«Հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի». հանրահավաք Կոռնիձորում
20 Մայիս 2023
Այսօր, մայիսի 20-ին Կոռնիձորում մեկնարկեց Կամավորական շարժում» ՀԿ նախաձեռնած բազմահազարանոց հանրահավաքը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից եւ Երեւանից ժամանած քաղաքացիներ, քաղաքական- հասարակական գործիչներ:
Հանրահավաքը մեկնարկեց ՀԱԵ Սյունյաց թեմի հոգեւորականների օրհնությամբ եւ Տերունական աղոթքով:
Ելույթներ ունեցան Սիսական գնդի հրամանատար Աշոտ Միանասյանը («Աշոտ երկաթ»), ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ Գոռ Սարգսյանը, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը,ՀՅԴ քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը։
Հանրահավաքի ավարտին հնչեց ուղերձ՝ ուղղված հայությանը եւ ի լուր աշխարհին:
Նշենք, որ նույն պահին Արցախում նույնպես երթ եւ հանրահավաք է տեղի ունեցել՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի: Արցախցիները՝ Ստեփանակերտի Զինվորական Պանթեոնից քայլերթով շարժվել են դեպի Արցախը Մայր Հայաստանին կապող ավտոճանապարհի Զառին բաղ կոչվող տեղամաս։