ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի դավաճանական իշխանությունը կարող է հեռացվել համազգային համախմբման միջոցով

03 Մայիս 2023

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը համաձայն է, որ ընդդիմության փողոցային պայքարը նպատակին չի ծառայել:

«Ճի՛շտ է, փողոցային պայքարը որոշակի դրական արդյունքներ տվել է, բայց նպատակին, որ չի ծառայել, պատճառը ո՞րն է։ Ասել ենք՝ կուզեք մենք մի կողմ քաշվենք, խնդիր չկա, եկեք, առաջնորդեք, բոլորին ենք ասել, ովքեր չեն կիսում այս իշխանության տեսակետը, գտնվում են ընդդիմադիր դիրքերում:

Հեշտ է քննադատելը, բայց որ գալիս է կոնկրետ գործ անելու պահը, սկսում է ամեն մեկն, իր նեղ կարգավիճակից ելնելով, մեղադրել նախկիններին: Ինչո՞վ են մեզ քննադատողները տարբերվում գործող իշխանություններից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

«Ժողովո՛ւրդ, իրար փոր, որ թափում եք, դրանից հայրենիքը չի փրկվում, ոչ էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է երերում: Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը կարող է հեռացվել համազգային համախմբման միջոցով», – նշել է Արծվիկ Մինասյանը:

Մենք նախորդ անգամ կառավարության զեկույցի ժամանակ ակտիվ մասնակցություն ունեցանք և նաև ելույթներ, նույնը շարունակվելու է այսօր, ունենալու ենք հարցեր, քաղաքական, արտաքին, ներքին:

«Սա հնարավություն է շարունակել զեկույցի շրջանակներում շատ հարցեր, որոնք դեռևս կիսատ են մնացել։ Մենք նախորդ քննարկամ ժամանակ մտանք բովանդակային քննարկման դաշտ։ Այս պահի դրությամբ այլ բան չունենք որոշված, հատկապես մարզային այցերը, որոնք որ մեր խմբակցությունը կազմակերպում է, բազմաթիվ հարցադրումներ բնակիչների կողմից բարձրացվում են, սկսած անվտանգությունից, վերջացրած՝ սոցիալ-տնտեսական բնագավառարից»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե իրենք այլ օրակարգով էին եկել խորհրդարան Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց օրակարգը շարունակվում է․ «Դուք հնչեցնում եք գնահատական, որը արդեն քաղաքական գործչի գնահատական է, մեր օրակարգը չի փոխվել, հեռացումը մեկ գործողություն չէ, որ ճտցնես հեռանա, հետևողականորեն մենք պետք է բացահայտնենք այս իշխանությունների մնացած խոստումների սնանկությունը։ Անընդհատ պետք է հիշեցնել՝ դուք, ձեր նախընտարական ծրագրում սա եք ասել, հիմա իրականացնում եք ուղիղ հակառակը, ժողովուրդ, ընտրողներ, դուք, որ ձայն եք տվել այս մարդկանց, սրա համար եք տվել, որ գան ձեզ հրապարակային խաբեն։ Մեր քաղաքացիներից շատերը տեղյակ էլ չեն սրանից, թեև մենք անընդհատ բարձրաձայնում ենք, բայց հասարակության մեջ շարունակվում է այն պատկերացումը, որ իշխանությունը անում է այն, ինչ խոստացել էր»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ հասարակական կարծիքը միշտ էլ կարևորել են, բայց մտածել և միայն այդ կարծիքով են առաջ գնացել՝ այդպես չէ․ «Շատ ենք կարևորել հանրության շրջանում ամբողջական տեղեկատվության ներկայացումը։ Ի վերջո մեր օրակարգային հարցերը առանց փոփոխելու, շատ կարևոր է, որ մեր քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համոզված կերպով պաշտպանեն ընդդիմության տեսակետը, որ այս իշխանությանը օր առաջ պետք է հեռացնել, բայց դա կարևոր է նրանով, որ մարդիկ ոչ թե էմոցիայի, ոչ թե պոռթկման հիման վրա, այլ՝ խորապես գիտակցելով, որ այս իշխանությունը կործանարար է, փորձում ենք դա բացատրել, առանց լուրջ հետին մտքի, մեր նպատակը պարզ է՝ այսօր հայրենիքը հայտնված է ծանրագույն վիճակում և փրկության միակ բանալին մեր ժողովրդի ձեռքում է, և եթե ժողովուրդը չհամախմբվի, դա կդառնա անհնարին։ Պատճառներից մեկը նա է, որ իշխանության ապատեղեկատվության ներքո կա ճնշող մեծամասնություն, հատկապես մարզաբնակները, որտեղ մարդիկ մտածում են, որ իշխանությունը կատարում է իր խոստումները։ Սա խոսում է այն մասին, որ մեր տեղեկատվությունը, մեր քարոզչական արշավները, մեր կառավարությանը հարցումներով բացահայտել իրենց թերությունները, սխալները, մենք այս մասով թերացել ենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան միլիոններ են վճա

Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ

14 Մարտ 2026
Ակնարկ. «Մօտալուտ»-ի Տեսութիւնը

«Մօտալուտ»-ի տեսութիւնը որոշ վերլուծումներու կ՛առաջնորդէ: Ուաշինկթընի հաշուարկ

14 Մարտ 2026
Բարդ իրավիճակ է, և հանգուցալուծման որև

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հյուսիսային ծայրամասում գտնվող Նաբաա շրջանի

13 Մարտ 2026
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան

Նամակով կոչ է արվում ընդլայնել ԱՄՆ-Հայաստան անվտանգային համագործակցությունը, հ

13 Մարտ 2026
Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեա

Լաւալի մէջ գտնուող Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի շրջակայ այգին պաշտօնապէս վե

13 Մարտ 2026
Բագրատունի Ընդունեց Հայաստանի Դեսպան Ս

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ Յակոբ Բագրատունի «Շաղզոյեան» կեդրոն

13 Մարտ 2026
ՀՀ գործող իշխանությունը ներգրաված է Հա

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևոր

12 Մարտ 2026
Այսպես խաղաղություն չեն կերտում, այսպե

Արցախը 9 ամիս շրջափակված էր, շրջափակումը սկսվեց այն բանից հետո, երբ 2022 թվակա

12 Մարտ 2026
Փաշինյանի վերարտադրության կանխումը ազգ

Թուրքիան և Արդրբեջանն իրենց հպատակ Փաշինյանին այլևս օգտագործում են հայկական շա

12 Մարտ 2026
Հիբրիդային պատերազմն իրականում ՀՀ իշխա

Երբ այսպիսի արձանագրումներ ես տեսնում, միակ բանը, որ մտքիդ գալիս է, ուզում ես

12 Մարտ 2026
Մարիո Նալբանդյանը ՄԱԿ-ի Մարդու իրավուն

Սոցիալիստական ինտերնացիոնալում ՀՅԴ ներկայացուցիչ և կազմակերպության փոխնախագահն

12 Մարտ 2026
Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր Կա

Եվրոպական խորհրդարանի 36 պատգամավոր՝ խորհրդարանի հիմնական քաղաքական խմբերից, մ

12 Մարտ 2026
Քաղաքական ընդդիմախոսների թիրախավորումը

Ժողովրդավարության մոնիթորինգ իրականացնող միջազգային նախաձեռնության նախնական գն

12 Մարտ 2026
Տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի ծննդյան 8

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի և Երևանի պետակ

12 Մարտ 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավ

Ողջունում ենք ձեր այցելությունը Հայաստան՝ հատկապես սպասվող խորհրդարանական ընտր

11 Մարտ 2026
Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձն

Լոնդոնում տեղակայված “Apollo Strategic Communications” կազմակերպությունը 2026թ

11 Մարտ 2026
Յայտարարութիւն. Պատմական քայլ մը՝ Թոր

Մեծ ուրախութեամբ կը յայտնենք, որ յաջողութեամբ ձեռք ձգեցինք 211 Consumers Road

11 Մարտ 2026
Թուրք-Ատրպէյճանական գործօնը

Շատեր կը շարունակեն գովաբանել եւ գոհունակութեամբ հաստատել, թէ Թուրքիա կրցած է

11 Մարտ 2026
Պալապանեան. «Կը Հաւատանք, Որ Արտասահմա

«Պատերազմը ինքնին քանդիչ է, աւերիչ է, դժբախտաբար ցարդ տարուող ճիգերը ոչ մէկ դր

11 Մարտ 2026
Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

Ուսուցիչներու տօնը այս տարի անշուք անցաւ: Պատերազմական գործողութիւններու պատճա

11 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company