Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսը
14 Հունիս 2024
Այսօր՝ հունիսի 14-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը եւ Արթուր Խաչատրյանը հանդես են եկել մամուլի ասուլիսով։
Նրանք ամփոփել են խորհրդարանական շաբաթն ու պատասխանել լրագրողների հարցերին:
Այս իշխանությունն անելիք չունի. հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
«Որքան էլ միջազգային կենտրոններն օգտագործելով այս իշխանություններին՝ փորձում են աչք փակել տեղի ունեցած զազրելի հանցագործությունների վրա, միևնույն է, արդադատությունը հասնելու է իր նպատակին»,- ասաց նա։
Անդրադառնալով մանդատները վայր դնելուն՝ Արծվիկ Մինասյանը ասաց. «Մանդատները վայր դնելու հարցը կա ու մեր օրակարգում է. որևէ մեկը, սակայն, չի կարող մեզ պարտադրել այդ գործողությանը գնալ»:
Մինասյանի խոսքով՝ իրենք մանդատները վայր դնելու գործին կգնան այն ժամանակ, երբ վստահ լինեն՝ այս իշխանությունը չի կարողանալու օգտագործել իր վարչական, նյութական ու «կարմիր բանտիկով մուրճերը», որ հերթական անգամ վերարտադրվի։
Ասուլիս ժամանակ Արթուր Խաչատրյանն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել՝ ինքն է հասունացրել Լեռնային Ղարաբաղի հանձնումը։
«Մարդը, որը հայտարարում է, որ ինքն արդեն 2018 թվականին գիտեր, որ Ղարաբաղը չի կարող լինել Հայաստանի կազմում, իր՝ 2018-ից 2020 թվականի գործունեությունը միտված է եղել իրավիճակը լարելուն, ու Ադրբեջանը դա շատ նրբորեն օգտագործել է»,- ասաց նա։
Խաչատրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ խաբել է ժողովրդին։
«Այնպես որ՝ վերջին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը կարող է ամբողջովին օգտագործվել ապագայում դատական գործընթացների ժամանակ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում