Թուրքիայից ու Ադրբեջանից պատվեր կա խմբագրել հայոց պատմությունը՝ տեղավորելով Փաշինյանի 29,800-ի մեջ
27 Հունվար 2024
Թուրքիայից ու Ադրբեջանից պատվեր կա խմբագրել հայոց պատմությունը՝ տեղավորելով Փաշինյանի 29,800-ի մեջ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը․
«Հայաստանում մոլեգնում է թուրք-ադրբեջանական քաղաքական կամքն ու դրա սպասարկումը։ Թուրքիայից ու Ադրբեջանից պատվեր կա խմբագրել, կրճատել, տրանսֆորմացիայի ենթարկել հայ ժողովրդի պատմությունը։
Ունենալ առանց իդեալների, հավակնությունների պատմություն, որը կտեղավորվի Փաշինյանի 29,800 քառակուսի կիլոմետրի մեջ։ Հայաստանի պատմության դասագիրքը Փաշինյանի ճաշակով քաղաքացու կերտմանն է ուղղված։ Երբ ասում են՝ ակտիվ քաղաքացու կերտման համար ենք դասագրքի անունը փոխում, միգուցե ակտիվ քաղաքացի ասելով նկատի ունեն Բաղրամյան փողոցում խորոված անող և գորգ լվացողներին»,- նշել է պատգամավորը։
Գալստյանի կարծիքով, նոր Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստան է ձևում ըստ Ալիևի ճաշակի ու քիմքի։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․