Խորհրդաժողով և երդման արարողություն` ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ
30 Դեկտեմբեր 2023
Այսօր ՀՅԴ Երևանի «Ոստան» քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել կոմիտեի աշխատանքների ամփոփման և առաջիկա անելիքների պլանավորմանը նվիրված խորհրդաժողով, որին մասնակցել են նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամները:
Միջոցառման ընթացքում քաղաքային կոմիտեի ընկերները ներկայացրել են նախընթաց շրջանի գործունեության վերաբերյալ հաշվետվություն:
Միջոցառումը մեկնարկել է Երևանից և Արցախից 8 նորագիրների երդման արարողությամբ:
Երդման կնքահայրեր Իշխան Սաղաթելյանը և Արթուր Մոսիյանն իրենց խոսքերում հատկապես կարևորել են պատմական այսպիսի բարդ և պատասխանատու ժամանակաշրջանում ՀՅԴ դերը և առաքելությունը, նոր ընկերներով շարքերը համալրելու և միասնական ջանքերով առկա մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությունը: