ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող. Թադևոս Ավետիսյան

26 Հունիս 2022

Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումները, ըստ որոնց 300 հազար դրամը գերազանցող գործարքների անկանխիկ իրականացումը դառնալու է պարտադիր: Կառավարության հիմնավորմամբ՝ այդ կարգավորումները կանխիկի շրջանառության և ստվերի կրճատման ուղղությամբ իրականցվող քայլեր են։

ArmDaily.am-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ՝ պարզելու համար օրենքի նոր կարգավորումների նպատակահարմարությունը, ռիսկերը, նաև թե հասարակության քանի տոկոսն է պատրաստ այդ փոփոխությանը։

Նրա խոսքով՝ փոփոխության հիմքում դրված նպատակը դրական ու կարևոր է, սակայն այն փոփոխությունները, որոնք կատարվում են, որոշակիորեն չեն կապվում դրված նպատակի հետ ու բավականին խնդրահարույց են։ «Օրենքի կարգավորումներն ավելի շատ խնդիրներ ստեղծող են, քան խնդիրներ լուծող։ Սա բնորոշ քայլ է իշխանության վարած քաղաքականությանը։ Կառավարությունն անկանխիկ շրջանառությունը խթանելու համար դրել է բավականին կոշտ կարգավորումներ»,- ընդգծեց Ավետիսյանը։

Տնտեսագետի խոսքով՝ բնականաբար անկանխիկի շրջանառությունն ավելի թափանցիկ է ու պետական վերահսկողության տեսանկյունից արդյունավետությունն ավելի բարձր կլինի։ Ամեն դեպքում, եթե նայում ենք միջազգային փորձին, տեսնում ենք, որ շատ զարգացած երկրներ կա՛մ չունեն նման խիստ սահմանափակումներ, սակայն ունեն եկամուտների շարժի բարձ թափանցիկություն, կա՛մ էլ, եթե ունեն սահմանափակումներ, ապա դրանց շեմը բավականին բարձր է։ «Միայն կոշտ սահմանափակումներով, դրամական ցածր մակարդակ սահմանելով չի, որ կարելի է կրճատել ստվերը կամ բարձրացնել եկամուտների շրջանառության թափանցիկությունը։ Դրա համար, ըստ իս, մեր նման երկրներում շատ ավելի կարևոր են խթանիչ կարգավորումները։ Եթե դու ստեղծես այնպիսի միջավայր ու պայմաններ, որ անկանխիկ վճարումն օբեկտիվորեն դառնա ավելի ձեռնտու քաղաքացիների համար, նրանք առանց սահմանափակումների էլ կամովին կգնան անկանխիկ գործարքների, այդ թվում՝ և՛ ֆիզակական, և՛ իրավաբանական անձինք։ Բայց երբ դու կոշտ սահմանափակումներով գնում ես դեպի անկանխիկ վճարումների ճանապարհով, պետք է հաշվի առնես, որ անկանխիկի ժամանակ մարդիկ կատարում են նաև լրացուցիչ ծախսեր՝ բանկային միջնորդավճարներ և այլն։ Այս սահմանափակումներն իրական խթաններ են, որպեսզի քաղաքացիները շրջանցնեն պետության սահմանափակումները»,- նշեց մեր զրուցակիցը։

Ավետիսյանի պնդմամբ՝ բացի նրանից, որ պետությունը չի ստեղծել մի միջավայր, որտեղ քաղաքացիները կամովին կգնան անկախիկ վճարումների ճանապարհով, նաև մենք չունենք ինստիտուցիոնալ այն հնարավորությունները, որոնք կհարթեն ստեղծված ու դեռ սպասվող խնդիրները։ Այսինքն՝ պետության տեխնիկական և տեղեկատվական կարողությունները բավարար չափով զարգացած չեն, որպեսզի հարթեն առաջացող հնարավոր խնդիրներն ու ոլորտում նոր բացեր չստեղծեն։ «Ըստ իս՝ այս ամենն ուղղակի ձևական մի բան է։ Նրանք նպատակ չունեն համակարգը գործարկելու և հաջողելու, այլ իրենց նպատակն ավելի շատ պոպուլիստական է։ Ցավոք սրտի, նմանատիպ կարգավորումները, որոնք ավելի շատ մանիպուլյատիվ ու պոպուլիստական են, լավ գաղափարները, որոնք օբյեկտիվորեն կարող են գործնականում հաջողել, սկսում են արժեզրկել՝ դրանց նկատմամբ հասարակության մեջ հակակրանք ստեղծելով։ Սրա համար լավագույն բնութագրումն այն է, որ եթե չեք կարողանում լավ բան անել, գոնե վատը մի ՛արեք»- ընդգծեց տնտեսագետը։

Նշենք, որ հասարակության առնվազն երկու խավ արդեն իսկ ունեն արհեստական սահմանափակումներ և չեն կարողանալու օգտվել համակարգից։ Առաջինն այն մարդիկ են, մասնավորապես, մեծահասակները, որոնք բանակային գործարքներ չեն կարողանում անել, երկրորդ՝ մարդիկ,որոնք երբեմն անհիմն հայտնվում են հարկադիր ծառայություն ապահովող մարմնի ուշադրության կենտրոնում, և նրանց բանակային հաշիվներին արգելքներ են դրվում։ «Նախ պետք է վերանայվի բանակային գործարքների միջնորդավճարների հարցը, հետո պետք է իրենց տեխնիկական և տեղեկատվական գործիքները կիրառեն, որպեսզի հասարակությունն ադապտացվի նորին։ Ես այս ամենին թերահավատորեն եմ մոտենում։ Ինչ վերաբերում է ԴԱՀԿ-ին, ապա այստեղ երկու կարևոր հարթություն կա։ Առաջինը իրակավական կարգավորումներն են, որ արգելքների վերացման ժամկետները պետք է մաքսիմալ կարճ լինեն՝ ի օգուտ քաղաքացիների, և երկրորդը, որն ավելի կարևոր է, այն է, որ իրավական կարգավորումը մի բան է, դրա գործադրումը՝ մեկ այլ բան։ Այս իշխանությունները պետական համակարգը հետևողականորեն կազմաքանդում են՝ ներառելով հանրային կյանքի բոլոր ոլորտները։ Այս իրավիճակում, եթե ունենաս աշխարհի լավագույն օրենսդրությունը, դու չես կարողանա ունենալ բավարար արդյունք։ Քանի որ, ինչպես արդեն նշեցի, օրենքը մի բան է, իսկ դրա կատարումը և կատարման նկատմամբ վերահսկողությունն ու պատասխանատվությունը՝ բոլորովին այլ բան»։

Մելինե Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company