ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հանդիպեց Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետի հետ
19 Հուլիս 2022
Այսօր՝ հուլիսի 19-ին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները հանդիպեցին Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ Զաքար Քեշիշյանի հետ:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը, ԿԿ անդամ Արա Պուլուզյանը և Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիյանը ողջունեց հյուրերին և շնորհավորեց Զաքար Քեշիշյանին՝ Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության ատենապետ ընտրվելու կապակցությամբ, նշելով, որ Զ. Քեշիշյանն Արցախում օտար մարդ չէ և արդեն ավելի քան 30 տարի է, ինչ իր գործունեությունն է ծավալում «Վարանդա» երգչախմբում:
Ա. Մոսիյանը վստահեցրեց, որ փոխադարձ համագործակցությունն ավելի է սերտանալու ապագայում և կկարողանան ավելի շատ ծրագրեր իրականացնել Արցախում:
Զ. Քեշիշյանը ՀՅԴ Արցախի ԿԿ-ից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, որին նա արժանանում է ամեն անգամ Արցախում գտնվելով:
Նա նշեց, որ ինքը տարիներ շարունակ աշխատել է Արցախում և Արցախը իր հարազատ օջախն է: Համազգայինը՝ որպես ՀՅԴ քույր կառույց, հիմնադրման 95 ամյակի շեմին, հավատարիմ մնալով իր կանանագրում ամրագրված Հայ դատի ուղղությամբ տարվող աշխատանքներ տանելու նպատակին, այս ծանր օրերին իր պարտականությունն է համարում մշակութային առավել աշխույժ աշխատանքներ ծավալել Արցախում:
Հանդիպման մասնակիցները ծանոթացել են մինչև ընթացիկ տարվա ծրագրված Համազգայինի աշխատանքներին, որը նեկայացրել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակը:
ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Ա. Մոսիյանն էլ կարևորեց այն հանգամանքը, որ ապազգային քարոզչության դեմ մեծ պարտականություն ունի այսօր Համազգայինը՝ անվտանգության համատեքստում: