ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ Օգնության Միություն

ՀՕՄ-ի բոլոր միավորները միասնական կամքով նյութապես և բարոյապես սատար կանգնեցին արցախցիներին

27 Հունիս 2024

Հայ Օգնության Միության Արցախի միավորի ատենապետուհի Մելանյա Բալայանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է միավորի խնդիրների, տեղահանությունից հետո իրականացված ծրագրերի եւ անելիքների մասին: ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության որոշմամբ՝ Արցախի միավորը գործում է ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ներքո՝ որպես «Արցախ» մասնաճյուղ պահպանում է մեկուսի կարգավիճակը։

Մ․Բալայանը նշել է, որ Արցախի բռնատեղահանումից հետո առաջնային խնդիրը կապված էր ՀՀ տարբեր բնակավայրերով սփռված հոմուհիների մասին տեղեկություններ հավաքելու, կապ հաստատելու ու նոր իրավիճակում աշխատանքները կազմակերպելու հետ:

Նրա խոսքով՝ ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչության կոչին ընդառաջ, ՀՕՄ-ի բոլոր միավորները միասնական կամքով նյութապես և բարոյապես սատար կանգնեցին արցախցիներին։ Տեղահանությունից հետո Հայաստանի Շրջանային վարչության ծրագրերն ուղղված էին արցախահայության օժանդակությանը, որին անմիջական մասնակցություն է ցուցաբերել ՀՕՄ–ի Արցախի միավորը՝ իր գործունեությունը շարունակելով ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչության գրասենյակում:

«Մեր հօմուհիներն ակտիվորեն մասնակցեցին արցախահայերի համար առաջին անհրաժեշտության սննդի, հիգիենայի տուփերի պատրաստման և տրամադրման աշխատանքներին: Կարճաժամկետ ծրագրերով շուրջ 10 000 ընտանիքների հատկացվել է տարբեր տեսակի օժանդակություն՝ դրամական, նվեր–քարտերի, սննդիարկղերի, անկողնային պարագաների, ծածկոցների, տաքացուցիչների, տաք հագուստի, հիգիենայի պարագաների տեսքով, որոնք բաշխվել են ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ՀՕՄ-ի մասնաճյուղերի և ՀՅԴ կոմիտեների միջոցով»,- հայտնել է Մելանյա Բալայանը:

2024թ․ փետրվարին դրամական օժանդակություն է տրամադրվել Գորիսում և շրջակա գյուղերում բնակություն հաստատած Արցախից տեղահանված 53 կարքավոր ընտանիքի։ Օգնությունը տրամադրվել էր ՀՕՄ–ի Արևմտյան ԱՄՆ-ի շրջանի կողմից, նախապես ճշտված ցուցակներով։

ԱՄՆ Արևելյան շրջանի կողմից դրամական օգնություն է տրամադվել Խնձրիստանից տեղահանված 50 ընտանիքի՝ առաջնահերթություն տալով Խնձրիստանի «Սոսե» մանկապարտեզների սանիկների, զոհված և պայթյունից վիրավորված, ինչպես նաև բազմազավակ ընտանիքներին։

Կենտրոնական վարչության որոշումով 40 000 դրամ(100 ԱՄՆ $) արժողությամբ «Երևան սիթիի» սննդային քարտեր են տրամադրվել 847 ընտանիքի։ Ծրագրում ընդգրկվել են 2023 թ․ սեպտեմբերի 19-ին և 25-ին մարտական գործողությունների և պայթյունի հետևանքով զոհված, անհայտ կորած և գերի ունեցող ընտանիքները, ինչպես նաև ՀՕՄ-ի և ուղեկից կառույցների անդամները։

ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհու խոսքով՝ երկարաժամկետ ծրագրերի շրջանակում նախատեսվում է իրականացնել բնակարանային, աշխատանքի տեղավորման, հոգեբանական, առողջապահական, իրավա–խորհրդատվական ծրագրեր։

Նա նշել է, որ արցախահայության օժանդակության ծրագրերին զուգահեռ ՀՕՄ-ի Արցախի միավորը հետևողականորեն շարունակել է նաև իր մնայուն ծրագրերը: ԿՎ-ի որոշմամբ՝ «Զոհված հերոսների զավակներ» ծրագրում ընդգրկվել են նաև 2023թ․ սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների և սեպտեմբերի 25–ի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների ու անհայտ կորածների անչափահաս երեխաները։ Առ այսօր ծրագրում ընդգրկվել են 360 նոր երեխաներ։

ՀՕՄ-ի Կրթաթոշակ ծրագրի շրջանակներում 1000-ական ԱՄՆ դոլար է տրամադրվել 2023-2024 ուս․տարվա ՀՕՄ-ի կրթաթոշակի արժանացած Երևանի բուհերում սովորող արցախցի երկու ուսանողների։

Մելանյա Բալայանը հավելել է, որ այսօր փորձում են նոր պայմաններում ու նոր իրավիճակում շարունակել ՀՕՄ-ի աշխատանքները: «Տեղ գյուղից այն կողմ Հայրենիք ենք թողել, բայց այսօր էլ հայրենիքում ենք, ուստի պետք է սրբել արցունքները և հանուն համազգային տեսլականի շարունակել ՀՕՄ-ի առաքելությունը»,- ավելացրել է նա։

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company