ՀՅԴ Շիրակի կառույցին են անդամակցել մի շարք նորագիրներ
18 Փետրվար 2024
Այս օրը ոչ միայն հիշարժան է և պարտավորեցնող, այլև շրջադարձային է լինելու ձեր կյանքում: Անդամակցելով ՀՅԴ մեծ և աշխարհասփյուռ ընտանիքին՝ դուք սկսում եք կյանքի նոր ուղի, դժվարին, վայրիվերումներով ու փորձություններով լի ճանապարհ: Համոզված եմ՝ պատվով կանցնեք այն, ինչպես դա անցել են ձեր նախորդները, մեր ազգային մեծ գործիչները, որոնց պետք է ձգտենք նմանվել ամեն օր. ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեության գրասենյակում փետրվարի 18-ին տեղի ունեցած երդման արարողության ժամանակ ասաց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և նորագիրների կնքահայր Մհեր Մելքոնյանը:
ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեության շարքերն այդպիսով շարունակում են համալրվել։ Արարողության մասնակիցներին օրվա խորհուրդը փոխանցեց և նորագիրներին բարի գալուստ մաղթեց նաև ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի նախագահ Հովսեփ Սիմոնյանը: