ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը

17 Նոյեմբեր 2022

Այսօր՝ նոյեմբերի 17-ին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը եւ Թադեւոս Ավետիսյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։

Նրանք ամփոփեցին շաբաթվա կարևորագույն իրադարձությունները և պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Վերջին շրջանում ավելի վառ արտահայտված են դարձել, հատկապես իշխանական պատգամավորների, տարբեր պաշտոնյաների կողմից լրատվամիջոցների, լրագրողների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Վերջին մի քանի օրերին առավել խայտառակ դրսևորում եղավ, երբ լրագրողներին այլևս սպառնում են սահման ուղարկել՝ ենթադրելով, որ դա համակենտրոնացման ճամբար է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով, անհանգստացնող է նաև այն փաստը, որ այս ամենին տարիների շարունակ Հայաստանում խոսքի ազատության, մամուլի իրավունքի պաշտպանության գործում անուրանալի ներդրում ունեցած ՀԿ-ների կողմից որոշակի կրավորական դրսևորում կա:

«Ես որպես լրատվական ոլորտի նախկին աշխատող բոլորին կոչ եմ անում՝ ձեր իրավունքներին մինչև վերջ տեր կանգնեք։ Սա պետք է կասեցվի, հակառակ դեպքում մենք վաղը կտեսնենք շատ ավելի խայտառակ դրսևորումներ»,- ասաց պատգամավորը։

ՀՅԴ-ական գործիչն անդրադարձավ նաև «Հայաստան» խմբակցության` քառօրյային մասնակցելուն, նշելով, որ այս լիագումար նիստին մասնակցելը պայմանավորված էր նրանով, որ այն կարևոր հարցերը որոնք ունեին, որոնք տեղավորվում էին իրենց օրակարգում, այդ հարցերի շուրջ մասնակցեցին քննարկումներին և բարձրաձայնեցին իրենց տեսակետը։

Խոսելով ՔՊ-ի կողից ներկայացված 2 նախագծերին` պատգամավորը նշեց․

«Այդքան գովերգած նախագծերը լոկ փոքր դետալներ են։ 2 տարի է իշխանությունը խոսում է ԶՈՒ բարեփոխումների ռազմավարության մասին։ 2022 թվականի փետրվարին Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ ռազմավարությունը պատրաստ է, բայց արդեն հասել ենք նոյեմբեր ամիս, դեռ գլոբալ ռազմավարությունը ներկայաացված չէ. և փոքր դետալներով փորձում են տպավորություն ստեղծել, որ արմատական բարեփոխումներ են իրականանում։ Իրականում այս նախագիծը փոխարինելու է «Ես եմ» ծրագրին, որը իշխանությունն իր հիմնավորումներում նշում է, որ չի հաջողել, նշանակում է, որ այս իշխանությունը՝ իր նշանակած Պաշտպանության նախարարներով, զինվորական վերնախավով տապալել է այդ ծրագիրը և նոր ծրագիր է առաջ բերում, որն ինքնին խնդրահարույց է»։

Նրա խոսքով՝ այդ պատճառով է, որ «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց 2 ծրագրերին, բայց հարցը մնում է օդում կախված։

Թադեւոս Ավետիսյանը իր խոսքում նշեց, որ հանրության համար ավելի պարզ լեզվով պետք է մի քանի դիտակումներ անել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ֆինանսների նախարարի հետ միասին մշակել է պետական բյուջեի նախագիծ, որով առաջարկում են բարձրացնել նախարարների աշխատավարձերը հաջորդ տարի 142 000 դրամով, վարչապետի աշխատավարձը բարձրացնել 200,000 դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը՝ 7000 դրամով:

