ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Միասնության հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում` ի աջակցություն Արցախի

05 Նոյեմբեր 2022

Այսօր` նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ Միասնության հանրահավաք` ի աջակցություն Արցախի:

Հանրահավաքին մասնակցում էին բազմաթիվ քաղաքական ուժեր, ազգային-հասարակական գործիչներ:

Միասնության հանրահավաքը մեկնարկեց ինչպես 1988-ին՝ շեփորի հնչյունների ներքո:

Տերունական աղոթք եւ օրհնության խոսք փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը:

«Թող հնչեն հաղթանակի զանգերը, որպեսզի հայ մարդը երբեք չլքի իր տունը, հայ ծնողը արցունք չտեսնի, որպեսզի Եռաբլուրն անտեր ու անիմաստ չմնա, որպեսզի Եռաբլուրը Ծիծեռնակաբերդ չդառնա։Ես հավատում եմ, որ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, իրական Հայաստանը հաղթելու է կեղծ և ֆեյսբուքյան Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին, ոգին հաղթելու է դուխին, հաշտությունն ու սերը հաղթելու են ատելությանը և թշնամանքին, և եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»,- ասաց նա:

Արցախից եկած Սուսաննա Ավշարյանը արցախահայության ձայնը հնչեցնելով Միասնության հանրահավաքին՝ ասաց. «Մենք բոլորս ուս-ուսի տված կարող ենք աշխարհին ապացաուցել, որ Արցախը հզոր է իր որդինրով, իր Մայր Հայրենիքվ ու Սփյուռքով»:

Ելույթ ունեցավ կանադահայ Սանան Մկրտիչյանը. «2015-ին ամուսնուս և չորս տղա զավակներիս հետ Կանադայից տեղափոխվեցինք Հայաստան, որպեսզի տղաներս հայ մեծանան իրենց ապահով ու համերաշխ հայրենիքի մեջ: Դժբախտաբար, այսօր Հայաստանը ոչ ապահով է, ոչ էլ համերաշխ: Հայաստանն ու Արցախը հարձակման տակ են, սահմանները դարձել են խոցելի թշնամու առջև, ունենք հողային ու մարդկային ահռելի կորուստներ, հազարավոր այրիներ, որբեր, հաշմանդամներ: Եվ մենք ունեն իշխանություններ, որոնք ոչ միայն մեզ չեն պաշտպանում, այլ նաև քանդում են մեր ազագային համերաշխությունը: Մեզ փորձում են համոզել, որ այդ ցեղասպան ժողովրդից խաղաղություն մուրանք և իրենց հանձնենք Արցախը: Այդ մեկը չի լինելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-ասաց նա:

Հանրահավաքին ելույթներով հանդես եկան մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, 44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայր՝ Նաիրա Մելիքյանը, ՀՅԴ-անդամ, արցախյան պատերազմի մասնակից Գոռ Սարգսյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Անդրանիկ Թեւանյանը եւ Հայկ Մամիջանյանը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը իր ելույթում հայտարարեց. Կապիտուլյացիան կարող ենք կանխել միայն ազգային համերաշխության դրոշով, համահայկական զարթոնքի ալիք բարձրացնելով, որպես դրա կարևոր հանգրվան՝ ագգային իշխանություն ձևավորելով։

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց նաև ազգային իշխանության անելիքները։

«Առաջինը՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնում, համահայկական զորաշարժի իրականացում։

Երկրորդը՝ պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծում։

Երրորդը՝ կենսական զիջումները բացառելուն ուղղված արտաքին զորակցության ապահովում»,- թվարկեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով՝ նշված երեք ուղղություններով հետևողական, ամենօրյա քրտնաջան աշխատանք է իրականացվելու նոր իշխանության կողմից՝ կազմված կարող, բանիմաց, նվիրված ազգային գործիչներից։

«Ուժեղ Հայաստան ունենալու համար մենք պետք է ունենանք ազգային իշխանություն, նոր բանակցող, նոր որակի իշխանություն»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Միություն, Պայքար, Հաղթանակ» վանկարկեցին հանրահավաքի մասնակիցները:

Այնուհետեւ մեկնարկեց միասնության քայլերթը:

Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց երթի մասնակիցները իրականացրեցին խորհրդանշական ակցիա. նրանք վեր պարզեցին փոքրիկ սպիտակ թղթեր, որոնց վրա գրված էր «Խաղաղության պայմանագիր» կապիտուլյացիա»:

«Այս խորհրդանշական խաղաղության պայմանագրի անվան տակ կապիտուլյացիան մենք այսօր կայրենք՝ ամբողջ աշխարհի ցույց տալու համար, որ հայ ժողովուրդը չի ընդունելու որևէ կապիտուլյացիա, չի կարող ստորագրվել որևէ փաստաթուղթ, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ ներկայացվեց հայտարարություն՝ ուղղված Հայաստանի և Արցախի ժողովրդին ու միջազգային հանրությանը։

Հայտարարության տեքստն ընթերցեց> մտավորական Գուրգեն Մելիքյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դաշնակցական անմահ նահատակը՝ Սարգիս Զէյ

(Առեւանգման քառասունամեակին առիթով) Տիգրան Ճինպաշեան 28 մարտ 1985-ի առաւ

08 Հուլիս 2025
Ազգային կառույցների, մասնավորապես Հայո

Հայաստանում 2018 թ. տեղի ունեցած, այսպես կոչված, «թավշյա հեղափոխությունից» հետ

08 Հուլիս 2025
Յայատարարութիւն Հ. Յ.Դ. Հարաւային Ամ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպական կառոյցը իր 83-

08 Հուլիս 2025
Այս մարդիկ մեր երկիրն ու ժողովրդին տան

Այսօր Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքը պատահ

08 Հուլիս 2025
Խմբագրական. Սահմանադրութեան Օրուան Հիմ

Սահմանադրութեան օրուան նշումին առիթով լոյսին պէտք է գային շատ մը հիմնական խնդի

08 Հուլիս 2025
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ա

Հուլիսի 5-ին՝ Սահմանադրության 30–ամյակի օրը, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութ

05 Հուլիս 2025
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Լինել նախաձեռն

Հայ մարդու համար այլևս զարմանալի չէ, որ յուրաքանչյուր օր լսելու է երկրի վարչապ

05 Հուլիս 2025
Հավաք-քայլերթ՝ հաջակցություն Սամվել Կա

Այսօր՝ հուլիսի 4-ին Երեւանի Մաշտոցի պողոտայի «Սիզոնսի» այգում տեղի ունեցավ հավ

04 Հուլիս 2025
ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որ

Այսօր վաղ առավոտից ՀՅԴ անդամներին և համակիրներին առանց որևէ հիմքի հրավիրում են

04 Հուլիս 2025
Պատրաստ ենք ցանկացած սցենարի

Դասական քաղաքական հետապնդում է. Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դու

04 Հուլիս 2025
Օրուան հետքերուն հետ. Մի­ջազ­գա­յին հա

­Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան այ­լան­դակ ի­րա­վի­ճա­կի լոյ­սին տակ, մի­ջազ­գա

04 Հուլիս 2025
Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակց

Վարչախմբի կողմից հետապնդվողներին աջակցելը բոլորիս պարտքն է։ Քաղբանտարկյալ Ս

04 Հուլիս 2025
Հայ Դատի յանձնախումբը Գանատայի պետութե

Հարցազրոյց Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակի տնօրէն Սեւակ Պե

04 Հուլիս 2025
Մեծ, Գեղեցիկ Հաշուեցոյց․․․

Գլխապտոյտի մէջ է Աշխարհը, իր բիւրաւոր բնակիչներով։ Կացութիւնը յար եւ նման է

04 Հուլիս 2025
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին այսօրվանից ներկայացվող «Դրօշակ» պաշտոնաթերթի 6-րդ համարը հետաքրքրակ

03 Հուլիս 2025
Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաք

Թե՛ Իրանը, թե՛ Իսրայելը ծանր հարվածներ են հասցրել միմյանց, գործողությունները ժ

03 Հուլիս 2025
Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պ

02 Հուլիս 2025
Գազայի հատվածում հրադադարի կայունությո

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածում 60-օրյա հրադադա

02 Հուլիս 2025
Ակնարկ. Մաքրոնէն Քալլաս, Անցնելով Լաւր

Ֆրանսայի նախագահին, Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին եւ Եւրոպական Միութեան արտ

02 Հուլիս 2025
Բեմադրութիւն Եւ «Կանխում» Խաղարկութեան

Ֆրանսացի նախագահ Էմանուել Մաքրոնի զօրակցութիւնը Հայաստանի իշխանութիւններու կատ

02 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company