ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Սադրանք եղել է ոստիկանության կողմից․ Արթուր Խաչատրյան

07 Հունիս 2022

«Որևէ պարագայում որևէ շենք մտնելու ցանկություն երբեք չի եղել», – «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում անդրադառնալով կառավարական ամառանոցի մոտ օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին՝ հայտարարեց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Ուրբաթ օրը ոստիկաններն ու ցուցարարներն ընդհարվեցին, երբ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը Արցախի հարցով տապալված արտահերթ նիստից հետո հայտարարեց, որ իրենք պետք է շարժվեն Ազգային ժողով։ Մինչ այդ ընդդիմադիրները եղել էին կառավարության շենքի մոտ, ապա շարժվել դեպի կառավարական առանձնատներ։ Սաղաթելյանը այստեղ ոստիկաններին կոչ արեց՝ բացել հարակից Դեմիրճյան փողոցը, ցույցի մասնակից կանանց, աղջիկներին էլ՝ մի կողմ գնալ։

Անդրադառնալով այն հարցին, որ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների համար, Խաչատրյանը նշեց՝ իր համար շատ զարմանալի է, որ ասում են՝ տուժողների մեծ մասը ոստիկաններ են:

«Հաջորդ առավոտյան պրոֆեսոր Չարչյանը պատգամավոր և ես այցելեցինք որոշ հիվանդանոցներ, խոսեցինք նաև բժշկական անձնակազմի հետ, և ամեն տեղ մեծամասնությունը եղել են քաղաքացիական անձինք: Այն անձինք, ովքեր վնասվել են, բայց կյանքին վտանգ սպառնացող չի, ինչպես այն երիտասարդը, որը պառկած է Հերացու հիվանդանոցում և ծանր վիրահատություն է արել, որովհետև ոստիկանն իրեն սադիստ թուրքի նման է պահել, շատերին ուղղակի քաղաքացիները փախցրել են ոստիկաններից, որովհետև հերոս ոստիկանները չէին նայում՝ այնտեղ վիրավոր մարդ ընկած է, թե չէ, դա ֆիքսենք երկրորդը: Եվ երրորդը՝ չմոռանանք, որ ոստիկանները երբ կրակեցին լուսաձայնային նռնակները, առաջին նռնակը պայթեց հենց ոստիկանների ոտքի վրա, իրենց մոտ, այսինքն իրենք իրար վրա են կրակել: Դա բոլորն են տեսել, որ ոստիկանների վրա կրակեցին ոստիկանները, դիտավորյալ են արել, իհարկե», – նշեց նա:

Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ իրենք սադրելու նպատակ չունեին. «Ինչո՞ւ պետք է սադրեինք»:

«Իշխանն ասաց՝ բացեք, Դեմիրճյանով գնում ենք Ազգային ժողով, հետո պետք է շարունակեինք ներքև դեպի Ֆրանսիայի հրապարակ: Գնալ Ազգային ժողովի շենքի մեջ իմաստ չունի, որովհետև եթե ուզեինք, էդ շենք մուտք անելու փորձ կարվեր ավելի շուտ, ժամը 8-8:30, երբ շենքում մարդ չկա, գնաս ի՞նչ անես, որևէ պարագայում որևէ շենք մտնելու ցանկություն երբեք չի եղել», – ներկայացրեց Խաչատրյանը:

Նա պնդեց, որ ցուցարարների կողմից չի եղել սադրանք, այլ «ոստիկանության կողմից է եղել»:

«Սադրանքը եղավ ոստիկանների կողմից, որպեսզի ուժ կիրառեն և մարդկանց ցրեն, չգիտեմ ով է քար գցել առաջինը, բայց գիտեմ, որ ցուցարարների մեջ քաղաքացիական համազգեստով բազմաթիվ ոստիկաններ կային», – ընդգծեց Խաչատրյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company