ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Իշխանափոխություն միանշանակ լինելու է. Արծվիկ Մինասյան

15 Հունիս 2022

«Դիմադրություն» շարժումը ապակենտրոն եւ ցանցային պայքարի միջոցով մեծացնելու է գաղափարական եւ քարոզչական աշխատանքների դերը, որպեսզի պայքարի դուրս եկած ցանկացած քաղաքացի հասկանա, թե հանուն ինչպիսի Հայաստանի է պայքարում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Դիմադրություն» շարժումը մարզերում պետք է ունենա տարբեր ուղղություններով ինստիտուտներ՝ քաղաքական, քարոզչական, մասնագիտական, առանձին ուղղություն, որը կպայքարի քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության հարցով եւ այլն: Երեւանում եւ մարզերում լինելու են համախմբման գործողություններ, որովհետեւ արթնացման փուլն արդեն եղավ: «Դիմադրություն» շարժման դրական էներգետիկան հսկայական է: Նա, ով թեկուզ մեկ անգամ մասնակցում է շարժման ակցիային, գալիս է նաեւ հաջորդ անգամները: Շատ կարեւոր է, որ այս էներգետիկան տարածվի նաեւ մարզեր, բոլորի տներ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ըստ նրա՝ դրանից հետո շարժումը կգա նոր հանգրվանի, երբ գաղափարական հենքի վրա բազմապատկվի շարժման մասնակիցների թիվը եւ հնարավոր կլինի իրականացնել սահմանադրական նորմը՝ խորհրդարանի միջոցով ընտրել նոր վարչապետ:

«Դրա համար անհրաժեշտ է, որ մեր ժողովրդի քանակն ավելանա եւ ՔՊ-ի մի շարք պատգամավորներ հասկանան, որ կարող են պատասխանատվությունից դուրս գալ, եթե ընդունեն համաժողովրդական պահանջը: Այս հնարավորությունը կլինի օգոստոսի 2-ից հետո՝ երբ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման մեկ տարին կլրանա եւ Նիկոլ Փաշինյանի հեռացնելու այս ճանապարհը եւս բացվում է: Սա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք մյուս ճանապարհից՝ Նիկոլ Փաշինյանն ինքը հեռանա»,- ընդգծեց պատգամավորը։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ շարժումը կրկին վերադառնում է ապակենտրոն պայքարի գաղափարին՝ այս անգամ ցանցային գաղափարն առավել ուժեղացնելով: Եթե նախկինում ապակենտրոնությունը հիմնված էր միայն ակցիաների վրա, ապա հիմա նաեւ գաղափարական եւ քարոզչական աշխատանքներն են մեծ դեր ունենալու:

«Քաղաքացուն մենք պետք է բերենք գիտակցված ընտրության: Պայքարի կարեւոր ուղղություններից է, որ մարդը մտածի, որ ինքը դուրս է եկել ոչ թե ինչ-որ մեկին իշխանության բերելու, այլ իր ապագայի համար: Այս ցանցային պայքարը բերելու է նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա հասկանալու, թե հանուն ինչպիսի Հայաստանի է դուրս գալիս, որովհետեւ միայն էմոցիան քիչ է»,- նշեց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը մեր հասարակության մեջ այնքան է ատելություն ներարկել, որ մարդը դադարել է մտածել այս ամենի մասին: «Երբ Արցախի եռագույնը մարդիկ վնասում են, ես չեմ մտածում, որ իրենք գենետիկորեն հայի հետ կապ չունեն, ես մտածում եմ, որ իրենք մարդու մեջ այնքան են ատելություն սերմանել, որ այս մարդը մտածում է, թե Արցախի դրոշն ընդդիմությունն է: Շատերը էմոցիանալ մակարդակի վրա հասկանում են, որ Հայաստանը եւ Արցախը վտանգի մեջ են, սակայն դուրս չեն գալիս»,- ասաց ընդդիմադիր գործիչը։

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ավերելով խորհրդարանական կառավարման համակարգը, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծել, թե կարեւորը անձն է, որը կա՛մ փրկիչ է, կա՛մ ոչ:

«Ես համաձայն եմ, որ մարդիկ պետք է տեսնեն, թե ում հետեւից են գնալու, բայց դա յուրաքանչյուր քաղաքացու ոչ թե պետք է պարտադրես, այլ ինքը պետք է ընտրությունը կատարի: Դրանով է պայմանավորված, որ այսքան ժամանակ մենք հրաժարվել ենք այդպիսի բանից, որովհետեւ դա նշանակում է կատարել իշխանության ցանկությունը՝ ընտրել անձ եւ թիրախավորել ու նսեմացնել նրան՝ պայքարի գաղափարը: Շարժման ամենակարեւոր գաղափարներից մեկն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցված մասնակից լինի որոշումների կայացման հարցում: Եթե այս համոզվածությամբ եկած մարդկանց անհրաժեշտ քանակը լինի, համոզված եմ, որ այս աշնանը մենք կունենանք ցանկալի արդյունքը՝ իշխանափոխությունը: Հակառակը նշանակում է Հայաստանի եւ հայ ժողովրդի կործանում»,- նկատեց նա:

Ըստ Մինասյանի՝ «Դիմադրություն» շարժումը բացառում է անձի պաշտամունք եւ անհատի միանձնյա որոշում, եւ հենց այս սկզբունքի վրա է հիմնվելու անցումային կառավարությունը: Անցումային կառավարության երկրորդ կառավարության առաքելությունը հասարակությանը նոր ընտրություններին գաղափարապես պատրաստելը կլինի: Մարդիկ պետք է հասկանան, որ ոչ թե անձ են ընտրում, այլ ծրագիր եւ թիմ:

«Վարչապետի թեկնածուն չի լինելու այսօրվա վարչապետի լիազորություններով, նա կատարելու է կառավարության եւ Անվտանգության խորհրդի միաձայնորեն ընդունված որոշումները եւ լինելու է նրանց միասնական ներկայացուցիչը: Մարդիկ դուրս չեն գալիս, որովհետեւ մտածում են, որ պարզ իշխանափոխության հարց է լուծվում: Մեկն այս սխալ պատկերացումն է, որը մենք պետք է փոխենք։ Եվ երկրորդ՝ ցույց տանք, թե հանուն ինչպիսի Հայաստանի է դուրս գալիս պայքարի: Սրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդու հետ հավուր պատշաճի քննարկում տեղի ունենա, որ մարդը հասկանա, որ ինքն է որոշողը, թե ով է լինելու նոր իշխանությունը եւ ինչ ճանապարհային քարտեզով է Հայաստանը դուրս բերելու այս վիճակից»,- ընդգծեց պատգամավորը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ թեպետ իշխանական պատգամավորները պնդում են, թե երկրում չկա քաղաքական ճգնաժամ, սակայն այն չի էլ վերացել 2021 թվականի արտահերթ ընտրություններով, որովհետեւ պատճառները թաքնված են իշխանության գործողություններում:

«Երբ որ դու ունես հանրություն, որտեղ մի ստվար զանգված ընդդիմանում է քո վարած քաղաքականությանը, մատնացույց է անում քո կեղծիքները, այստեղ ոչ միայն քաղաքական նաեւ հոգեբանական ճգնաժամ կա: Քաղաքական ճգնաժամի ցուցիչը կա. անկախ նրանից ընդդիմությունն ունեցել է վարկանիշի աճ թե՝ ոչ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շեշտակի անկում է ապրել ե՛ւ Հայաստանում, ե՛ւ սփյուռքում, ե՛ւ միջազգային հարթակում: Նրա ժողովրդավարական կերպարը փլուզվել է նաեւ միջազգային հանրության համար: Ճգնաժամի պարագայում կա՛մ իշխանությունն ինքը պետք է վերափոխվի, ինչն այս պարագայում անհնարին է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանի մեջ է նստած «Մարտի 1» կազմակերպող մարդու էությունը, կա՛մ հեռանա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ եթե «Դիմադրություն» շարժումը չլիներ, այս իշխանությունն արդեն ստորագրել էր կապիտուլյացիոն նոր փաստաթղթեր՝ վերջնականապես թաղելով հայ ժողովրդի նպատակները:

«Վտանգը վերջնական վերացված չէ, սակայն գործողությունը կասեցված է: Իսկ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հանձնաժողովը շարժման գործողությունների արդյունքում իսկզբանե համարվում է ապօրինի, որովհետեւ այն չի արտահայտում հայ ժողովրդի իրական կամքը եւ հիմնված չէ իրավական կոնկրետ լիազորությունների վրա: Ամբողջական վերացումը կլինի այն ժամանակ, երբ այս իշխանությանն ուղարկենք տուն, իսկ հետո՝ համապատասխան քրեակատարողական հաստատություններ: Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, վերադարձել է 2020 թվականի նոյեմբերի կարգավիճակին»,- ամփոփեց Արծվիկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company