ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Չնայած իր հերքումներին՝ Ալիևը վրդովված է Ադրբեջանի միջազգային քննադատությունից

21 Փետրվար 2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաճախ հայտարարում է, որ անտեսում է միջազգային բոլոր քննադատությունները՝ կապված իր քաղաքացիների իրավունքների խախտումների, իր զինվորների կողմից ռազմական հանցագործությունների և արցախահայերի էթնիկ զտումների հետ: Ալիևը փորձում է կոծկել այդ խախտումներն ու հանցագործությունները «խավիարային դիվանագիտության» միջոցով՝ միլիարդավոր դոլարների կաշառք տրամադրելով եվրոպացի տարբեր պաշտոնյաների։

Ամեն անգամ, երբ Ադրբեջանը խնդիր է ունենում օտար երկրի, եվրոպական կառույցների կամ միջազգային դատարանների հետ, նա ինքնագոհ դեմքով իրեն այնպես է պահում, կարծես ոչինչ չի պատահել։ Նա հաճախակի ասում է. «Ինձ չի հետաքրքրում, թե ով ինչ կասի, ես անելու եմ այն, ինչ ուզում եմ»:

Կցանկանայի մեջբերել մի թարմ օրինակ, երբ Ալիևը խիստ անհանգստացած լինելով նման հարցերով, դրանք անտեսելու փոխարեն, անսովոր ջանքեր է գործադրել դրանց լուծման համար:

Այս օրինակը կապված է Ֆրանսիայի հետ։ Վերջին ամիսներին Ալիևը բավականին բացահայտ հանդես է եկել կոշտ քննադատությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին՝ Հայաստանին աջակցելու համար։ Ալիևը հրաժարվել է հանդիպել նախագահ Մակրոնի և Նիկոլ Փաշինյանի հետ արցախյան հիմնախնդիրը քննարկելու համար։ Ալիևը դժգոհել է նաև Ֆրանսիայից Հայաստանին մի շարք զրահափոխադրիչներ վաճառելու համար։ Միլիարդավոր դոլարներ ծախսելով Իսրայելի և Թուրքիայի նորագույն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով Ադրբեջանը զինելու համար, Ալիևը դեռ հանդգնում է բողոքել, որ Հայաստանը սահմանափակ քանակությամբ զենք է ձեռք բերում ինքն իրեն պաշտպանելու համար:

Անցյալ տարվա վերջին, Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև առճակատումն ավելի խորացավ, երբ Ադրբեջանը Բաքվից արտաքսեց Ֆրանսիայի դեսպանատան երկու պաշտոնյաների, իսկ Ֆրանսիան, իր հերթին, Փարիզից արտաքսեց Ադրբեջանի դեսպանատան երկու պաշտոնյաների:

Intelligence Online կայքը հայտնել է, որ ըստ իր գաղտնի աղբյուրների՝ Ադրբեջանի հետախուզական ծառայությունները խնդրել են «Մոսադին»՝ Իսրայելի հետախուզական և հատուկ գործողությունների հիմնարկը, միջամտել Ֆրանսիայի հետ իրենց առկա հակամարտությունները լուծելու համար:

Ըստ «Մոսադի» գաղտնի աղբյուրների՝ Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայությունը (XKX), որը ղեկավարում է գեներալ Օրխան Սուլթանովը, խնդրել է Իսրայելի իր գործընկերոջը միջամտել Ֆրանսիայի արտաքին անվտանգության գլխավոր տնօրինությանը (DGSE)` Բաքվի և Փարիզի միջև լարվածությունը նվազեցնելու համար: Ադրբեջանը նշել է, որ չի ցանկանա խորացնել առկա վեճը:

Սակայն, ադրբեջանական ջանքերը ձախողվել են, քանի որ «Մոսադը» չի փոխանցել ադրբեջանցիների խնդրանքը Ֆրանսիային, ըստ Intelligence Online-ի աղբյուրների: Սա նուրբ հարց է Իսրայելի համար, քանի որ նա մի կողմից ցանկանում է պահպանել իր լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ, իսկ մյուս կողմից Իսրայելի հետախուզական ծառայությունը չի ցանկացել նման միջնորդության փորձ անել այն ժամանակ, երբ այն զբաղված էր Գազայի ու Մերձավոր Արևելքի այլ թեժ կետերի հակամարտությամբ:

Intelligence Online-ը հայտնել է, որ «Մոսադը» մեծ ազդեցություն ունի Բաքվի վրա, քանի որ Իսրայելը օգտագործում է ադրբեջանական տարածքը Իրանում իր գործողությունների համար: Երբ «Մոսադը» 2018 թվականին Թեհրանից գողացավ Իրանի միջուկային փաստաթղթերը, Իսրայելի գործակալները օգտագործեցին Ադրբեջանի սահմանը Իրանից փախչելու համար: Ի պատասխան, «Մոսադը» մեծապես դյուրացրեց Ադրբեջանի կողմից Իսրայելից զենքի ձեռքբերումը, ինչը օգնեց իսրայելական զենքի երկրորդ խոշորագույն գնորդին՝ Բաքվին, 2020 և 2023 թվականներին հաղթանակներ գրանցել Արցախում: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա հարձակվելուց անմիջապես առաջ Ադրբեջանի անվտանգության ծառայություններն իրենց ծրագրերի մասին տեղեկացրեցին «Մոսադի» և Իսրայելի ռազմական հետախուզության տնօրինության 8200-րդ ստորաբաժանման (Աման) փորձագետներին և դիմեցին նրանց խորհրդի համար։

Ըստ Intelligence Online-ի՝ «Մոսադը» վերջին տարիներին իր համագործակցությունը Ֆրանսիայի արտաքին անվտանգության վարչության հետ բարձրացրել է օպերացիոն ավելի բարձր մակարդակի, մասնավորապես Իրանի հարցում: Ֆրանսիական գործակալությունը նույնպես մոբիլիզացվել է Գազայում տիրող իրավիճակի շուրջ:

Ֆրանսիական հետախուզական գործակալության նոր տնօրեն Նիկոլաս Լերները հանդիպել է «Մոսադի» տնօրեն Դեյվիդ Բարնեային, երբ վերջինս հունվարի վերջին շաբաթվա ընթացքում ժամանել էր Փարիզ: Իսրայելա-պաղեստինյան հարցի շուրջ դռնփակ հանդիպմանը ներկա են եղել Եգիպտոսի գլխավոր հետախուզական վարչության (Մուխաբարաթ էլ-ամմա) ղեկավար Աբբաս Քամելը, Իսրայելի ներքին անվտանգության գործակալության «Շին Բեթի» ղեկավար Ռոնեն Բարը, ԿՀՎ (CIA)-ի ղեկավար Ուիլյամ Բարնսը և Քաթարի պաշտոնյաները:

Intelligence Online-ը հայտնել է՝ ԿՀՎ-ն տեղեկացրել է Բաքվին, որ դժգոհ է ֆրանսիական հետախուզության հետ Ադրբեջանի հակամարտությունից, մինչդեռ Ֆրանսիան փորձում է խոչընդոտել Մոսկվային Կովկասում և Ադրբեջանի հարթակի կարիքն ունի:

Բացահայտելով Ալիևի խաբեությունը՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները անտեսելու վերաբերյալ, իմ խորհուրդն է միջազգային հանրությանը՝ շարունակել ճնշում գործադրել Ալիևի վրա, որպեսզի նա դադարեցնի իր անընդունելի պահվածքը: Հակառակ դեպքում նա կշարունակի իր բազմաթիվ խախտումներն ու հանցագործությունները՝ մեծ վնաս հասցնելով ինչպես ադրբեջանցիներին, այնպես էլ հայերին:

Հաջորդ շաբաթ ես կբացահայտեմ Ալիևի ջանքերից ևս մեկը՝ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներին հակազդելու համար, չնայած նրա հերքումներին, որ ամենևին ուշադրություն չի դարձնում դրանց վրա։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company