ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ասուլիսներ

Մենք չենք կարող արցախցիներին անտեր ու միայնակ թողնել Ադրբեջանի դեմ

12 Դեկտեմբեր 2022

Ադրբեջանցիները հերթական փորձն են իրականացնում քաղաքական, ռազմական, բարոյական, հոգեբանական ճնշում գործադրելու Արցախի ժողովրդի նկատմամբ, որպեսզի արցախցիները համակերպվեն պարտության հետ. այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն՝ անդրադառնալով ադրբեջանցի բնապահպանների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելու մասին։

«Կարծում եմ՝ նրանք արցախցիներին լավ չեն ճանաչում, այս 30 տարվա պարտությունն իրենց դաս չեղավ։ Բայցևայնպես, որպեսզի կարողանանք պահել Արցախը, ՀՀ-ն չի կարող նման կրավորական մոտեցում ցուցաբերել. կարծես խոսքը Կոնգոյի Հանրապետության և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև հարաբերությունների մասին է, այլ ոչ թե՝ Արցախի Հանրապետության և ադրբեջանական ագրեսորների։ Ասում են՝ տերովին տերն է տարել, անտերին՝ գելը։ Մենք չենք կարող մեր հայրենակիցներին թողնել միայնակ Ադրբեջանի դեմ», – ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ եթե ՀՀ իշխանությունները հույսը դնում են բացառապես ռուս խաղաղապահների վրա, ապա պետք է հասկանան ստեղծված իրավիճակը.

«Եթե ՀԱՊԿ-ը, որի անվտանգային համակարգի անդամ ենք մենք, առաջարկում է ռազմատեխնիկական աջակցություն, չպետք է կամակոր երեխայի նման ոտքերը խփել գետնին և ասել, թե չէ՛, մենք քաղաքական հայտարարություն ենք ուզում»։

Հարցին, թե ի՞նչ պետք է անի այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց.

«Իսկ ինչ էր արել ՀՀ իշխանությունն այն ժամանակ, երբ առաջին նման դեպքը եղավ։ Եթե ՀՀ իշխանությունները մի քիչ ակտիվ լինեին, դիմեին միջազգային հանրությանը, պահանջեին ճնշում բանացնել Ադրբեջանի վրա, երկրորդ դեպքը չէր լինի: Թե Հայաստանի իշխանությունները մի քիչ ակտիվ լինեին, դիմեին միջազգային հանրությանը, պահանջեին ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, այս երկրորդ կրկնողությունը չէր լինի, և սա էլ, վստահեցնում եմ, երկրորդը և վերջինը չի լինելու։ Հիմա Արցախում ավելի ցուրտ է քան՝ Երևանում, այս իշխանությունները գիետին, իրենք էին ստորագրել, որ նոր ճանապարհ պետք է լինի, որով Հայաստանը պետք է միացվեր Արցախին, ճանապարհը միայն ավտոմոբիլային ճանապարհ չէր, այդ ճանապարհով էր անցնում գազը, հոսանքը, ինտերնետը։ Ի՞նչ են արել, որ դա անցներ նոր ճանաապրհով։ Չեն արել որևէ բան, հիմա ասում եք, իսկ ինչ պետք է անեին։ Պետք էր կանխատեսել թշնամու գործողությունները, պետք է հասկանալ, որ ինչքան հետ ես գնում, դրանով չես փակում նրա ախորժակը, հակառակը՝ ավելի ես գրգռում։ Ինչ-որ անում են, եթե անեն դրա 180 աստիճանով հակառակը, ավելի լավ կլինի»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Նրա խոսքով՝ փաստ է, որ արցախցիները բռունցքվել են, պատ են կազմել, և չեն թողել մտնել, և ադրբեջանցիները հետ են գնացել․ «Եթե դուք Երևանից գնաք Ստեփանակերտ, ճանապարհին կտեսնեք նաև ադրբեջանական պետհամարանիշներով մեքենաներ։ Պետք է այնպես անել, որ ադրբեջանցիների մուտքը դեպի Արցախ սահմանափակվի։ Ռուս խաղապահների մանդատը նոյեմբերի 9-ի համաձայնությունների պահպանումն է, որտեղ չկա որևէ բառ, որ քաղաքացիական անձը, որը իրենից վտանգ է ներկայացնում, մեքենան կանգնեցրել և իջել է։ Այսինքն , երբ ստորագրվել էր այդ փաստաթուղթը, Նիկոլ Փաշինյանը այդ հարցը քննարկե՞լ է Ադրբեջանի հետ, երեք կողմերով քննարկել են, թե ոչ, եթե չեն քննարկել, և նման արգելք չկա, ապա հիմա ինչի մասին խոսենք»,- ասաց նա»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company