Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի չեղարկման ամենաօպտիմալ տարբերակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է
11 Նոյեմբեր 2023
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետում հստակ գրված է, որ ճանապարհի երթեւեկության անվտանգությունն ապահովելու են Ռուսաստանի դաշնային նվտանգության ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցները. Դրանով Նիկոլ Փաշինյանն ինքնիշխանության զիջում է կատարել երրորդ կողմին՝ ՌԴ-ին. NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Թե հիմա ինչպես են փորձելու չեղարկել, ես չգիտեմ: Այդ կետի չեղարկման ամենաօպտիմալ տարբերակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»,-ասաց նա:
Դիտրկմանը, որ գուցե Հայաստանը փորձում է վերաշարադրել այդ կետը, Խաչատրյանն ասաց. «Ես չգիտեմ՝ ոնց կարելի է վերաշարադրեկլ որովհետեւ այն ստորագրվել է: Այդ դեպքում պետք է քաջություն ունենան եւ հետ կանչեն իրենց ստորագրությունը: Սյունիքով ճանապարհի կամ միջնցքի ռիսկը շատ ավելի մեծ է: Բացի այն, որ պանթուրքական դարավոր երազանքն է իրականացվում, նաեւ սրանով Ադրբեջանին կարող են հնարավորություն տալ սադրանք՝ կազմակերպել ճանապարհի վրա եւ հետո այդ ենթակառուցվածքների անվտանգության ապահովման պատրվակով օկուպացիոն զորքեր մտցնեն Հայաստանի հարավ»,-ասաց ընդդիմադիր պատգմավորը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը կամ պետք է հետ քաշի իր ստորագրությունը, կամ պետք է հեռանա»:
Արթուր Խաչատրյանը պնդեց, որ Մեղրիով անցնող ճանապարհը թուրքերի ճնշման ներքո կառուցվող ճանապարհ է. «Որպեսզի Փաշինյանը կարողանա այդ ճանապարհը ծախել ժողովրդի վրա, ցույց է տալիս, թե դաՀայաստանի շահերից էբխում: Դա խայտառակ ռիսկային նախագիծ է, դա ադրբեջանական ինտերվենցիայի համար դուռ է բացում»:
Մանրամասները՝ տեսանյութում