֆորմացիա չկա, գաղտնի է, բացառությամբ միայն այն, որ դա տեղի է ունեցել ինչ -որ անհատի կողմից»։

Բացի այդ, տնտեսագետի խոսքերով, վերջին չորս ամսվա ընթացքում՝ նախորդ տարվա համեմատ, ավելացել են ՀՀ-ի արտահանման ծավալները, հիմնականում, պայմանավորված մետաղների գներով. «ՀՀ-ն մեծ ծավալներով մետաղ է արտահանում՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի, որի արդյունքում, մեծ չափով դոլար է մտնում Հայաստան, և մենք ունենում ենք ավելցուկ, որի հաշվին էլ՝ դոլարն արժեզրկվում է։ Դոլարի արժեզրկման հաջորդ պատճառը Ուկրաինայում ծավալվող իրադարձություններն են, որի արդյունքում, մեծ թվով ռուսներ են ժամանել Հայաստան, իրենց հետ բերելով մեծ քանակությամբ դոլար։ Պաշտոնական վիճակագրությամբ, միայն ապրիլ ամսին, ֆիզիկական անձանցից, մոտ, 320 մլն. դոլարի տրանսֆերտ է մտել Հայաստան, որից 200 մլն.-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են։ Այսինքն, անցյալ տարվա ապրիլ ամսվա համար այս թիվը կրկնակի աճել է»,- ասում է Սուրեն Պարսյանը։

Կենտրոնական բանկը, ըստ բանախոսի փոխանցած տեղեկատվության, 2022 թվականի մարտի 15-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման որոշում է ընդունել՝ 8 տոկոսից հասցնելով 9.25 տոկոսի, որի արդյունքում, ներքին շուկայում թանկացել է դրամը։ Բացի այդ, ըստ վերջինիս, ներքին շուկայում նկատելիորեն նվազել է դոլարի նկատմամբ պահանջարկը. «Սովորաբար, մենք Ռուսաստանից մոտ 1 մլրդ. դոլարի չափով էներգակիրներ ենք ներկրում։ Նախկինում դրանց դիմաց վճարում էինք դոլարով, հիմա մենք ռուբլով ենք վճարում։ Այսինքն, նախկինում գումարը գանձող մարմինը մեզանից դրամը վերցնում էր, դոլարի էր վերածում և փոխանցում ՌԴ-ին, հիմա ռուբլի է փոխանցում Ռուսաստանի Դաշնություն, հետևաբար, պահանջարկը՝ դոլարի նկատմամբ, նվազում է, ինչը հանգեցնում է դրա ավելցուկի»։

Դոլարի կուրսի տատանումների հիմնական պատճառը, ըստ Սուրեն Պարսյանի, Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունն է, այն է՝ Կենտրոնական բանկը շահագրգռված է, որպեսզի դոլարի փոխարժեքն էլ ավելի իջնի։ Այս մեխանիզմով, կառույցը փորձում է զսպել ահագնացող գնաճը։ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գների կայունության ապահովումն է, ասում է Սուրեն Պարսյանը և հավելում. «Կենտրոնական բանկն իր առջև դրել է 5.5 -4 տոկոս, գումարած հանած, 1.5 տոկոս գնաճ։ Հունվար – մայիս ամիսների ընթացքում մենք ունեցել ենք 7.7 տոկոս գնաճ, այսինքն, 2.2 տոկոսով ավելի շատ, քան նպատակադրել էր Կենտրոնական բանկը։ Սրան պետք է գումարենք նաև այն հանգամանքը, որ համաշխարհային շուկայում 20 -30 տոկոսով թանկացել են պարենի գները։ Հետևաբար, եթե դոլարի փոխարժեքը չիջներ, ապա մեր շուկայում, օրինակ, ալյուրը կթանկանար ոչ թե 10, այլ 20 դրամով»,- ասում է տնտեսագետը։

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է բացատրել երևույթը, երբ ներքին շուկայում գնաճ են գրանցում, նույնիսկ, այն ապրանքները, որոնց գները համաշխարհային շուկայում մնացել են նույնը, Սուրեն Պարսյանը պատասխանում է՝ այս երևույթը պայմանավորված է ներքին մենաշնորհներով.«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, տեղական տնտեսվարողները գին թելադրող են եղել ներքին շուկայում՝ օգտվելով առիթից, գերշահույթներ ապահովելու իրենց համար։
Երբ անցյալ տարի դոլարն արժևորվում էր, տնտեսվարողները խանութների դարակաշարերում, ժամ առ ժամ, գներ էին փոփոխում։ Հիմա ճիշտ հակառակ պրոցեսին ենք ականատես լինում։ Տպավորություն է, թե տնտեսվարողները 2-3 ամսվա պաշար են բերել և նպատակադրվել են դրանք թանկ գներով և ամբողջությամբ սպառել՝ կրկին գերշահույթ ստանալու ակնկալիքով»։

Հարցին՝ ինչի՞ն կարող է հանգեցնել օրեցօր ահագնացող գնաճը, եթե երևույթը քննարկենք, բացառապես, սոցիալական կոնտեքստում, տնտեսագետ Սուրեն Պարսյանը պատասխանում է՝ առաջին հերթին սա հանգեցնելու է առկա աղքատության մակարդակի էլ ավելի խորացմանը. «Որպես տնտեսագիտական երևույթ, գնաճը բացասական բան չէ, եթե այն աճում է՝ մարդկանց եկամուտների հետ համապատասխան։ Հայաստանում, իհարկե, այդպես չէ, որովհետև մեզանում, սոցիալապես խոցելի խմբերի եկամուտները նույն մակարդակի վրա են մնացել։ Անցյալ տարի մենք 7.7 տոկոս գնաճ ենք գրանցել, որը ոչ մի ձևով չի փոխհատուցվել։ Այսինքն, Կառավարությունը չի կարողացել վերացնել անցյալ տարվա գնաճի հետևանքները, որովհետև աշխատավարձերի, նպաստների ու թոշակների գները մնացել են նույնը։ Հիմա պատկերացրեք, որ այս ամենին գումարվել է, արդեն, նաև այս տարվա գնաճը։ Սա, միանշանակ, հանգեցնում է նրան, որ Հայաստանում գների աճին զուգընթաց, սրընթաց կերպով խորանում է նաև աղքատության մակարդակը։ Պաշտոնական թվերով, 2020 թվականին, նախորդ տարվա համեմատ, աղքատության մակարդակն ավելացել է 0.7 տոկոսով։ 2021 թվականի համար աղքատության մակարդակի վերաբերյալ դեռևս պաշտոնական թվեր չկան, սակայն, հաշվի առնելով գնաճի ահագնացող տեմպերն ու մարդկանց եկամուտների չփոփոխման փաստը, ավելի քան հստակ և ակնհայտ է, որ աղքատության ծավալները՝ նախորդ տարվա համեմատ, նկատելիորեն և ցավալի կերպով ավելացել են»,- ասում է տնտեսագետը։

Վերջինս նկատում է՝ զարմանալի է, որ մեր մոտ խոսում են տնտեսական աճի ծավալների մասին, երբ ժողովրդի մոտ աղքատության մակարդակը տարեց տարի ավելի ու ավելի խորանում է. «Ամենամտահոգիչն այն է, սակայն, որ 7.7 տոկոս գնաճի գերակշիռ մասը բաժին է ընկնում պարենին, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության սննդին և բնամթերքին, նույնպես։ Օրինակ, հունվար – մայիս ամիսներին Հայաստանում, միայն, պարենային ապրանքների գները թանկացել են, մոտ, 13 տոկոսով։ Աղքատ բնակչության ճնշող մեծամասնությունն իր եկամուտը ծախսում է հիմնականում պարենի ձեռքբերման վրա։ Բնականաբար, այս ֆոնին ոչ միայն խորանալու է աղքատության մակարդակն, այլ ավելանալու է նաև՝ ծայրահեղ աղքատների թիվը, իսկ ծայրահեղ աղքատ է համարվում այն խավը, որը չի կարողանում լուծել, անգամ, սննդի հարցը։ Հետևաբար, այս մարդիկ ստիպված են լինելու, ուղղակիորեն, հրաժարվել հագուստի, դեղորայքի, հիգիենայի պարագաների ձեռքբերման անհրաժեշտությունից, որպեսզի, ահագնացող գնաճի պայմաններում, կարողանան, գոնե, բավարարեն պարենի մինիմալ չափաբաժինը։ Նկատենք, սակայն, որ միայն բնամթերքը, այսինքն` բանջարեղենի գները Հայաստանում սարսափելի գնաճ են գրանցել։ Օրինակ, անցյալ տարվա ապրիլ ամսվա համեմատ, բանջարեղենի գները մեր երկրում պաշտոնական տվյալներով թանկացել են միջինում՝ 51 տոկոսով։ Նույն աղբյուրների համաձայն, անցյալ տարվա մայիսի նկատմամբ, կաղամբը թանկացել է 133 տոկոսով, կանաչ սոխը 69 տոկոսով, վարունգը 102 տոկոսով, կարտոֆիլը 101 տոկոսով, սունկը թանկացել է 26 տոկոսով, ճակնդեղը 56 տոկոս գնաճ է գրանցել և այլն։ Այսինքն, մենք ունենք բավականին բարձր գնաճ՝ հատկապես, բանջարեղենի շուկայում, իսկ բանջարեղենի շուկայի գնաճը պայմանավորված է, հիմնականում, միայն ներքին գործոններով՝ այսինքն, գրեթե տապալված գյուղատնտեսության վիճակով, ինչն էլ, ցավալիորեն, առկա է մեր երկրում, վերջին մի քանի տարիների ընթացքում»,- ամփոփելով զրույցն ասում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company