ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հակասություններն այս կառավարության կրեդոն են. պետք է այս մարդկանցից փրկել տնտեսությունը

21 Հունիս 2022

ՀՅԴ էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը past.am-ի հետ զրույցում անդրադարձել է արտարժույթի փոխարժեքների տատանումների ազդեցությանը, սպասվելիք օրենսդրական մի շարք փոփոխությունների հնարավոր ռիսկերին:

Անդրադառնալով արտարժույթի շուկային՝ Արմեն Գրիգորյանը նշել է, որ դոլար-դրամ, ռուբլի-դրամ փոխարժեքների վայրիվերումները բացասական ազդեցություն ունեն հայկական տնտեսության վրա: «Բիզնեսն ապահով է, երբ չկան կտրուկ տատանումներ և անկանխատեսելի դրսևորումներ: Ընդ որում, սա վատ է անդրադառնում թե՛ ներմուծող, թե՛ արտահանող ընկերությունների գործունեության վրա: Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերենք մեկ-երկու օրինակ: Արտահանող ընկերություններն իրենց փաստաթղթերն արտարժույթով են կազմում, որի դիմաց ստացված վճարումները դրամի վերածելուց պարզ է դառնում, որ մեծ վնաս է կրել, դրամով արտահայված չափը կարող է չփակել ծախսերը: Ներմուծման դեպքում մի փոքր այլ է: Դիտարկենք կարճաժամկետ կտրվածքով, կստացվի հետևյալը. նրանք գնում են էժան դոլար և ներմուծում անելուց պետք է վստահ լինեն, որ դոլարը կտրուկ չի բարձրանա, որպեսզի կարողանան նորից նույն քանակի ապրանքներ ներմուծել: Սա է խնդիրը, որ դոլարի փոխարժեքի բարձրացման ժամանակ ապրանքները թանկանում են, իսկ դրամի արժևորման դեպքում վստահորեն չեն իջեցնում ապրանքի գները: Փոխարժեքի այս տատանումները կապված են թե՛ ներքին դրամավարկային քաղաքականության վարման և թե՛ արտաքին ազդակների հետ, օրինակ՝ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների»,-ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է վերոնշյալ տատանումների ֆոնին ԿԲ-ի և էկոնոմիկայի նախարարության միջև փոխադարձ մեսիջներին, նաև որոշակի հակասությանը, Ա. Գրիգորյանը ընդգծեց. «Չնայած նրան, որ տնտեսության վրա ազդող գործոնները տարբեր են, միևնույնն է, լուծումները պետք է տրվեն Հայաստանում: Չի կարելի նստել և բացատրել, թե ինչ է տեղի ունենում, դա բոլորը տեսնում են: Պատասխանատուները չպետք է սահմանափակվեն փաստերի արձանագրմամբ, կոնկրետ աշխատանքներ են պետք: Հաշվի առնելով այս մարդկանց վարքագիծը՝ նրանց միջև աշխատանքային փոխվստահության և համագործակցության որակից կարելի է ենթադրել, որ թիմային աշխատանքը վաղուց բացակայում է: Էկոնոմիկայի նախարարության մասին տեսակետ չունեմ, չեմ էլ ցանկանում որևէ գնահատական տալ: Այստեղ փոփոխություններն են լուծումը, պետք են նոր մարդիկ, նոր մոտեցումներ և նոր կառուցվածք: Կարճ ասած՝ պետք է ազատել աշխատանքից շատերին և վերակառուցել այդ նախարարությունը, որն առանց քաղաքական փոփոխության հնարավոր չէ: Պետք է այս մարդկանցից փրկել տնտեսությունը, գյուղատնտեսությունը, որի ցուցանիշներն աղետալի են: Միայն վերջին 4 տարվա մշակվող հողերի չափերի, բերքատվության անկումները բավարար են, որպեսզի օր առաջ փոփոխություններ տեղի ունենան:

Կենտրոնական բանկը փորձում է իր նեոլիբերալ կուրսն առաջ տանել: Գնաճը զսպող հիմնական կառույցը լինելով՝ վերջերս տնտեսական հանձնաժողովի նիստում հայտարարեցին, որ գնաճն այդքան էլ կապված չէ փոխարժեքի տատանման հետ, այլ՝ Լարսի, տրանսպորտային ծախսերի, լոգիստիկ պատճառների: Իհարկե, այդպես չէ. չի կարելի ոչինչ չանել, իսկ մեղավորներ փնտրել հարևան երկրներում: Ընդ որում, հակասություններն այս կառավարության կրեդոն են, հակասություններ կան բոլոր ոլորտներում, նույնիսկ հայտարարությունների, ծրագրերի և ռեալ՝ «գետնի վրա» կատարված աշխատանքի մեջ: Հակասությունների չեմպիոն կառավարություն ունենք, որից պետք է օր առաջ ազատվել»:

Անդրադառնալով կանխիկի սահմանափակման մասին օրենքին, որը կգործի հուլիսի 1-ից, Արմեն Գրիգորյանը մատնանշեց մի քանի ռիսկի մասին: «Հայ հասարակությունը պատրաստ չէ ամբողջապես անցնել անկանխիկ գործառույթների: Երևանից դուրս մարդիկ դեռ ապրանքափոխանակությամբ են զբաղվում, մարզերում, սահմանամերձ բնակավայրերում խնդիրներ կան: Բանկերը հեռու են, բանկոմատների ներգրավվածությունը՝ սահմանափակ: 300 հազար դրամից ավելի գնումները ֆիզիկական անձինք պետք է կատարեն անկանխիկ, 80 հազար դրամից ավելի գումար գրավատունը կանխիկ չի կարող տրամադրել, առաքման եղանակով ապրանքների մատակարարումները խանութ-կրպակներին պետք է առաքել անկանխիկ վճարման պայմանով: Կառավարությունը փաստարկներ բերելուց առաջ պետք է ուսումնասիրեր զարգացած երկրների փորձը: Օրինակ՝ Ավստրիայում, Կիպրոսում, Իռլանդիայում, Իսլանդիայում, Լատվիայում, Լիտվայում, Ֆինլանդիայում կանխիկի սահմանափակում չկա, Բելգիայում՝ 3000 եվրո, Բուլղարիայում՝ 5110 եվրո, Չեխիայում՝ 14000 եվրո, և այդպես շարունակ: Կանխիկ դրամի շրջանառության կրճառումը իր ծանր հետևանքն է թողնելու տնտեսության վրա: Դրամի շրջանառության թափանցիկության անհրաժեշտությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, բայց հետևանքները գնահատված չեն»,-ընդգծեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է կառավարության մեկ այլ նախաձեռնությանը, ըստ որի, ֆիզիկական անձանց համար ևս պատրաստվում են եկամուտների հայտարարագրման համակարգ ներդնել, որն ուժի մեջ կմտնի 2024 թվականից՝ 2023-ի եկամուտների համար, Արմեն Գրիգորյանը շեշտեց. «Այս բեռի տակ չի կարելի մարդկանց համատարած դնել մի երկրում, որի քաղաքացիներն, ըստ էության, ապրում են տրանսֆերտներով, խրված են տարրական կենսական խնդիրների մեջ, և ամեն երկրորդ քաղաքացին համարվում է չափավոր աղքատ: Հարցը կքննարկենք, երբ դրա օրենսդրական կարգավորումների նախագծերն ամբողջական կլինեն, առկա կլինեն հաշվառող մարմինն ու տեխնիկական հագեցվածությունը: Եթե միտք ունեն, որ մեր քաղաքացիների տվյալների բազան պետք է վարեն դրսում, ապա դա անել չի կարելի: Եվ, վերջապես, մի շատ կարևոր դիտարկում ունեմ այս կոնտեքստում՝ հույս ունեմ, որ այս կառավարությունը նշած թվականներին չի լինի»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company