ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Ինչպես այս փողերը մեկ ակնթարթում հայտնվել են Հայաստանում, այնպես էլ շատ արագ կարող են անհետանալ

29 Օգոստոս 2022

Lragir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը

-Այս տարվա հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 13․1 տոկոս։ Սպասվածից մեծ է տնտեսական աճը. ո՞ր գործոնների հաշվին է սա, ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում տնտեսությունում։

– Այս իրավիճակը շատ նման է 2000-ական թվականներին, երբ մենք երկնիշ տնտեսական աճ ունեինք, և այդ աճը հիմնականում ապահովում էր շինարարության ոլորտը։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա այդ ոլորտի ֆինանսավորումը դրսից էր, այսինքն՝ դրսից եկող գումարներն էին հիմնականում աշխուժություն ապահովում տնտեսության մեջ։ Եվ այս 13․1 տոկոս աճի հիմնական մասն այսօր դրսից եկող գումարների հաշվին է, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունից եկող տրանսֆերտներն այս տարվա ընթացքում մոտավորապես հնգապատկվել են։ Գումարների ներհոսքը նպաստում է հանրային ծառայությունների ոլորտում պահանջարկի աճին։ Դա վերաբերում է հանրային սննդին, բանկային համակարգին, կեցություն, հյուրանոցային տնտեսություն։ Անշուշտ, այստեղ նաև էապես շահում է սննդի արդյունաբերությունը։ Եվ այս 13․1 տոկոսի 80 տոկոսը հիմնականում բաժին է ընկնում ծառայության, առևտրի ոլորտներին։ Այստեղ նաև մեծ ազդեցություն են թողել պետության կողմից իրականացվող շինարարական, հատկապես ասֆալտապատման ծրագրերը։ Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ շինարարության ոլորտում օտարերկրյա ներդրումները նվազել են մոտ 65 տոկոսով։ Աճել են պետական ներդրումները՝ ասֆալտապատման ոլորտում և տեղական շինարարական կազմակերպությունների ներդրումները՝ բնակարանաշինության ոլորտում։ Երևան քաղաքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը չեղակելու որոշմամբ պայմանավորված՝ մարդիկ շտապում են բնակարան ձեռք բերել։ Եվ պատահական չէ, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին անշարժ գույքի ոլորտում գործարքների թիվը 15-16 տոկոսով աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։ Առկա տեղեկատվության համաձայն՝ մոտ 300 բնակելի շենք պետք է կառուցվի միայն Երևան քաղաքում։ Անշուշտ, սա իր բացասական ազդեցությունն է թողնելու քաղաքաշինական, ժողովրդագրական, համաչափ զարգացման տեսանկյունից, քանի որ ամեն ինչ կենտրոնացվում է Երևանում։

Հայաստանում բնակարանաշինական ծրագրերի հիմնական ֆինանսավորողը բանկային համակարգն է։ Բանկային համակարգը շահագրգռված է, որ անշարժ գույքի գները երկարաժամկետ դինամիկ աճ գրանցեն, քանի որ երբ իրենք վարկ են տրամադրում, որպես գրավ հիմնականում վերցնում են անշարժ գույք։ Եվ անշարժ գույքի գների աճը հանդիսանում է իրենց վարկի հետ վերադարձման կարևոր երաշխիք։ Այսինքն՝ վերջին տարիների ընթացքում բանկային համակարգը շարունակաբար գումար է ներարկում հիպոթեքի շուկա։ Եվ դրան է նպաստում նաև Կենտրոնական բանկի քաղաքականությունը։ Այսինքն՝ մենք ունենք մի իրավիճակ, երբ ֆինանսաբանկային համակարգը նաև արհեստականորեն խթանում է պահանջարկը։ Բանկը ֆինանսավորում է և շինարարին, որ ինքը սկսի շենքի կառուցումը, և քաղաքացուն, որ կարողանա բնակարանը հիպոթեքով ձեռք բերել։ Եվ, անշուշտ, բանկային համակարգը երկարաժամկետ հատվածում այստեղ իր օգուտներն ունի։ Պատահական չէ, որ այս տարվա ընթացքում նվազեց նաև բնակարան ձեռք բերելու կանխավճարի չափը, նույնիսկ զրո տոկոս կանխավճարով որոշ բանկեր պատրաստ են ֆինանսավորում հատկացնել քաղաքացիներին։

-Այսինքն՝ դրսից գումարի ներհոսքի կրճատմանը զուգահեռ տնտեսությունում իրավիճակը կփոխվի՞։

– Գումարների այս հոսքը հիմնականում պայմանավորված է ռուսաստանցիների՝ այստեղ լինելով։ Իրենք իրենց ակտիվները Ռուսաստանի կամ այլ երկրից տեղափոխում են այստեղ։ Օրինակ՝ ռուսական IT ընկերություններ կան, որ եկել են Հայաստան, իրենց աշխատողներին էլ են բերել, պայմանագիր են կնքել Հայաստանում ստեղծված ընկերության, իրենց և արտերկրում իրենց պատվեր տվող կազմակերպության միջև, և գումարը փոխանցվում է Հայաստան, այստեղ բաշխվում է աշխատողների միջև։ Այսինքն՝ Հայաստանն իրենց համար աշխատելու վայր է դարձել, ոչ միայն խնայողություններն են բերում, այլ նաև իրենց աշխատանքն են բերում Հայաստան։ Եվ դա իր դրական ազդեցությունն է թողել տնտեսության վրա։ Հայտնի խոսք կա՝ փող չկա՝ բողոքում են, փող կա՝ բողոքում են։ Այս իրավիճակն է՝ մենք մեծ քանակությամբ փող ունենք և բողոքում ենք այս իրավիճակից։ Բայց իրականությունն այն է, որ ինչպես այս փողերը մեկ ակնթարթում հայտնվել են Հայաստանում, այնպես էլ շատ արագ կարող են անհետանալ։ Այն պահին, երբ Ռուսաստանը պատերազմական գործողությունները կդադարեցնի, այդ փողերի հոսքը մեծամասամբ կդադարի, քանի որ ռուսաստանցիներից շատերը պլանավորում են վերադառնալ։ Եվ դրան պետք է պատրաստ լինել։ Կստացվի իրավիճակ, որ, օրինակ, հանրային սննդի օբյեկտը, որը սովոր է, որ օրական 1 մլն դրամի առևտուր պետք է անի, ռուսաստանցիների բացակայության պայմաններում կանի 300-400 հազար դրամի առևտուր։ Սա իր հերթին բացասական էֆեկտ է թողնելու տնտեսության վրա, և հաջորդ տարվա թվերը համեմատելու ենք այս տարվա թվերի հետ։ Կարող ենք ունենալ նաև լուրջ անկում, նման իրավիճակ եղավ նաև 2009 թվականին, երբ շինարարության ոլորտում ներդրումները նվազեցին, 2009 թվականին -14 տոկոս անկում գրանցեցինք։ Եվ այդ անկումը կարողացանք վերականգնել 2-3 տարվա ընթացքում՝ մոտ 2 մլրդ դոլար պետական պարտք ավելացնելու միջոցով։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company