ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ դա անել

21 Հոկտեմբեր 2023

«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրեց՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրեց․ 5 տարվա ընթացքում նա կարողացավ կորցնել Արցախն ու վտանգի տակ դնել Հայաստանը»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ապահովել հայ ժողովրդի, հայ ազգի համար անվտանգային քաղաքականություն։ Իր մեթոդներով, իր որոշումներով, իր քաղաքական գծով ինքը վտանգի տակ դրեց Հայաստանն ու Արցախը՝ Արցախն արդեն իսկ կորցրինք, եւ այսօր Հայաստանը լուրջ վտանգի առջեւ է, որովհետեւ Ալիեւը քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան է, եւ Ադրբեջանը պիտի վերականգնի իր իրավունքները Հայաստանի վրա։ Փաշինյանն ընտրեց անպատասխանատու քաղաքականությունը․․․ Երբ որ ունենք ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի հետ եւ երբ որ գիտենք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, վիճակը, երբ Ադրբեջանը լուրջ ձեւով տասնյակ տարիներով զինվում է, չենք կարող Ռուսաստանի՝ ռազմավարական դաշնակցի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վարվում։ Կապ չունի՝ սիրում ենք, թե չենք սիրում Ռուսաստանը, կապ չունի՝ համաձայն ենք, համաձայն չենք Ռուսաստանի գծի հետ, կարեւորն այն է, որ երբ երկիր ենք ղեկավարում, եւ Հայաստանի պես աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող երկիր է, առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Փափազյանը։

Նա կարծում է, որ 5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ այդ ուժն ունենալ՝ 5 տարում կորցնել Արցախը եւ վտանգել Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում, երբ նույնիսկ Փաշինյանն է խոսում Ադրբեջանի կողմից հարձակման մասին, ինչո՞ւ է շարունակում քննադատել, դեմ խոսել Ռուսաստանին, որի հետ ռազմավարական դաշնակցության փոխօգնության պայմանագրեր ենք կապել։

«Կարող ենք դատապարտել Ռուսաստանի կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմական կոնտեքստի մեջ, Արցախի հայաթափման քաղաքականության հարցում իր դերը չխաղաց Ռուսաստանը՝ կարող ենք դատապարտել, բայց Հայաստանի վարչապետը պետք է լավ հասկանա ռիսկերը, ու նա շարունակում է այդ ռիսկերը վատ ձեւով կշռել։ Իր քաղաքականությամբ Փաշինյանը տկարացրեց հայկական կողմին՝ ոչ միայն Արցախը կորցնելով ու հայաթափելով։ Նաեւ շարունակում է պառակտել, այդ նույն սփյուռքը փորձում է տկարացնել՝ իր նախաձեռնություններով»,- ասում է ֆրանսահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչը։

Փափազյանը նշեց, որ ապրում է Ֆրանսիայում, որը մաս է կազմում Արեւմուտքին՝ ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ինքը մեծացել ու կայացել է այս մթնոլորտի մեջ, ու իրեն պրոռուս չեն կարող համարել։ Սակայն պետք է պրագմատիկ լինել, պետք է սթափ դատել ու գնահատել իրավիճակը։ Քաղաքական նախընտրություններ կարող ենք ունենալ, սակայն առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ ճիշտ որոշումներով, այնինչ 5 տարվա ընթացքում Փաշինյանը միայն սխալ որոշումներ է կայացրել։

«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է այսօր այս մարդը Հայաստանի ժողովրդի վստահությունը վայելել՝ անհասկանալի է, որովհետեւ ինքն է վտանգի տակ դնում հայ ժողովրդին, ինքը չի պաշտպանում ժողովրդին, ինքը կորցրեց Արցախը, իր քաղաքականությամբ է տկարացնում հայկական կողմին։ Ուզում եմ փնտրել որոշումներ՝ Փաշինյանի կողմից արված, որ ասեմ՝ լավ էր, բայց չեմ կարողանում գտնել այդպիսի որոշում։ Եթե վաղն Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք սպասելու ենք, որ Ռուսաստանը պաշտպանի՞ մեզ, երբ որ Փաշինյանը 5 տարի է՝ քննադատում է, դատապարտում է Ռուսաստանին»,- հարցնում է Փափազյանը։

Փաշինյանի՝ բացահայտ գործող եւ թաքնված քարոզիչներն աշխատում են այն ուղղությամբ, որ Հայաստանին օգնության կգա Արեւմուտքը՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն՝ նկատեցինք մենք։ Մուրադ Փափազյանը պատասխանեց, որ անհրաժեշտ է Արեւմուտքի հետ կապեր հաստատել՝ տնտեսական եւ այլն։ Դա կարեւոր է, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք Եվրոպան զորք կուղարկի Հայաստան, եթե Ադրբեջանը հարձակվի։ Զենքի հավասարակշռությունը խիստ խախտված է, ու եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանը հողի վրա դաշնակից պետք է ունենա։

«Դաշնակից ուներ Հայաստանը, սակայն կորցրեց իր դաշնակցին, երբ որ Փաշինյանը եկավ ու հաստատեց հակառուս իշխանություն Հայաստանում։ Ճիշտ հասկացեք ինձ, ես չեմ պաշտպանում Ռուսաստանը, բայց երկրի ղեկավարը պետք է պրագմատիզմ ունենա, թե որ քայլերով ես կարող եմ պաշտպանել իմ ժողովրդին ու նրա անվտանգությունն ապահովել։ Փաստորեն, իր քաղաքականությամբ 5 տարվա մեջ տեսանք հետեւանքները»,-եզրափակեց Մուրադ Փափազյանը։

Հայկա Ալոյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company