ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

31 անձ կալանավորված է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրեական գործերով․ Արծվիկ Մինասյան

17 Հունիս 2022

«Դիմադրություն» շարժմանը մասնակցած բազմաթիվ քաղաքացիներ են կալանավորվել։ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը շեշտում է՝ ապօրինի, շինծու գործերով։ Այս պահի դրությամբ շուրջ 31 անձ կալանավորված է, 300 անձ էլ անցնում է ամենատարբեր քրեական գործերով՝ վկայից կասկածյալ, կասկածյալից մեղադրյալ կարգավիճակով։

«200-ից ավելի անձ ակցիաների ընթացքում տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել ոստիկանության բիրտ եւ ապօրինի գործողությունների, ինչպես նաեւ ՊՊԾ մարմնի ապօրինի գործողությունների հետեւանքով։ Կալանավորումներն այս գործերի շրջանակներում եղել են 34-ը։ Երեք հոգի ազատ է արձակվել՝ ժամկետները լրանալու համար»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը շեշտում է՝ առերեւույթ փաստեր կան ոստիկանական ուժերի ապօրինի գործողությունների մասին, բայց գեթ մեկ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ «Կարգապահական վարույթներ են իբրեւ թե հարուցել՝ առանց հանրայնացման։ Ցավն այն է, որ բոլորի համար տեսանելի պայմաններում, երբ ոստիկանի համազգեստով անձը բիրտ ուժ է կիրառում քաղաքացու նկատմամբ,իրավապահ եւ քննչական մարմինների կողմից անտարբերության է մատնվում, փոխարենը հարուցված են ապօրինի քրեական գործեր, որոնցում իբրեւ թե իրավահպատակ վարքագիծ չի դրսեւորվել»,-ընդգծում է Մինասյանը։

Ամենամեծ երկու քրեական գործերը, որոնք համարում է ապօրինության գագաթնակետ, մայիսի 30-ի եւ հունիսի 3-ի բախումներն են։ «Ակնհայտ սադրիչ գործողություններով՝ իրավապահ համակարգի եւ առանձին դրվագներով քաղաքական անձ համարվող անձանց վարքագծի հետեւանքով բախումներն են, որ տեղի են ունեցել մի դեպքում կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ, մյուսը՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում։ Այս երկու դեպքերով էլ քրեական գործեր են հարուցվել իբր զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու համար։ Այս պահին էլ են մեղադրանքներ առաջադրվում, քննչական մարմիններ են հրավիրվում այն քաղաքացիները, որոնք ոչ մի առնչություն չունեն բախումների հետ»,- ասաց պատգամավորը։

Մինասյանն ընդգծում է՝ այդ ցույցերի ընթացքում ոստիկանները կրում են իրենց հանդերձանքին անհամապատասխան իրեր, ինչը, ըստ նրա, քաղաքացիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ուղղակի ցուցիչ է։

Ինչո՞ւ են վերը նշված քրեական գործերն ապօրինի։ «Առաջին հերթին այն պարզ պատճառով, որ դրա հիմքում օրինականություն չկա։ Երբ քննչական մարմինը՝Քննչական կոմիտեն, հարուցում է քրեական գործ, պետք է հիմքում դնի առանց խտրականության հենքի կոնկրետ փաստն ու դեպքը, եւ եթե անձ կա՝ կոնկրետ գործողություններով, ապա՝ անձի վարքագիծը։ Մինչդեռ երկու դեպքում էլ՝ թե՛ մայիսի 30-ի, թե՛ հունիսի 30-ի քրեական գործերում ուղղակիորեն նշված է՝ «քաղաքական ընդդիմության իրականացրած գործողություններ»ձեւակերպումը»,-ասում է Մինասյանը՝ նշելով, որ սա ցույց է տալիս քննչական մարմինների ոչ օբյեկտիվ եւ կանխակալ մոտեցումը։

Պատգամավորը շեշտումէ ՝հակաիրավական վարքագիծ են դրսեւորել ոչ թե քաղաքացիները, այլ իրավապահ մարմինները՝ առանձին դեպքերում ուժ գործադրելով քաղաքացիների նկատմամբ։

«Մենք ունենք Արցախյան բոլոր պատերազմների մասնակից անձինք, որոնք անհասկանալի կերպով ենթարկվում են կալանավորման։ Մեկ այլ դրվագում մենք տեսնում ենք, թե ինչպես են իշխանական մամուլը, ինչպես նաեւ ՔՊ-ական պատգամավորները կեղծում իրականությունը՝ձեռնափայտը որպես մուրճ ներկայացնելով։Հանրության մոտ ձեւավորվում է պատկերացում, թե իբր մարդիկ մուրճով մասնակցել են հավաքին։ Այս մանիպուլյատիվ, կեղծ ապացույցներ ստեղծելու գործին ակտիվորեն մասնակցում են նաեւ մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք անամոթաբար փորձում են ոչ միայն իրականությունը գլխիվայր ներկայացնել, այլև ուղիղ կատարում են քրեական օրենսգրքով արգելված արարք, այն է՝ սուտ մատնություն, կեղծ ապացույցների ստեղծում»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ կեղծ ապացույցներին եւ սուտ մատնությանը ընթացք են տալիս քննչական մարմինները։

Լիանա Սարգսյան

Մանրամասն՝ տեսանյութում։

https://youtu.be/0iMMye5IjVU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company