ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Օրվա իշխանությունը մեր երկիրը փորձում է բերել, հասցնել անդառնալիության կետի

09 Նոյեմբեր 2022

Ակնհայտ է, որ ողջ ծավալով բանակցություններ են տեղի ունենում, ակնհայտ է, որ Ալիեւը սպառնալիքի տակ փորձում է օր առաջ ձեռք բերած առավելությունն ամրագրել կապիտուլյացիայի տեսքով, եւ ակնհայտ է, որ օրվա իշխանությունը իրավիճակին համապատասխան քայլեր չի իրականացնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Օրվա իշխանությունը մեր երկիրը փորձում է բերել, հասցնել անդառնալիության կետի, որը հետո դժվար է շտկել, եթե այս իշխանությունները հեռացած լինեին երկու տարի առաջ, ապա այսօր այն իրավիճակը, որ կա, չէինք ունենա»,-ասաց նա:

Հարցին, թե կա՞ վերջնական որոշում ԱԺ վերադառնալու մասին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վերջնական որոշման մասին խոսք չկա, կան տարբեր քննարկումներ․ «Մեր նախկին հայտարարությունը, որ ընդդիմությունը խորհրդարանում պետք է լինի իր օրակարգով, այս պահի դրությամբ որևէ բան չի փոխվել, կան տարբեր տիպի քննարկումներ, եթե լինի որոշում, ընդդիմությունն այդ մասին կհայտնի»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ չի ցանկանում անձնավորել, թե ով է դեմ, ով՝ կողմ, ինքը դեմ է խորհրդարան գնալուն, բայց կարևոր է ընդհանուր դիրքորոշումը, և անձնավորված դիրքորոշումները երկրորդական են․ «Մենք ասել ենք, որ եթե գնանք խորհրդարան, ապա գնալու ենք առնվազն մեր օրակարգով, Հայաստանի ու Արցախի անվտանգությանը վերաբերող օրակարգերով կգնանք, որովհետև երկրի առաջնային խնդիրը դա է: Եթե լինեն որոշումներ, դրանց մասին դուք տեղյակ կլինեք»,-ասաց նա:

Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով միջանցք չկա, բայց գրեթե ակնհայտ է, որ կա բանավոր պայմանավորվածություն. ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Իմ մոտ տպավորություն է, որ այո, Նիկոլը այդ ժամանակ բանավոր խոստումը տվել է եւ հիմա դա են ուզում: Ադրբեջանն անընդհատ ասում է՝ ունենք պայմանավորվածություն: Մենք դրա համար ենք ասում, որ էս մարդու գնալով այդ հարցն էլ է լուծվում, ինքն իր հետ տանում է բոլոր պայմանավորվածությունները»,-ասաց նա:

Անդրադառնալով Ալիեւի նախօրեին արած հայտարարություններին, ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Ալիեւը լկտիացել է, շարունակում է սպառնալ հայ ժողովրդին, Հայաստանին, որովհետեւ իշխանության ղեկին թրքահպատակ իշխանություն է:

Վերջին 4 տարիների ընթացքում, իսկ վերջին երկու տարիներին ավելի շատ մեծ ծավալներով Հայաստանի ողջ իրավական համակարգը իմ, իմ հարազատների, ընտանիքի նկատմամբ արել է՝ ինչ կարողացել է. ասաց Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով տարիներ առաջ Բժշկական համալսարանից առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակության գործին, որով անցնում են բուհի նախկին ռեկտորը, նաեւ շոշափվում է իր հոր անունը:

«Իմ հարազատների շրջապատում չկան մարդիկ, որ հանցաքննված չեն, երկու ամիս առաջ խուզարկություն են արել, հորս էլ են հարցաքննության կանչել, եղբորս ու հորեղբորս տղայի վրա մեկ այլ դրվագով, իբր ցույցերի ժամանակ մարդ ծեծելու համար գործ են հարուցել: Քթները մտցրել են իմ ընտանիք, արել են ինչ կարողացել են; Ձեզ վստահեցնում եմ՝ իրենց բոլոր փորձերը՝ ինձջնից ստեղծել թալանչու կերպար, չի ստացվելու, դա անհնար է»,-ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով կոնկրետ այդ գործին՝ նա ասաց. «Այդ գործը ծայրից ծայր շինծու է: Այն մարդիկ, որոնց մասին խոսվում է, որեւէ մեղք չունեն այս ամենի հետ: Օրինակ, Արմեն Աշոտյանն իմ ընկերն է, այդ մասին ես հայտարարել եմ 2018-ի հուլիսի 2-ին հրապարակային: Արմեն Աշոտյանի մեղքն այս պատմության մեջ այն է, որ մենք ուսանողական տարիների ընկերներ ենք: Այս ընթացքում փորձում են շատ անմեղ մարդկանց ստիպել, ճնշել, որ ինչ-որ կեղծ ցուցմունքներ տան: Ինձ հրավիրել են այդ գործով 2 տարի առաջ:

Այս գործը 4 տարվա է, այս գործը քննել են ԱԱԾ երկու պետեր, հետո գնացվել է ՀՔԾ, հետո քննչական, հետո վերադարձել է ինչ-որ հիմնարկ: Ամեն կերպ ստիպում են, որ մի բան գտեք, մի բան արեք, էդ խեղճերն էլ ինչ կարողանում, անում են, բայց չի ստացվում: Փորձում են շեղել, ճնշել՝ չհասկանալով, որ դրա ժամանակը վաղուց անցել է: Այդ մեթոդներով չեն կարող խոսել մեզ հետ: Արա, ո՞վ են սրանք: Ուղղակի չեմ ուզում շեղվեմ, էդ հարցերից խոսեմ, որ խոսեմ, հատ-հատ բոլորին տրաքացնելու եմ, ասելու եմ՝ ով ով է, ինչ են ուզում սարքել ու չի ստացվում»,-ասաց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company