Իշխան Սաղաթելյանն արժանացել է «Տարվա քաղաքական գործիչ» կոչման
23 Հունիս 2022
Հունիսի 22-ին տեղի է ունեցել ամենամյա PR մրցանակաբաշխություն: Անվանակարգերից մեկով՝ «Տարվա քաղաքական գործիչ», հաղթող է ճանաչվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Մրցանակը Սաղաթելյանի փոխարեն ստացել է նրա օգնականը` Սեւակ Նազարյանը, ներողություն խնդրելով դաշնակցական գործչի անունից, որն այդ օրերին այցով եղել է Արցախի Հանրապետությունում: