ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Լուրեր

ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հայրենիք մուտքի արգելքի մասին լուրը բողոքի ալիք է բարձրացրել

16 Հուլիս 2022

Մուրադ Փափազյանը դեռ մայիսի 28-ին բարձրաձայնել էր, որ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել, ապա, վերջին պահին հրաժարվել էր հանդիպել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Այս փաստը աղմուկ հանեց հասարակական-քաղաքական դաշտում: Շատ չանցած արգելվեց նաեւ Մուրադ Փափազյանի մուտքը հայրենիք:

Հայաստանի իշխանությունը փորձում է պառակտել նաեւ Սփյուռքը. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի համոզումն է:

Որպես վկայություն հիշեցնում է Զարեհ Սինանյանի՝ Եվրոպայում հայկական նոր կազմակերպություն ստեղծելու քայլը, Ֆրանսիայում գործող ավանդական Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդին զուգահեռ, որի համանախագահն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Մուրադ Փափազյանի անցանկալի անձ ճանաչումը ոչ միայն անարգանք է երկար տարիներ Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի նվիրագործմանը լծված ընկեր Մուրադի եւ իր կուսակցության հանդեպ, այլեւ բոլոր Սփիւռքահայերի դէմ ուղղուած թշնամական արարք»՝ հայտարարեց Դաշնակցության Միացեալ Թագավորության կառույցը: Նմանատիպ դատապարտող հայտարարություններ տարածեցին նաեւ Մերձավոր Արեւելքի կառույցները, Հայ դատի գրասենյակները:

Սիրիայի հայ դատի հանձնախումբը հիշեցրեց, որ Մուրադ Փափազյանի մուտքն արգելված է նաեւ Թուրքիա եւ Ադրբեջան: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը վստահ է՝ դաշնակցական գործչի մուտքի արգելքը կապ ունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման արեւմտյան ծրագրի ընթացքի հետ: Նա հիշեցրեց՝ ՀՅԴ-ն դեմ է եղել նախապայմանների գնով հարցի կարգավորմանը, իսկ Հայաստան-Թուրքիա սահմանը փակել է Թուրքիան:

Փափազյանի մուտքն արգելելու հարցում թուրքական հետք տեսավ նաեւ Իրանի «Ալիք» օրաթերթի խմբագիր Դերենիկ Մելիքեանը:

Թուրքական հետախուզական ծառայությունների կողմից վաղուց հետապնդվելու օրինակ բերեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա սոցիալական ցանցում մեջբերեց թուրքական գաղտնի ծառայության մասին գրքի դրվագը, որում հայտնի լրագրողը հրապարակել էր խիստ գաղտնի տեղեկանք՝ հայկական թիրախների՝ ակտիվ գործիչների դեմ կատարված ու ծրագրված հարձակումների մասին: Նրանց թվում էր Հանրի Փափազյանը՝ Մուրադ Փափազյանի հայրը: ՀՅԴ Բյուրոյի այդ օրերի անդամ Հանրի Փափազյանին թուրքերը ցանկացել էին պայթեցնել մեքենայի տակ ռումբ տեղադրելով՝ 1985 թվականին, ինչը կասեցվել էր Ֆրանսիայի իրավապահների զգոնության շնորհիվ: Մուրադ Փափազյանի մուտքի արգելքը դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ Ֆրանսահայ Կազմակերպությունների Խորհուրդը:

Դաշնակցական գործիչների դեմ հալածանքների շարքը սաստիկ զայրույթ է պատճառել ՀՅԴ Հունաստանի կառույցին: Արցախի, Կանադայի, Լիբանանի կոմիտեները եւս վրդովված են. հայտարարություններով բարձրաձայնել են հազարավոր հայրենակիցների մտահոգությունը. արդարության դեմ ինչպիսի՞ այլ ծայրահեղ ու քինախնդիր քայլերի կարող է դիմել Հայաստանի գործող իշխանությունը: Փափազյանի մուտքի արգելքը որակում են ժողովրդին թունավորելու եւ Սփյուռքն ու հայրենիքը պառակտելու գործողություն: Նրան՝ Հայաստանում անցանկալի անձ համարելը հիշեցրել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նմանատիպ կեցվածքը 1990-ականներին, երբ Հայաստանից արտաքսեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանին:

Մանրամասները ներկայացնում է Լիլիթ Մանուկյանը
yerkirmedia.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company