Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
18 Հունվար 2024
Այսօր՝ հունվարի 18-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Գեղամ Մանուկյանը հանդես եկան մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփեցին խորհրդարանական շաբաթն ու պատասխանեցին լրագրողների հարցերին:
Նիկոլ Փաշինյանը երեկ իր հայտարարություններով ցույց տվեց, որ բացարձակ չի տիրապետում դիվանագիտական նրբություններին, չի տիրապետում նույնիսկ բանակցությունների տարրական կանոններին. հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Նա բանակցային ոչ մի սկզբունքի մասին չխոսեց, փոխարենը խոսում է այնպիսի տեխնիկական հարցերի մասին, որոնք Ալիևը հեշտությամբ կոտրում և հակադարձում է։ Իսկ հայկական կողմից որևէ սկզբունքի շուրջ չկա հստակ մոտեցում»,-ասաց Մինասյանը։
Ըստ Գեղամ Մանուկյանի՝ բանակցային գործընթացում իշխանության ամբողջ քաղաքականությունը եղել է հասարակությանը թմրեցնելը։
«Ամեն օր հետևողական մեկ բառ են ասում՝ խաղաղություն, դրա համար անվտանգային ոչ մի բարձիկ չստեղծելով։ Այսօր լոկ թմրանյութի պես «խաղաղություն» բառը կերակրելով՝ հասարակությանը չեն պատրաստում, զգոն չեն պահում։ Ուղղակի իմիտացիա են ստեղծում, բայց անզեն աչքով նկատելի է, որ այն, ինչ հիմա քննարկվում է, դրա վերաբերյալ հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ։ Իսկ այդ փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, ամբողջությամբ ադրբեջանական օրակարգ է և խաղաղության չի բերում Հայաստանին»,-նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
https://youtu.be/-FE8Pjr5e48