Գագիկ Ջհանգիրյանի խոսքերը իշխանության զավթման ուղիղ հայտարարություն են. Արծվիկ Մինասյան
20 Հունիս 2022
Ակնհայտ է, որ Ջհանգիրյանի հայտարարությունը իշխանության զավթման ուղիղ հայտարարություն է, ավելին` հայհոյախառն արտահայտություններով ուղիղ ասում է, որ կատարում է մեկ մարդու ցուցում` Նիկոլ Փաշինյանի, և դատական իշխանությունը զավթվում է քաղաքական իշխանության և նրա կամակատարների կողմից. «Դիմադրություն» շարժման բողոքի երթի ժամանակ «Երկիր Մեդիա»-ի լրագրողին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ըստ նրա` դա անմիջապես պետք է դառնա քրգործ հարուցելու հիմք, Ջհանգիրյանի և այն անձանց նկատմամբ, որոնք կազմակերպել են այդ հանցագործությունը, պետք է կիրառվի կալանավորում:
Ինչ վերաբերում է Ապարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությանը, երբ ՔՊ-ի կողմնակիցները կրակ էին բացել իշխանությանը քննադատած երիտասարդների վրա, Մինասյանը նշեց, որ հստակ է` ներգրավված են ՔՊ-ականներ, և այդ մարդասպանության քաղաքական պատասխանատվությունը ՔՊ-ինն է: Ըստ նրա` այս ամենը վկայությունն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արյունաբեր է, մահաբեր, նա չի բավարարվել ռազմաճակատի զոհերով, հղի կնոջ վրաերթով, շարունակում է հայ մարդկանց սպանությունը:
«Ալիևը և ադրբեջանական բանակը դրսից` ճակատում են սպանում հայերին, Փաշինյանը և նրա այլանդակ իշխանությունը` երկրի ներսում: Սրան պետք է վերջ տրվի, դրան մի տարբերակ կա` որ ժողովուրդը դուրս գա փողոց և վռնդի նրանց, զրկի որոշում կայացնելու հնարավորությունից»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հայությունը` Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, ունի մեկ գերխնդիր` օր առաջ հեռացնել թուրքական շահերը սպասարկող, հայատյացության ուղղակի գործողություններ իրականացնող հանցագործ իշխանությանը:
Մանրամասները` տեսանյութում:
https://youtu.be/y5ZKNGyZ3gU