ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Մեր մարտահրավերներին համապատասխան ադեկվատ իշխանություն չունենք

13 Սեպտեմբեր 2022

Իշխանությունը կրկին չի դիմում ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով եւ չի խոսում թաքնված խնդիրների մասին. այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Բայց ՀԱՊԿ-ի իմաստը հենց դա է։ Եթե ​​հիմա էլ չի արձանագրվում, որ Հայաստանի վրա հարձակում է իրականացվում, ապա ե՞րբ է այս դեպքում արձանագրվելու հարձակման փաստը։ Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագրային հիմքերը նման խնդիրների լուծման եւ ագրեսիան ետ մղելու համար բավականին լավ է ապահովված, սակայն Հայաստանի իշխանությունը դարձյալ անհասցե եւ անդեմ կոչ է արելին ՀԱՊԿ-ին այն նույն տրամաբանությամբ, ինչ եղավ անցած տարվա մայիսին Սեւ լճի տարածք Ադրբեջանի ներխուժման ժամանակ»,-նշեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ 4-րդ հոդվածի էությունն այն է, որ եթե մասնակից պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտվի որպես ագրեսիա ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների դեմ։

«Իշխանության քաղաքականությունը հիմնված է այն թեզի վրա, որ Ադրբեջանը պետք է ընդունի խաղաղության դարաշրջանի գաղափարը։ Սա նշանակում է, որ մեր խաղաղությունը կախված է միայն Ադրբեջանից։ Սա, իր հերթին, նշանակում է խաղաղություն մուրալ»,- հավելեց նա։

«Միակ ելքը պաշտպանունակության ավելացումն է եւ եթե չլուծենք ​​ներքաղաքական խնդիրը, ապա կրկին կհայտնվենք անպաշտպան վիճակում, Ադրբեջանը նորից կհարձակվի։ Քանի դեռ մենք պատրաստ չենք ինքներս մեզ պաշտպանել, մեզ ոչ ոք չի պաշտպանի»,-ասաց պատգամավոը:

Ակնհայտ է, որ Բաքվի ագրեսիան կշարունակվի, քանի դեռ չի դատապարտվել Շուշիի հռչակագիրը, որը կնքվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ։ Հայաստանի իշխանության համար այդ թեման դեռեւս տաբու է մնում:

«Մենք խոսում ենք դիվանագիտության եւ բանակաշինության ոլորտներում քաղաքականության վերանայման անհրաժեշտության մասին, քանի որ այդ ոլորտներում կան բացթողումներ։ Ադրբեջանը հարձակվում է՝ հաշվի առնելով այն, որ մենք դիվանագիտական եւ ռազմական ուժի առումներով թույլ ենք։ Սակայն ՀՀ իշխանությունը չի ցանկանում ընդունել ձախողման փաստը»,-հավելեց Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակը լարված է, իսկ ստացվող տեղեկատվությունը՝ ոչ լիարժեք։

«Այն, ինչ տեղի է ունեցել, սարսափելի է։ Ադրբեջանը բոլորին եւ առաջին հերթին մեր հասարակությանը ցույց տվեց իր իրական դեմքը։ Կարեւոր է ճիշտ եզրակացություններ անել, դասեր քաղել եւ լուծել գլխավոր խնդիրը, որն է՝ կանխել նման միջադեպերի կրկնությունը։ Մենք ասում ենք, որ կգանք ԱԺ մեր օրակարգով, իսկ իշխանության այն հայտարարությունը, թե մենք չենք մասնակցել նիստին, մանիպուլյացիա է։ Մենք արել ենք ամեն ինչ, որպեսզի խորհրդարանն իրական հայտարարությամբ հանդես գա։ ԱԺ-ի ընդունած հայտարարությունը նախորդ հայտարարությունների կրկնությունն է։ Խորհրդարանը պետք է հիմնական ուղերձը հղեր առ այն, որ հենց մենք ենք հետագայում բացառում նման դեպքերը։ Հենց դա է մեզնից սպասում սահմանին կանգնած զինվորը։ Նա սպասում է անվտանգության ամրապնդման։ Հենց դրան պետք է ուղղված լիներ հայտարարությունը»,-շեշտեց Ռուստամյանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company