ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Խնդիրները կփշրվեն Փաշինյանի գլխին

29 Օգոստոս 2024

Հայաստանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 28-ին հեթական անգամ հերքել է ադրբեջանական կողմից տարածված տեղեկությունը Զինված ուժերի կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչությունն ադրբեջանական կողմին կրկին հիշեցրել է Փաշինյանի աշխատակազմի առաջարկած հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրեջանական կողմից ակտիվացող ապատեղեկատվության մասին, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը շեշտեց՝ քարոզչական դաշտում ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ ֆոն ապահովել՝ օգտագործելով հայկական կողմի պոռոտախոսությունը տարբեր երկրներից զենք գնելու և հայկական բանակը զինելու մասին։

«Ինչ վերաբերում է հետաքննության մեխանիզմ ներդնելու առաջարկին, ապա ուզում եմ հիշեցնել 2017 թվականից առաջ Վիեննայում կայացած գագաթնաժողովի մասին, երբ հայկական կողմը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համոզեց, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման համար գործուն մեխանիզմներ ստեղծվեն։ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահողներին մեծ դիվանագիտական աշխատանքի արդյունքում հնարավոր եղավ համոզել այդ լուծումը, որն ի դերև ելավ Փաշինյանի հայտնվելուց, Դուշանբեի հանդիպումից հետո։ Այդ հանդիպումից հետո Մինսկի խումբնազատեց իր ձեռքերը, ինչի ողբերգական հետևանքները տեսանք»,-ասաց Գեղամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ Հայաստանի ներկայիս վիճակն էլ ավելի է բարդացնում նաև այն, որ Փաշինյանն ամեն շաբաթ առաջարկներ է ներկայացնում, որոնք ո՛չ ադրբեջանական, ո՛չ միջազգային որևէ հարթակում որևէ լուրջ քննարկման առարկա չեն դառնում, ինչը հետևանք է Փաշինյանի վարած քաղաքականության, որը բերեց նրան, որ Հայաստանը հայտնվեց բանակցությունների սեղանի վրա, ոչ թե դրա շուրջ։

«Երկու այլ երկրների ղեկավարներ բանակցում են և Հայաստանի ղեկավարին տեղեկացնում են հեռախոսով Հայաստանի վերաբերյալ քննարկման մասին։ Նույնն անում են Թուրքիան և Ադրբեջանը։ Այս վիճակը նշանակում է, որ Փաշինյանն ընդհանրապես չկա»,-ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այս արտաքին խճճված քաղաքականության հետևանքով է, որ միջազգային որևէ դերակատար այսօր Հայաստանի կողքին չէ, չկա մեկը, որ որևէ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, ավելին՝ Հայաստանն է հայտնվել մեկուսացման մեջ։

Ստեղծված իրավիճակը, ըստ Մանուկյանի, հանգեցնելու է նրան, որ Փաշինյանը ստորագրելու է ոչ թե իրական խաղաղության պայմանագիր, այլ թղթի կտոր, ինչը սառեցնելու է ընդամենը Հայաստանի ունեցած խնդիրների լուծումները։

«Այդ թղթով փորձելու է հավանական ռազմական գործողությունների ծնունդ տվող դրույթների սառեցում ունենալ, որպեսզի հասարակությանը խաբի, թե արդյունք ունի՝ իրականում խնդիրները թողնելով հետոյին։ Այդ տարբերակով խնդիրները կուտակվելու են ու փշրվեն Փաշինյանի գլխին, որովհետև նրա համար այդ թուղթը ստորագրելու հարցում սկզբունքային կետեր չկան, նպատակն իշխանությունը պահելն է, ինչի համար պետք է ժամանակ շահել»,-խոսքը եզրափակեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. Իրան-Մագատէ յարաբերութիւնները

Վիեննայում, երէկ՝ նոյեմբերի 19-ին կայացած Միջազգային ատոմային էներգիայի գործակ

20 Նոյեմբեր 2025
Չակերտեալ հայկականը…

Հայաստանում իշխող վարչախմբի բոլոր կարգի հասարակա-տնտեսական յայտարարութիւններն

20 Նոյեմբեր 2025
Թուրքիան շահագրգռված է, որ Հայաստանը լ

Պարզապես Թուրքիան կրկնում է այն, ինչը Հայաստանի իշխանությունն արդեն մի քանի տա

20 Նոյեմբեր 2025
«Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, Գլխավոր դատախազության առջեւ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝

20 Նոյեմբեր 2025
Պաքուի «Դատագոյժ»-ը

«Եթէ մենք չպահպանենք արդարութիւնը, արդարութիւնը մեզ պիտի չպահպանէ»։ Ֆրանսիս Պ

20 Նոյեմբեր 2025
Ակնարկ. Ներդրում Եւ Սպառազինում

Միացեալ Նահանգներու նոր գործարքի վերաբերեալ կը հրապարակուին աստղաբաշխական թիւե

20 Նոյեմբեր 2025
Սոցիալական պայթյունի շեմին․ պարտքերի մ

Նախորդիվ անդրադարձել էի պետական պարտքին։ Վիճակագրություն էի ներկայացրել, թե եր

19 Նոյեմբեր 2025
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն բոլոր ք

Նոյեմբերի 20-ին, հինգշաբթի օրը` ժամը 15:00-ին ՀՀ Դատախազության դիմաց տեղի կուն

19 Նոյեմբեր 2025
Բարոյականութիւն. Ո՞ւր Կը Ծախուի…

Միացեալ Նահանգներու Ներկայացուցչական տունը Երեքշաբթի, 18 Նոյեմբերի կանուխ յետմ

19 Նոյեմբեր 2025
Կոչ եմ անում բոլորիդ՝ մասնակցել բողոքի

ՀՀ-ում արդեն կա երեք տասնյակից ավելի քաղբանտարկյալ։ Այս չարիքի իշխանության կող

19 Նոյեմբեր 2025
Հայ ազգը 2100 թուականին եւ անդին…

Յ.Պալեան Ազգը՝ որ ի Հայաստան, բազմանուն Սփիւռք(ներ), նոր, հին, պատմական, Ռո

19 Նոյեմբեր 2025
ՀՅԴ Գլենդելի «Ահարոնեան» Կոմիտէութեան

Քալիֆորնիա- Գլենդելի ՀՅԴ Ահարոնեան Կոմիտէութեան այս տարուայ հանդէսը նուիրուած

19 Նոյեմբեր 2025
Գանատայի Հայ Դատի Յանձնախումբը մասնակց

Շաբաթ, Նոյեմբեր 16-ին, Գանատայի Պահպանողական Կուսակցութեան (Conservatives part

19 Նոյեմբեր 2025
Հայաստանի բնակչության երկու երրորդը չի

Տարիների ընթացքում ես հետևել եմ բազմաթիվ հարցախույզերի, որոնք ուսումնասիրել են

18 Նոյեմբեր 2025
Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճար

Եվ նորից պետական պարտքի մասին։ Երբ աշխատած ամեն 3 դրամից 1 դրամը վճարում ես պա

18 Նոյեմբեր 2025
2026 թվականի պետական բյուջեի նախագիծ․

Հաջորդ տարի ավարտվում է այս կառավարության հնգամյա ծրագրի ժամկետը։ Այլևս ար

18 Նոյեմբեր 2025
Ակնարկ.Դիւանագիտական Խողովակներ Եւ Շահ

Իրանի արտաքին գործոց նախարարին յայտարարութիւնները հիւլէական օրակարգով Ուաշինկթ

18 Նոյեմբեր 2025
Մի քանի կարևոր արձանագրում Վաղարշապատի

Նախ, պետք է արժևորել շուրջ 15000 (47 %) քաղաքացիների դիրքորոշումը, ովքեր տեղի

17 Նոյեմբեր 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Վաղը՝ նոյեմբերի 18-ին մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու

17 Նոյեմբեր 2025
Վաղարշապատը դաս էր

Վաղարշապատում 50 տոկոսից պակաս մասնակցությունը ցույց է տալիս, որ ընտրողների զգ

17 Նոյեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company