ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Փաշինյանի մամուլի ասուլիսն ապացուցեց, թե ինչու նա ընդունակ չէ ղեկավարելու Հայաստանը

04 Սեպտեմբեր 2024

2024 թվականի օգոստոսի 31-ին կայացած իր վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչու պետք է հնարավորինս շուտ հրաժարական տա։

Քանի որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա խորհրդականներն ու նրա նշանակած պաշտոնյաները չգիտեն, թե ինչ են անում, ես պարտավոր եմ կամավոր մի քանի խորհուրդներ ու առաջարկություններ անել, մի բան, որ արել եմ 30 տարվա ընթացքում Հայաստանի բոլոր նախկին և ներկայիս ղեկավարներին:

Թեև ողջունելի է, որ Փաշինյանը ցանկանում է հանդիպել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և պատասխանել նրանց հարցերին, սակայն նրա մամուլի ասուլիսները չպետք է տևեն մեկ ժամից ավելի, որպեսզի նվազեցնեն նրա հակասական հայտարարությունների քանակը և քողարկեն նրա անկարողությունը։ Նախորդ ասուլիսների ժամանակ նա խոսել է չորս կամ հինգ ժամ՝ այդպիսով կրկնօրինակելով նախկին խորհրդային և ներկայիս ռուս ղեկավարների գործելակերպը, որոնց հանդիպումները լրատվամիջոցների հետ տևել են հավերժ։ Բարեբախտաբար, այս անգամ Փաշինյանի մամուլի ասուլիսը տևեց ընդամենը 2 ժամ 17 րոպե։ Պատասխանելով այդքան հարցերի՝ Փաշինյանն ավելի շատ առիթ տվեց իր ընդդիմախոսներին՝ իր պատասխանները քննադատելու համար։

Առաջին հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, Փաշինյանի պատասխանն է այն հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է մասնակցի նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի բնապահպանական միջազգային համաժողովին։ Հուլիսին այն հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի ՄԱԿ-ի համաժողովին (COP29), կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը խոստացավ, որ Փաշինյանը կպատասխանի Ադրբեջանի հրավերին օգոստոսին կայանալիք իր մամուլի ասուլիսի ժամանակ: Սակայն օգոստոսի 31-ին իր որոշման մասին հարցին նա անփութորեն պատասխանեց, որ որոշում չի կայացրել, և որ հետագայում կտեղեկացնի բոլորին։ Եթե նա հիմա հիմնավոր պատճառ ունի չկողմնորոշվելու համար, ապա ինչո՞ւ էր կառավարությունը հուլիսին խոստացել, որ օգոստոսին նա կհայտարարի որոշման մասին։

Հարցին, թե արդյոք Հայաստանի կառավարությունը որևէ ջանք գործադրում է հայ ռազմագերիների և քաղաքական պատանդների ազատ արձակման համար, Փաշինյանը, ինչպես միշտ, մեղադրեց բոլորին, բացի իրենից։ Նա մոռացել է, որ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո նա էր, ով անմտորեն ազատ արձակեց բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին՝ հայ գերիներից մի քանիսի դիմաց։ Նա պետք է ազատ արձակեր ԲՈԼՈՐ ադրբեջանցի գերիներին միայն ԲՈԼՈՐ հայ գերիներին ազատելու դիմաց։ Փաշինյանը ևս մեկ կոպիտ սխալ թույլ տվեց, երբ համաձայնեց վերացնել Հայաստանի վետոն՝ թույլ տալով Բաքվին, որ կարողանա հյուրընկալել նոյեմբերին կայանալիք միջազգային հեղինակավոր համաժողովը։ Նախագահ Իլհամ Ալիևն այնքան մոլեռանդությամբ էր համակված այս համաժողովի անցկացմամբ, որ կհամաձայներ ազատ արձակել ոչ միայն որոշ, այլ բոլոր հայ բանտարկյալներին և նույնիսկ ազատել Հայաստանի Հանրապետության՝ 2021 և 2022 թվականներին գրավված շրջանները:

Այնուհետև Փաշինյանը բացահայտեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 13-ի շուրջ։ Ուստի Փաշինյանը երկու երկրներին առաջարկեց ստորագրել փաստաթուղթը՝ համաձայնեցված 13 կետերի հիման վրա՝ մնացած չորս կետերը թողնելով ապագայի համար։ Սակայն Փաշինյանը կարծես թե չի հասկանում, որ Ալիևը զրոյական շահագրգռվածություն ունի Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու հարցում։ Նրա ուզածը Հայաստանի մի կտորն է, իրականում ամբողջ Հայաստանը, ինչպես բազմիցս նա սպառնացել է։

Նախևառաջ, Փաշինյանի մշտական խաղաղության խնդրանքը չի հանգեցնի խաղաղության այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղությամբ։ «Տանգոն երկուսով են պարում»: Միակակողմանի խաղաղություն գոյություն չունի:

Երկրորդ, հուսահատորեն խաղաղություն մուրալով, Փաշինյանը պարզապես խրախուսում է Ալիևին ավելի ու ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից:

Երրորդ, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի խանգարի Ալիևին պատերազմ հռչակել Հայաստանի դեմ։ «Խաղաղության պայմանագիրը» չի երաշխավորի խաղաղություն։ Ալիևի համար «խաղաղության պայմանագիրը» ընդամենը թղթի մի կտոր է։

Փաշինյանը պարծեցավ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև անցած ուրբաթ սահմանների սահմանազատման վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը առաջին իրավական փաստաթուղթն է, որը ստորագրվել է երկու երկրների միջև, չնայած այն պետք է դեռ վավերացվի: Նա, երևի, մոռացել է, որ դեռևս 1994 թվականին Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի կառավարությունները հրադադարի պայմանագիր են ստորագրել։ Նա նաև մոռացել է, որ ինքը Պուտինի և Ալիևի հետ նմանատիպ պայմանագիր է ստորագրել 2020 թվականի պատերազմի ավարտին։

Թերևս Փաշինյանի մամուլի ասուլիսի ամենագռեհիկ հատվածն այն էր, երբ նա որոշեց անհարկի կասկածներ առաջացնել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, որը 2023 թվականի սեպտեմբերից որպես պատանդ պահվում է Բաքվի բանտում։ Փաշինյանը, հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման համար իր գոյություն չունեցող ջանքերի վրա կենտրոնանալու փոխարեն, նվաստացրեց Վարդանյանին՝ ասելով. «Իսկ ինչ տեղի ունեցավ, ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից, ո՞վ նրան խորհուրդ տվեց կամ հանձնարարեց անել այդ քայլը: Ո՞վ նրան այդ իմաստով ուղարկեց, գործուղեց Հայաստանի Հանրապետություն, ո՞վ նրան գործուղեց Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով, ինչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով։ Եվ ո՞վ վերջում ասաց՝ դե, գիտե՞ք ինչ, մենք այնքան էլ լավ չենք ճանաչում՝ ինքն ով է, որովհետև ինքը, ոնց որ, այլ երկրի քաղաքացի է»:

Այնուհետեւ Փաշինյանը հարցն ուղղած լրագրողին ասաց. «Այս հարցերին մենք ուզո՞ւմ ենք պատասխան ունենալ, թե՞ չենք ուզում Դուք ինքներդ նշեցիք, և ես արձագանքում եմ դրան։ Եվ ես ուզում եմ ասել և խոստովանել, որ դա իրոք խնդիր է, դա լուրջ խնդիր է, որով մենք պետք է զբաղվենք և որով մենք զբաղվում ենք։ Ես հիմա չեմ ուզում այլ՝ լրացուցիչ բարդությունների մասին խոսել և մանրամասներ հայտնել, բայց ուզում եմ ասել նաև, որ խաղաղության օրակարգի հաջող իրականացումը նաև այդ հարցի համար է կարևոր: Ընդ որում՝ պարտադիր չէ հաջող վերջնակետը․․․․»: Փոխարենը օգնելու ազատել Վարդանյանին՝ Փաշինյանն ավելի բարդացրեց նրա ազատ արձակումը։

Փաշինյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ բազմաթիվ այլ սխալներ թույլ տվեց, բայց դրանց անդրադառնալու համար պետք է մի ամբողջ գիրք գրել։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Հայերի կարծիքով՝ միայն իրենք են անմիաբ

Հայերը հաճախ գանգատվում են, որ իրենք պառակտված ազգ են՝ սխալմամբ կարծելով, որ մ

13 Մայիս 2025
Կիլիկիա Վերլուծական Հարթակի Նիստին Քնն

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Կիլիկիա Վերլուծական Հարթակի հերթական առցանց

13 Մայիս 2025
Ո՞վ է տիրական ուժը ԱՄՆ -Իրան բանակցութ

Թրամփեան վերջնագրի պայմանաժամը կ՚աւարտի այսօր, Մարտի 12-ին։ Յիշեցնենք, որ

13 Մայիս 2025
Իսրայէ՞լ… Մարդկային օրենքնե՞ր

Իսրայէլի նախագահը՝ Իցհակ Հերցոկ, Երկուշաբթի, 12 Մայիսին Պերլին այցելեց, նշելու

13 Մայիս 2025
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company