Մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունենք այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը
21 Հունիս 2022
Մենք միասին ճանապարհ ենք անցել, գնահատում և արժևորում ենք այդ անցած ճանապարհը, բայց յուրաքանչյուրն ինքն է որոշում իր քաղաքական գիծը, մենք մի նպատակ ունենք և ամեն մեկս ունի այդ նպատակին հասնելու ճանապարհային իր քարտեզը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու որոշմանը:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցությունը մանդատներ դնելու հարց չի քննարկում.
««Դիմադրության» շարժումը իր հայտարարած ծրագրով, փողոցային պայքարը շարունակելու է»,-ասաց նա: