ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ

Այս շարժումը կարող է վերափոխվել, բայց չի մարելու, սա ազգային վշտի և ցավի ըմբոստություն է

02 Հուլիս 2024

Պետությունն ու Եկեղեցին հակադրելու, իսկ հետո Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ սկսեցին 2018 թ.-ին Հայաստանում իշխանության եկածները:

«2018 թ.-ից սկսեցի գրել «Առաջնորդը» վեպը: Այն հատվածաբար տպագրվում էր «Իրատես» թերթում, 2020 թ.-ին այն գիրք դարձավ: Դեռ այն ժամանակվանից սկսած ցանկացած հարմար առիթով ասել եմ՝ օր առաջ, ժամ առաջ ազատվեք այս տեսակից: Սա վատ, ներդրված տեսակ է: Հարկավոր է շուտափույթ հզորացնել ազգային արժեհամակարգը: Բայց, ցավոք, պարզվեց, որ կան բավականին շատ մարդիկ մեր հասարակության մեջ, որոնք այսօր քանակ են կազմում և որոնք ընդունեցին հակադիր, դավաճանական կեցվածք իրենց ազգային արժեքների և սրբությունների նկատմամբ: Իսկ Եկեղեցին մեր հավատն է, սրբությունն է, ինչպե՞ս կարելի է նրա դեմ դուրս գալ:Կարելի է ինչ-որ անհատների առանձնացնել և ասել, որ այս անհատը չարաշահել է հոգևոր առաջնորդի, հոգևոր հոր լիազորությունները: Բայց չի կարելի դուրս գալ Եկեղեցու և հավատի դեմ, դա դավաճանություն է ազգային սրբություններին: Մեր բոլոր մշակութային, պետական, գիտական արժեքները ստեղծվել են եկեղեցու հովանու ներքո: Մեր պատմությունը դա է ցույց տալիս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր. Սարգսյանը:

Նրա համոզմամբ, Եկեղեցուն ուղղված այս հարվածները պատահական չէին, քանի որ օրվա իշխանություններն ունեին այն գիտակցումը, որ ծանրագույն պահին Եկեղեցին կստանձնի առաջնորդի դերը: «Իրենք հարվածում են բոլոր այն թիրախներին, որոնցով պայմանավորվում է ազգային ինքնությունը: Տգետ են, փողոցային՝ իրենց բառապաշարից սկսած, բայց ունեն լավ խորհրդատուներ, որոնք իրենց հուշում են, թե ինչ պետք է անել, որից հետո որ քայլը պետք է անել, որովհետև չմարդի մտածողությամբ արարածներ են, որոնք իրենց կենսագրության մեջ ոչինչ չունեն ստեղծած: Իմ՝ իսկապես գեներալ ընկերները, ոչ թե Գուրգեն Մել քոնյանի նման, ասում էին՝ մեր կենսագրությունը խփեմ գլխիդ, բեկորներդ չի հավաքվի: Սրանցից որի կենսագրությունը նայեք, փուչ արարածներ են, ընդամենը կամակատարներ, խամաճիկներ, որոնք սիրում են խոտի դեզի առաջ կանգնել, լափել այդ դեզը և ասել, որ երջանիկ են»,-նշում է նա:

Եկեղեցուն հարվածում են, նա շարունակում է դիմադրել, նրա հեղինակությունը սևացնում են, նա ստին ճշմարտությամբ է արձագանքում: «Եկեղեցին հոգևոր հավատի խորհրդանիշն է: Ոչ ոք ոչինչ չի կարող անել Եկեղեցու դեմ: Հիմա հաճախ են, չէ, ասում՝ հանգավ, մարեց շարժումը: Չի կարող մարել: Այո, ցավը, ըմբոստությունը ոչ բոլորն են հասկանում, բնական է, որ որոշ մարդիկ մտածողության խնդիր ունեն, բայց այս շարժումը չի մարելու, այն կարող է վերաձևվել, վերափոխվել, առաջնորդները փոխվեն, բայց սա ազգային վշտի և ցավի ըմբոստությունն է: Իմ կողքին ցույցի ժամանակ ռումբ էր պայթում, ժողովուրդը վրա էր գնում, ոչ թե հետ: Այս ժողովուրդը վիշտ ունի, ցավ, որը չի կարելի ոստիկանական ուժերով ճնշել: Մի օր այդ տղերքի գութը, խիղճը պե՞տք է շարժվի: Լավ, նրանցից որևէ մեկի մայրն իրեն չի ասո՞ւմ՝ տղա՛ ջան, իմ տարիքի կին էր, ինչո՞ւ էիր հարվածում: Այս ամենն աններելի է նաև հավատի ու Եկեղեցու առումով: Չեմ ասում, թե այս ամենը հակահայ գործողություններ են, ասում եմ՝ հակամարդ է այս ամենը, մարդկային չէ»,-հավելում է հրապարախոսը:

