ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը Հռոմի ստատուտի վավերացման հարցի վերաբերյալ
28 Սեպտեմբեր 2023
Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը հակասահմանադրական է, իսկ այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և հնարավոր քվեարկությունը անօրինական: Հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում: Անգամ այս պարագայում Հռոմի կանոնադրությանը միանալը կարող է իրականացվել դրանից բխող բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն:
«Հայաստան» խմբակցություն
28.09.2023թ.
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի ԱԺ կողմից վավերացման հարցի վերաբերյալ։