«Այս թիվը ինքնին խոսուն է, էլ կարիք չկա գնահատելու, մյուս բաները, որ խոսում են, դրանք փաթեթավորումն է, որի մեջ բացելու դեպքում կտեսնենք, որ վարչապետն իր աշխատավարձը բարձրացրել է 25 տոկոսով, աշխատող աղքատի աշխատավարձը 10 տոկոսով։ Մենք խոսում ենք թվերի մասին, բայց դրանք ոչինչ չեն ասում։ Աղքատների գնողունակությունը հարաբերականորեն ավելի արագ է նվազում, որովհետև իրենց եկամուները չեն հերիքում նվազագույն կարիքները հոգալու համար։ Մյուս հանգամքը՝ խոսում են տնտեսության ակտիվությունից և հույսը դրել են, որ ռուս-ուկրանինական պատերազմի հետևանքով ձևավորված այս տնտեսական միջավայրի օգուտները դեռ կշարունակվեն հաջորդ տարի։ Դա ժամանակավոր արտաքին գործոն է, որի հետ իրենք կապ չունեն, բայց որի միջոցով մեր տնտեսությունը աճում է։ Այդ ակտիվության հենքի վրա իրենք պլանավորում են հաջորդ տարվա բյուջեն»։

Պատգամավորը նշեց, որ հիմա շատ է խոսվում ժողովրդագրական խնդիրների մասին, և այդ խնդիրները գնալով խորանում են, հատկապես՝ ծնելիության մակարդակը, արտագաղթի տեմպերը։ Դրանք որևէ կերպ չեն բարելավել, դրա փոխարեն բերել են որոշակի ծրագրեր, որոնք չունեն սոցիալական ազդեցության հստակ գնահատումներ, և փաստացի այդ ծրագրերի նպատակայնությունը դիտարկելու դեպքում, ցուցանիշները չեն լավանում, այլ՝ գնալով վատանում են։

«Մյուս մտահոգիչ փաստը գյուղատնտեսությունն է։ Իրական ծավալները հետևողականորեն նվազում են։ Պատճառներից մեկն էլ հենց սա է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գինը էապես բարձր է, քան՝ միջին գնաճը։ Սննդամթերքը մեկ ու կես անգամ ավելի շատ է թանկանում, քան՝ միջին գնաճը, որ մեր երկրում ունենք։ Մենք գնում ենք աշխարհին հակառակ ճանապարհով, մեր երկրում 2018թ․ից հետո այս պահի դրությամբ, պարենային ապրանքների ապահովվածության գործակիցը 65 տոկոսից նվազել է մինչև 47 տոկոս։ Մեր երկիրը մինչև 2018 թ․ պարենային զամբյուղի մեջ գտնվող ապրանքների մասով ունեցել է ներքին ապահովվածություն 65 տոկոս, մեզ մնացել էր 35 տոկոս ապահովվածություն, որպեսզի ամբողջական կարողանանք ապահովվել այդ զամբյուղը։ Հիմա իջել է, որը լուրջ խնդիր է»,- ասաց նա։

ՀՅԴ-ական գործիչը շեշտում է, որ դրանք խնդիրներ են, բայց դրանց կողքին կա ահագնացող գնաճի բոլոր գործոնները, կանխատեսվում է, որ դա լինելու է նաև հաջորդ տարի, այնպես որ այն բյուջեն, որը բերել են այսօրվա իշխանությունները, դա խոսում է հետևյալի մասին, որ ամեն հաջորդ օր մեր քաղաքացիները, աշխատող աղքատները, միայնակ կեսաթոշակառուները, միայնակ մայրերը ավելի վատ են ապրելու քան դրա նախորդ օրը։

«Սրանք խնդիրներ են, որոնք ուղիղ հակասում են մեր երկրի սահմանադրական պահանջներին, մեր երկրի տնտեսական կյանքի հիմքը պետք է լինի սոցիալականը։ Մի երկու ցուցանիշ բարձրացնելով նվեր չեն անում մեր հասարակությանը, դա պետության պոզիտիվ դրական պարտավորությունն է, և ցանկացած կառավարություն պետք է դա կյանքի կոչի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company