Ասում է՝ չի կարելի հեծանիվ քշելով երկիրը տալ թշնամուն: Դա անպատկառությունից, դավաճանությունից դենն է: «Երբեմն կառավարության նիստերն եմ դիտում, հարց են քննարկում, «դեմ կա՞, չկա», և այդպես շարունակ: Ինչպե՞ս կարող են դեմ լինել, երբ բոլորը նույն սանրի կտավն են: Բնականաբար, այս մարդը հրաժարական չի տալու, այս կառավարությունն ու Ազգային ժողովն անցել են բոլոր տեսակի սահմանները, խախտված է ամենը, շատ լավ գիտեն, որ եթե վաղն իշխանափոխություն եղավ, բոլորն անխտիր դատապարտվելու են: Հետևաբար, ամեն ինչ անելու են, որ մնան իշխանության: Պատրաստ են քաղաքացիական բախումների, նույնիսկ ներքին պատերազմի: Պետք է նրանց դեմ պայքարելու այլ միջոցներ մտածել, որովհետև բարոյականությունը, սահմանադրականությունն իրենց խորթ են: Մարդուն կարելի է կոչել արժանապատվության, ասել՝ ամոթ է, մարդ ես, չի կարելի նման բան անել, բայց եթե դիմացինդ այդ որակներից հեռու է, ի՞նչ կարող ես անել:

Ինչպե՞ս կարող ես դասական հագնված կանգնել և խոսել խուլիգանի հետ: Խուլիգանի հետ խոսելու միայն մեկ ձև կա… Եթե լինի ազգային միաբանություն, երևի թե հենց իրենց տերերը, նշանակողներն իրենց հեռացնեն: Չեմ ուզում, որ հայ մարդու արյուն թափվի: Իրենք մարդատյաց են, մարդ չեն, սատանա են: Լավագույն ելքը կլինի այն, որ իրենց տերերն իրենց հեռացնեն, հասկանան, որ ժողովուրդն այլևս չի կարողանում տանել այս դավադիր խաղերը, ստախոսությունը, խաբկանքը, դավաճանությունն ու դավադրությունը: Ինչպես յուրաքանչ յուր հայ մարդ, ես էլ ինձ հարց եմ տալիս՝ լավ, ի՞նչ անեմ, ի՞նչ անենք, որ այս իշխանությունից ազատվենք, և գան ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ, ոչ թե Հայաստանի «չեկանկան» գրպանում դրած և երկրով մեկ շրջող ու ցուցադրող, եռագույն ավազի ժամացույցն ի ցույց դնող, ջուրը սեղանի վրա լցնող մեկը: Այս ամենը զզվելի ու անտանելի է, իսկ եթե մի բան զզվելի ու անտանել ի է, դա վերջ ունի: Թող մտածեն իրենց հետագա կյանքի մասին»,-ասում է նա:

Գրողի կարծիքով, տարիներ շարունակ մարդկանց մտածողությունը փոխեցին, ունեցանք այս արդյունքը: Հնարավոր է մարդկանց դարձի բերել և միավորել ոչ թե անհատների, այլ պետության և հավատի շուրջ: «Միշտ ասել եմ՝ անկախ չենք կարող լինել և անկախ չենք: Երբ անկախություն կոչված խաբկանքը դրել են մեր մեջ, այդ օրվանից սկսած մեր երկրում աշխատել են օտար գործակալներ և լուրջ են աշխատել: Դասընթացներ են անցկացրել տարբեր դրամաշնորհների միջոցով և այլն: Փչացրել են հայի տեսակը: Մեր բոլոր խնդիրները սկսվում և ավարտվում են իշխանափոխությունից: Որևէ պաշտոնյա իր տեղում չէ, ոչ ոք կապ չունի իր գործի հետ: Խամաճիկներ են, որոնք անելու են այն ամենը, ինչ ասելու է իրենց գլխավոր գերագույն հրամանատարը, որովհետև նա էլ թույլ է տալիս, որ ահավոր չափերով լափեն: Այս է իրականությունը:

Ըստ իս, սրանցից ազատվելու համար նախ պետք են կտրուկ գործողություններ, պետք է նաև բավականին երկար ժամանակ աշխատանք տանել ժողովրդի հետ: Նրան ասել՝ տես, հարևանդ ով է, որ քեզ ուտում է: Ադրբեջանցին ի՞նչ է տվել համաշխարհային մշակույթին, գիտությանը, և դու ի՞նչ ես տվել: Համեմատիր դա: Հաճախ ասում են, որ մշակույթների կռիվ է, բայց ոչ, սա մշակույթի և հակամշակույթի կռիվ է: Սա էլ երբեմն ինձ դրդում է մտածելու՝ իսկ ավելի լավ չէր գիտությամբ, գրչությամբ, մշակույթով չզբաղվեինք, այլ սուր սրեինք, վայրենի լինեինք, որ այս համաշխարհային խայտառակություններին դիմանայինք: Կիրթ լինելը պարտվում է բարբարոսությանը, ուրեմն, դու էլ բարբարոս եղիր: Այլ տարբերակ չունես: Հարևանդ համաշխարհային տականք է: Ոչ ոք չդատապարտեց նրա արածները, աշխարհը լուռ հետևեց: Դե, Ամերիկան, Եվրոպան հաջորդ ցեղասպանությունից հետո կգան այստեղ որբանոցներ կկառուցեն, հումանիտար օգնություն կտան:

Մարդկային արժեքների կրող են, այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեցին, որ հայ ազգը, Հայաստանը դառնա այսքան խեղճ ու կրակ, ինչո՞ւ նշանակեցին այս լակոտ-լուկուտին, ինչո՞ւ մեր գլխին բերեցին այս համաշխարհային խայտառակությունը, որ գլխահակ քայլեմ: Ինչո՞ւ: Այս հարցերը պետք է պատասխան ստանան: Մարդկանց հետ պետք է աշխատանք տանել, ազնիվ, արդարամիտ մարդիկ են պետք: Ու կփոխվի ամեն ինչ: Շատ հիասթափված եմ, բայց երբեք չեմ հուսահատվում: Քանի կամ, պատրաստ եմ զենքը ձեռքիս հայրենիքս պաշտպանել, ինչպես և իմ երեխաները: Ուղղակի սրանք կործանարար վնաս տվեցին մեր պետությանը: Երազում անգամ չէի կարող երևակայել, թե փողոցային խուժանը ինչպես կարող է երկիր ղեկավարել»,-եզրափակում է Դավիթ Մկր. Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Ազգային իղձը՝ պետության գոյատևման և հզ

Տեսակետ Ազգերի գոյատևումը, զարգացումն ու հզորացումը պատահականության արդյուն

06 Մայիս 2025
Հաղորդագրութիւն. Լեռնալիբանանի Քաղաքապ

4 մայիս 2025-ին տեղի ունեցան Լեռնալիբանանի քաղաքապետական եւ թաղապետական ընտրու

06 Մայիս 2025
Իմպիչմենտն այլեւս Փաշինյանին հեռացնել

Իսկ ո՞վ է ասում, որ իմպիչմենտ չենք ուզում։ Այո՛, դա այն կարևոր գործիքներից մեկ

06 Մայիս 2025
ՀՕՄի 115 Ամեակի Նուիրուած Երեկոն Յաջող

Կլէնտէյլ, Քալիֆ.- Հայ Օգնութեան Միութեան ԱՄՆի Արեւմտեան Շրջանը տօնախմբեց ՀՕՄի

06 Մայիս 2025
Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայ

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբ

06 Մայիս 2025
Արցախում թշնամին ոչնչացնում է հայկական

Արցախի մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախկին նախա

05 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company