ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Անհրաժեշտ է իրականացնել հայեցակարգային, հստակ և սկզբունքային քաղաքականություն

20 Հոկտեմբեր 2022

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Հայաստան–Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայման հարցին և խոսել այդ ֆոնին ստեղծվող մարտահրավերներից։

Վատ չէ, որ սահմանին դիտորդներ լինեն և իրականում ճշտեն, թե որ կողմն է խախտում հրադադարը, բայց դիտորդների գալուց առաջ նախ պետք է հասնել նրան, որ Ադրբեջանն իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից։ Եթե չեն պահանջում, որ հստակեցվի` ինչ սահմանների մասին է խոսքը, ի՞նչն են դիտարկելու։ Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսելով Հայաստանում ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին` նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով` գլխավոր հարցը չլուծելու դեպքում կարող է անուղղակիորեն լեգիտիմացվի ՀՀ տարածքում ադրբեջանական զինուժի գտնվելը։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 18-ին կայացած ասուլիսում հայտարարեց` Հայաստանը դիմել է ԵԱՀԿ-ին` Հայաստան–Ադրբեջան սահմանին դիտորդական առաքելության տեղակայման հարցով։

««Հայաստան» խմբակցության համար անընդունելի է արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանության գործելաոճը։ Այն համակարգված չէ, այլ տարերային բնույթ է կրում։ Պահի տակ կայացվում են որոշումներ, որոնք չեն համադրվում այլ կողմերի որոշումների հետ»,–ասաց Ռուստամյանը։

Պատգամավորի կարծիքով` անհրաժեշտ է իրականացնել հայեցակարգային, հստակ և սկզբունքային քաղաքականություն, որպեսզի հայկական կողմի տեսակետները հասկանալի լինեն բոլոր կողմերի, առաջին հերթին` մեր ռազմավարական գործընկերների համար։

Կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, որի վերականգման մասին վաղուց խոսվում է։ Հասկանալի է, որ համանախագահող երկրների միջև խնդիրներ են առաջացել, բայց ոչ ոք չի խանգարում, որ նրանց հետ տարվի այնպիսի աշխատանք, որպեսզի նրանք եթե ոչ համատեղ, գոնե առանձին հայտարարեն նույն բանը։

«Մյուս կողմից ունենք անվտանգության այլ համակարգեր։ Լավ, թե վատ` գոյություն ունի ՀԱՊԿ–ը, որտեղից նույնպես հայտարարում են դիտորդական առաքելություն ուղարկելու պատրաստակամության մասին։ Հետևաբար քայլերը պետք է այնպես համադրվեն, որ ունքը սարքելու տեղը, աչքը չհանվի։ Հայաստանից ադրբեջանական զինուժի դուրսբերումը կիրականացվի ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի, թե որևէ այլ կազմակերպության միջոցով, այդտեղ խնդիր չկա, բայց հիմնահարցը չլուծած` մյուս հարցերի մեջ մտնելը նշանակում է ինչ-որ խառնաշփոթ առաջացնել, որի պարագայում հայտնի չէ, թե դրա հետևանքները մեզ ինչ օգուտ են բերելու»,– նշեց մեր զրուցակիցը։

ԱՄՆ–Եվրոպա–Ռուսաստան եռանկյունու մեջ կան տարաբնույթ խնդիրներ, ուստի այդ ֆոնին հայկական կողմը, Ռուստամյանի դիտարկմամբ, պետք է իր հարցը ձևակերպի այնպես, որ Հայաստանի կենսական շահերը պաշտպանելու տրամաբանությամբ համագործակցենք որևէ մեկի հետ, և այդ ժամանակ մեկին մյուսով փոխարինելու խնդիր չի առաջանա։ Մեկը պետք է փոխլրացնի այն, ինչը մյուսը չի կարողանում անել։

Հիշեցնենք, որ արդեն Հայաստանում է ԵՄ առաքելության դիտորդական խմբին սպասարկող տեխնիկական անձնակազմը։ Սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել է հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած Փաշինյան–Մակրոն–Միշել–Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։

Պաշտոնական հայտարարության համաձայն` առաքելության նպատակն է աջակցել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնմանը, վստահության ամրապնդմանը և երկու պետությունների միջև միջազգային սահմանի սահմանազատմանը։

https://videon.img.ria.ru/Out/MP3/20221019/2022_10_19_ArmenxRustamyanxhay_0ikz4hne.ldv.mp3
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company