Իշխանության հեռացումը պետք է լինի լայն համաժողովրդական ճնշման տակ․ Իշխան Սաղաթելյան
01 Հուլիս 2022
Ընդդիմությունը խորհրդարանում կհրաժարվի մյուս վարչական՝ հանձնաժողովի նախագահի, փոխնախագահի պաշտոններից, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ նշելով․ «Բոլորը նվիրում ենք իրենց, թող գնան, անեն ինչ ուզում են»։
«Այնքան երկրորդական ենք դա համարել, որ մինչև այս պահը ֆրակցիայով ամբողջական քննարկում չենք ունեցել, բայց մենք, բնականաբար, թեկնածու չենք առաջադրի, ավելին՝ մյուս վարչական պաշտոնները, որ զբաղեցնում է ընդդիմությունը, հավանաբար դրանցից կհրաժարվեն մեր գործընկերները», – ասաց նա։
Նշենք, որ Ազգային ժողովն այսօր, փակ-գաղտնի քվեարկությամբ, Իշխան Սաղաթելյանին հետ կանչեց Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և դադարեցրեց Վահե Հակոբյանի լիազորությունները Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
107 պատգամավորներից քվեարկություններին մասնակցել են 66-ը, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ Իշխան Սաղաթելյանին հետ կանչելու՝ կողմ 66, դեմ 0, Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու՝ կողմ 66, դեմ 0։
Մանրամասները՝ տեսանյութում